Մ.Ֆուկո «Կլինիկայի ծնունդը. Տարածություն և դասակարգեր»

Հեղինակ` Լիլիթ Ավդալյան

lilit_avdalyan@yahoo.com

Տվյալ աշխատանքի սահմաններում ներկայացվում է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոյի «Կլինիկայի ծնունդ» աշխատանքի առաջին գլխի՝ «Տարածություն և դասակարգեր» բովանդակությունը: Այստեղ Ֆուկոն վերլուծում է բժիշկ և տնտեսագետների մոտեցումները հիվանդությունների բուժմանը և դուրս է բերմանը 18-րդ դարի  բժշկության ոլորտում:

Աշխատանքը լիովին արտահայտում է Ֆուկոյի վերաբերմունքը այդ ժամանակվա բժշկության նկատմամբ: Հիվանդը հանդես է գալիս միայն որպես հիվանդություն կրող մարմին, ավելի շուտ կարևորվում է հիվանդին շրջապատող իրականությունը: Ինչպես բանտերը կորցրել են իրենց բուն նպատակը իրականացնելու առաջնային գործառույթը, այն է՝ հասարակության շեղվող վարք ցուցաբերող անդամների վերասոցիալականացումը և վարադարձը հասարակություն, այնպես էլ Ֆուկողյի կարծիքով իրենց առաջնային նպատակը կորցրել են հիվանդանոցները և հասարակության անդամներին հիվանդություններից պաշտպանելու փոխարեն սկսել են իրենք ստեղծել հիվանդությունների տարածման տարածություն: Եվ այս ամենի հիմքում Ֆուկոն դնում է բժիշկների «կեղծ փորձը», որը ձեռք է բերվել արհեստական պայմաններում հիվանդություններ բուժելու արդյունքում: Այսինքն՝ հիվանդությունը դիտարկել արհեստական պայմաններում Ֆուկոյի համար նշանակում էր դիտարկել հիվանդության բարդեցված, ոչ սկզբնական տարբերակը, և բռնություն կիրառել հիվանդության՝ բնական ճանապահով անհետանալու վրա: Այս հարցում Ֆուկոն մեծ տեղ է տալիս բնության ուժերին: Բժիշկների հաջորդ սխալն այն է, որ նրանք դիտարկում են հիվանդությունը պատմական տեսանկյունից, այսինքն՝ փաստերը, այն ինչ կա, մինչդեռ անհրաժեշտ է շեշտը դնել փիլիսոփայական կողմի վրա՝ նրա, թե ինչպես է առաջացել հիվանդությունը, ծագման պատճառների վրա:

Այսպիսով ոչ ուղղակի ձևով, կախված հիվանդությունների բուժման վայրից, Ֆուկոն առանձնացնում է երկու հիմնական տեսակ՝ բնական և արհեստականացված, և բուժման վերջին տարբերակը ստորադասում է առաջինին: Այժմ համառոտ ներկայացնենք առաջին գլխի բովանդակությունը:

* * *

Մարդու մարմինը բնության իրավունքով ստեղծում է հիվանդության պատճառի և բաշխման տարածություն, տարածություն, գծեր, ծավալներ, որի մակերեսները և ուղիները ֆիքսված են անատոմիայի աշխարհագրական ատլասին համապատասխան: Նկատվում է «հիվանդի» դերի բացառում, քանի որ նման տարածության մեջ ուշադրության կենտրոնում է նրա մարմինը:

Պաթոլոգիաների ոլորտում ցանկացած կարևոր գաղափար վերագրում է հիվանդությանը այնպիսի կոնֆիգուրացիա, որի տարածական ռեկվիզիտները պարտադիր չէ համընկնեն դասական աշխարհագրության հետ: Հիվանդության «մարմնի» և մարդու մարմնի լրիվ համընկնումը առանց տարակուսանքի միայն պատմանակ և հանգեցնող իրականություն է: Դրանց ակնհայտ հանդիպումը գոյություն ունի միայն մեզ համար, ավելի ճիշտ՝ մենք գրեթե սկսում ենք այն տեսնել: Բժշկական փորձում հիվանդության կոնֆիգուրացիայի և դրա տեղայնացման տարածությունը վերադրվում են միմյանց վրա շատ կարճ ժամանակահատվածում. դա գոյություն ուներ  18-րդ դարում, երբ բժշկությունը լիովին համաձայնեցված էր պաթոլոգիական անատոմիայի հետ: Փորձը միանգամից  նկատում է օրգանիզմի տեսանելի վնասները և դրանց համապատասխանությունը պաթոլոգիական ձևերին: Հիվանդությունը «ձևավորվում է» հենց մարմնում, դրա տրամաբանական բաշխվածությունը խաղի մեջ է դրվում անատոմիական մասսաների շնորհիվ: «Հայացքը» պետք է վարժվի այն իրականությունում, որտեղ այն իշխանություն ունի:

Բայց ինչպե՞ս է ձևավորվել այդ իրավունքը, որն իրեն դնում է հնագույնի և բնականի տեղ. ինչպես է վայրը, որտեղից հիվանդությունը հայտարարում է իր մասին, կարող է առանց տարանջատման որոշել այն կերպարը, որում այն ձևավորում է տարրեր: Պարադոքսալ կերպով հիվանդության կոնֆիգուրացիան երբեք չի եղել ավելի ազատ, ավելի անկախ  իր տեղայնացման տարածությունից, քան դասակարգող բժշկության մեջ, այսինքն՝ բժշկական մտքի ձևի մեջ, որը նախորդել է անատոմա-կլինիկական մեթոդին՝ դարձնելով այն պատմականորեն հնարավոր:

Մարմնի մեջ խորանալուց առաջ հիվանդությունը ստանում է ընտանիքի, տոհմի և տիպի հիերարխիկ կազմակերպվածություն: Բայց այս տարածական «փոխաբերությունից» ավելի խորը, այն հնարավոր դարձնելու համար, դասակարգող բժշկությունը ենթադրում է հիվանդության ինչ-որ կոնֆիգուրացիա:

Այդ կազմակերպվածությունը  տանում է է օրգանիզմում տեղայնացման ենթարկված խնդիրներին, բայց պարզում է կապերի որոշակի ֆունդամենտալ համակարգ, որը աշխատեցնում է շրջապատը, ստորադասությունները, տարբերությունները, նմանությունները: Այդ տարածությունը ունի ուղղահայաց, որից սկիզբ են առնում բոլոր հետևանքները, և ունի հորիզոնական, որով հաղորդակցվում են հոմոլոգները: Խորը տարածությունը, որը նախորդել է բոլոր ընկալումներին և հեռվից դրանք ղեկավարում է, հենց դրանից, գծերից, որ այն հատում է, զանգվածներից, որոնք այն բաշխում կամ աստիճանակարգում է, հիվանդությունը, հայացքի տակ պարզանալով, սեփական բնութագրիչներն է մտցնում կենդանի ապրող օրգանիզմի մեջ:

Որո՞նք են հիվանդության սկզբնական կոնֆիգուրացիայի սկզբունքները:

1. Համաձայն 18-րդ բժիշկների՝ այն տրված է «պատմական» փորձում, որը հակադրվում է «փիլիսոփայական գիտելիքին»: Պատմականը գիտելիք է, որը բացատրում է    պլևրիտը չորս ֆենոմենների միջոցով՝ ջերմությամբ, շնչառության դժվարությամբ, հարբուխով և մեջքի ցավով: Փիլիսոփայական գիտելիքը այս դեպքում կլինի այդ վիճակի պատճառների վերաբերյալ հարցը՝ մրսածությունը, ուժեղ արտադրություն, թոքաթաղանթի բորբոքում:

Պատմականի և փիլիսոփայականի տարբերությունը այնուամենայնիվ այն չէ, ինչ պատճառի և հետևանքի հետևանքների տարբերությունները:

Պատմականը հավաքում է փաստացին, իրավականը, սակայն հարցը արդեն պատճառի, նախանշանի ծագման մասին է, սա արդեն վերաբերում է «փիլիսոփայական» գիտելիքին:

«Անհրաժեշտ է, որպեսզի նա, ով գրում է հիվանդության պատմությունը…ուշադրությամբ դիտարկի պարզ և բնական ֆենոմենները, որոնք իրեն թվում են քիչ թե շատ մեկնաբանվող»:

2. Ֆուկոն մեղադրում է բժիշկներին, որ վերջիններս չեն դիտարկում հիվանոդւթյունների «ազգակցությունը» խորը և պատճառական տեսանկյունից, այլ միայն մակերեսային նախանշաններից ելնելով:

3. Նմանությունների ձևը բացահայտում է հիվանդության ռացիոնալ դասավորությունը: Երբ նմանությունը նկատվում է, ֆիքսվում է ոչ միայն կողմնորոշումների հարմար և հարաբերական համակարգը, այլ սկսում է հիվանդության ակնհայտ դասավորության  ապակոդավորում:

Մյուս կողմից Ֆուկոն նշում է, որ հիվանդությունն իրենից ներկայացնում է կյանքի որոշակի հետք, քանի որ առկա են ընդհանուր կառուցվածքներ, որոնք պայմանավորում են այս կամ այն հիվանդության առաջ գալը:

4. Խոսքը գնում է միաժամանակ և՛ բնութենական և իդեալական տիպերի մասին. բնութենականը, քանի որ հիվանդություները դրանց մեջ արտահայտում են սեփական իմաստային ճշմարտությունները, իդեալականը այն չափով, որքանով դրանք երբեք հանդես չեն գալիս փորձում առանց աղավաղումների և մթագնումների:

Սկզբնական չկարգավորվածությունը առաջ է գալիս հիվանդության հետ մեկտեղ և հիվանդության կողմից: Հինվանդը՝ որպես չկարգավորվածության աղբյուր, ավելացնում է իր հակումները, տարիքը, ապրելակերպը և մի շարք իրադարձություններ, որոնք լինելով կապված էական միջուկի հետ, ձևավորում են դեպքի կոնֆիգուրացիան: Իրական պաթոլոգիական փաստը սահմանելու համար բժիշկը պետք է վերացարկվի հիվանդից:

Հիվանդը նույն վիճակում է, ինչ որ բժիշկը: Նրա միջամտությունը բռնություն է, եթե նա լիովին ենթարկված է նազոլոգիայի կանոնին.«հիվանդության իմացությունը բժշկի կոմպասն է. բուժման հաջողությունը կախված է հիվանդության հստակ իմացությունից»:

ՀԻվանդության սկզբնական շրջանում բժիշկը պետք է համբերություն ցուցաբերի, քանի որ հիվանդության նախնական նշանները ստեղծված են նրա համար, որպեսզի որոշվի դրա դասակարգը, տեսակը, տիպը: Ճիշտ բուժման դեպքում հիվանդությունը բուժվում է քայլ առ քայլ բնության նախանշվածի պես:

Ֆուկոն առանձնացնում է հիվանդության բարդ և արտադրական (производных) ձևեր, որոնց դեպքում հիվադնությունը ներխուժում է մարմին, պրոգրես ապրում, վնասում հյուսվածքները, շարժումները կամ գործառույթները՝ այս կամ այն տեղում ցույց տալով հիվանդության նախանշաններ:

Դասակարգող բժշկության մեջ օրգանական դրսևորումները հիվանդության որոշման համար բացարձակ անհրաժեշտություն չեն ներկայացնում իրենցից:

Մարմնական տարածության մեջ, որտեղ ազատորեն տեղի են ունենում շրջանառության գործընթացներ, հիվանդությունը ապրում է տրանսֆորմացիաներ և մետամորֆոզներ: Մի հիվանդությունը կարող է առաջ բերել մյուսը:

Նախանշանների միաժամանակությունը դեռևս թույլ չի տալիս խոսել միակ հիվանդության մասին: Հնարավոր է այստեղ առկա է հիվանդությունների խումբ: Պարալիտիկ հիվանդությունները հանդիսանում են խելագարության պատճառ:

  Այն, ինչ ստիպում է հաղորդակցվել հիվանդության «մարմնին» իրական հիվանդի մարմնի հետ, բոլորովին բուժման տեղայնացումները կամ արդյունքները չեն, դրանք ավելի շուտ հատկանիշներ են:

 Որքան քաղաքակրթությունը զարգանում է, այնքան ավելի շատ հիվանդությունների անուններ են հայտնվում:

Հիվանդանոցը՝ որպես քաղաքակրթություն, հանդես է գալիս որպես արհեստական վայր, որտեղ հայտնվելով՝ հիվանդությունը փոխում է իր իրական դեմքը: Այն միանգամից բարդացվում է բժիշկների կողմից:

Կարելի է արդյոք հարթել վատ տպավորությունը հիվանդների մոտ, ում կտրել են ընտանիքից այդ հաստատությունների ներկայացումները. դրանք շատերի համար հանդիսանում են «մահվան խորան»:

Ֆուկոն խոսում է բժիշկների «կեղծ փորձի» մասին, որոնք ձևավորվել են այնպիսին արհեստական հիվանդությունների հիման վրա, որոնք պետք է բուժել հիվանդանոցում: Հիվանդության բնական վայրը կյանքի, ապրելու բնական վայն է՝ ընտանիք, անմիջական հոգատարության քնքշանքը, հավատարմության նշանները, առողջանալու համընդհանուր միասնական ցանկություն: Միայն այս պայմաններում կարող է արտահայտվել հիվանդությունը իր ճշմարտության մեջ: Բժիշկը տեսնում է երկիմաստ, աղավաղված հիվանդություն, միանգամայն անբնական պաթոլոգիա, իսկ նա, ով բուժում է տնային պայմաններում, կարճ ժամանակում ձեռք է բերում իրական փորձ՝ հիմնված բոլոր տիպերի հիվանդությունների բնական ֆենոմենների վրա:

Խոսելով տնային պայմաններում իրականացված բուժման մասին, Ֆուկոն խոսում է բնության ուժերի հանդեպ բժշկի հարգանքի մասին:

Այսպիսով տիպոլոգիական բժշկությունը հիվանդության համար պահանջում է ազատ տարածություն՝ առանց արտոնյալ օոլորտների, հիվանդանոցային պարտադրանքների

Ֆուկոն անդրադառնում է նաև տնտեսագետների կարծիքին, որի համաձայն՝հիվանդանոցային սեփականությունը պետք է կրի հասարակական բնույթ և ոչ ի վնաս աղքատների: Մի կողմից Ֆուկոն նշում է որ հենց նրանք պետք է լինեն այդ սեփականության ստացողն ու կառավարողը, բայց մյուս կողմից նշում է, որ պետությունը պետք է լուծի աղքատության հարցը՝ ստիպելով նրանց աշխատել, ինչը օգուտ կլինի և՛ աղքատների համար, և՛ չի տանի ազգը աղքատացման:

Հիվանդն, իհարկե, ի վիճակի չէ աշխատել, բայց եթե նա տեղափոխվում է հիվանդանոց, դա կրկնակի բեռ է հասարակության համար. նա արժանանում է արհամարհանքի, իսկ նրա ընտանիքը մնում է աղքատության և հիվանդության մեջ:

Ֆուկոն հիվանդանոցը ներկայացնում է որպես փակ և վարակիչ տարածություն, որը հենց հիվանդանոցը ստեղծում է.այդ վարակիչ տարածությունը կրկնապատկվում է սոցիալական տարածության մեջ: Հիվանդանոցը, նպատակ ունենալով պաշտպանել, իրականում ինքն է տարածում հիվանդություններ՝ անվերջորեն բազմապատկելով դրանք:

Մինչդեռ հիվանդությունները, թողնվելով իրենց «ծննդավայրում» երբեք չեն գերազանցի իրենք իրենց. կհանգչեն այնպես, ինչպես և հայտնվել են: Տնային պայմաններում ցուցաբերված օգնությունը կոմպենսացնում է առաջացած աղքատությունը. շրջապատի կողմից ցուցաբերված հոգատարությունը գումար չարժե, հիվանդի ֆինանսական աջակցությունը օգնում է իր ընտանիքին.«Լավ է, որ ինչ-որ մեկը կուտի այն միսը, որից հիվանդի համար ապուր են եփել, կամ այն տաքացնելու արդյունքում կարող են տաքանալ նաև նրա երեխաները»: Ֆուկոյի կարծիքով այսպես կարող է լուծվել նաև հիվանդների անընդհատ աղքատացման հարցը:

Անկախ հաստատումներից՝ տնտեսագետների և բժիշկ-դասակարգողների գաղափարները համընկնում են հիմնական ուղղություններով. տարածությունը, որտեղ ավարտվում է հիվանդությունը, միանգամայն բաց տարածություն է՝ առանց առանձնացնելու և ընգծելու արտոնյալ կամ ֆիքսված ձևերը, համասեռ տարածություն է, որտեղ ոչ մի տեսակ միջամտություն, բացի հայացքից թույլատրված չէ, տարածություն է, որտեղ օգնության արժեքայնությունը կայանում է ժամանակի կոմպենսացման մեջ, տարածություն է առանց սեփական մորֆոլոգիայի, որը միայն նշում է մի անհատի նմանությունը մյուսին և բուժմանը, որը մասնավոր բժշկությունը ցուցաբերում է մասնավոր հիվանդին:

Այնուամենայնիվ, Ֆուկոն կարևոր է համարում նաև ոչ տնային բուժումը, այդ նպատակով առաջարկում է ստեղծել մի այնպիսի բժշկություն, որը բավականին կապված կլինի կառավարությանը, որպեսզի ընտանիքի հետ համաձայնության պարագայում կարողանա իրականացնել օգնության մշտական, համընդհանուր, սակայն դիֆֆերենցացված քաղաքականություն: Սակայն Ֆուկոն նշում է նաև այդպիսի բժիշկների վերահսկողության խնդրի մասին, որպեսզի հիվանդը չդառնա տնային բուժման զոհը և վարակվելու վտանգի տակ չդնի իրեն շրջապատողներին:

Լավ բժշկությունը պետք է ստանա կառավարության կողմից իր՝ պաշտպանության ճշգրտությունը և օրինական լինելը «սանհմանող վկայական, որ գոյություն ունի բժշկության իրական արվեստ»:

18-րդ դարում սկսվում է հիվանդությունների միանգամայն նոր, գրեթե անհայտ տարածական բաշխվածություն: Տիպաբանական բժշկությունը այստեղ վերջանում է:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *