«Միջուկային գոյատեվում» խաղի՝ որպես տվյալների հավաքման տեխնիկայի կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում

Մանյա Կիրակոսյան
manya.kirakosyan@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 59-66

«­Ձեր եր­կի­րը պա­տե­րազ­մի վտան­գի տակ է: Թշ­նա­մին պատ­րաստ­վում է մի­ջու­կային զեն­քը գոր­ծի դնե­լով ո­չն­չաց­նել ո­ղջ բնակ­չու­թյա­նը: Ձեզ՝ տաս­ներ­կու­սիդ, հա­ջող­վել է հաս­նել ե­րկ­րի մի­ակ ա­պաս­տա­րան, ո­րը նա­խա­տես­ված է յոթ հո­գու հա­մար, այդ պատ­ճա­ռով ձեզ հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում խմ­բային քն­նարկ­ման ար­դյուն­քում, հաշ­վի առ­նե­լով յու­րա­քան­չյու­րիդ մաս­նա­գի­տա­կան և այլ հատ­կա­նիշ­ներ, ո­րո­շել՝ ով­քեր են յոթ ա­մե­նաօգ­տա­կար ու ա­մե­նա­կար­ևոր մար­դիկ, որ կա­րող են ա­պաս­տա­րա­նում պատս­պար­վել մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը»[1]: Սա այն ի­րա­վի­ճակն է, ո­րը ներ­կա­յաց­վում է «­մի­ջու­կային գո­յատ­ևում» խա­ղի մաս­նա­կից­նե­րին, ո­րոնք պա­տա­հա­կա­նու­թյամբ ստա­նում են ո­րո­շա­կի մաս­նա­գի­տա­կան դե­րեր և պար­տա­վոր­վում ամ­բողջ խա­ղի ըն­թաց­քում կրել այն և ցու­ցա­բե­րել վեր­ջի­նիս հա­մա­պա­տաս­խան վարք: Խմ­բային քն­նարկ­ման ժա­մա­նակ յու­րա­քան­չյուր մաս­նա­կից ներ­կա­յաց­նում է իր ստանձ­նած մաս­նա­գի­տու­թյան նշա­նա­կու­թյու­նը, ո­րը հիմն­ված է տվյալ մաս­նա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ իր ըն­կա­լում­նե­րի և ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­նե­րի վրա, և նշում է իր ո­ղջ մնա­լու կար­ևո­րու­թյու­նը մյուս­նե­րի հա­մար, ո­րից հե­տո ը­նդ­հա­նուր քվե­ար­կու­թյամբ ը­նտր­վում են այն յոթ հաղ­թող մաս­նա­կից­նե­րը, ո­րոնք «­տե­ղա­փոխ­վում են ա­պաս­տա­րան բնակ­վե­լու»:­

Ա­հա «­մի­ջու­կային գո­յատ­ևում» խա­ղի ամ­փոփ նկա­րագ­րու­թյու­նը, ո­րն ա­ռա­ջին հա­յաց­քից սո­վո­րա­կան ժա­ման­ցային սե­ղա­նի խաղ է` իր բո­վան­դա­կու­թյամբ և ըն­թա­ցա­կար­գով շատ նման այլ մո­դել խա­ղե­րի:

­Սո­ցի­ո­լո­գի­ա­կան տե­սան­կյու­նից «­մի­ջու­կային գո­յատ­ևու­մը» կա­րե­լի է դի­տար­կել և մեկ­նա­բա­նել ոչ մի­այն որ­պես խաղ, այլ նաև տեխ­նի­կա, ո­րը հնա­րա­վոր է կի­րա­ռել սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում: Ի­նչ­պես գի­տենք, վեր­ջի­նում օգ­տա­գործ­վում է տե­ղե­կատ­վու­թյան հա­վաք­ման եր­կու ռազ­մա­վա­րու­թյուն՝ քա­նա­կա­կան և ո­րա­կա­կան: Քա­նա­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կի­րա­ռե­լիս հնա­րա­վոր է դառ­նում վեր հա­նել ու­սում­նա­սի­րող եր­ևույ­թի հատ­կա­նիշ­նե­րի քա­նա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րը և ներ­կա­յաց­նել դրանք թվային օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի տես­քով: Ո­րա­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հիմն­վում են հաս­կա­նա­լու և մեկ­նա­բա­նե­լու սկզ­բուն­քի վրա: Նշ­ված հե­տա­զո­տու­թյան ժա­մա­նակ հե­տա­զո­տո­ղի ու­շադ­րու­թյու­նը բևեռ­ված է ան­հա­տա­կա­նին, մարդ­կանց սո­ցի­ա­լա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին և այն ի­մաստ­նե­րին, ո­րոնք դր­վում են դրանց հիմ­քում[2]: Հե­տա­զո­տու­թյան նշա­նա­կե­տը սուբյեկտն է ու նրա պրակ­տիկ գոր­ծու­նե­ու­թյու­նը կոնկ­րետ սո­ցի­ա­լա­կան ի­րա­վի­ճա­կում, և քա­նի որ դրա հիմ­քում ըն­կած է ի­րա­վի­ճա­կային միկ­րո­վեր­լու­ծու­թյու­նը, ա­պա «­մի­ջու­կային գո­յատ­ևու­մը» հենց այն տեխ­նի­կան է, ո­րը կա­րե­լի է ո­րո­շա­կի մշա­կում­նե­րի են­թար­կե­լուց հե­տո կի­րա­ռե­լու այս հե­տա­զո­տու­թյուն­նե­րում. խա­ղը հնա­րա­վո­րու­թյուն կտա դի­տար­կե­լու ան­հա­տա­կան վար­քը սո­ցի­ա­լա­կան ին­տե­րակ­ցի­ա­նե­րի ժա­մա­նակ, ի­նչ­պես նաև հեշ­տո­րեն փո­խե­լու ի­րա­վի­ճա­կը և փոր­ձե­լու դրան հա­մա­պա­տաս­խան դուրս բե­րել ան­հա­տա­կան վար­քային փո­փո­խու­թյուն­նե­րը:­
Անդ­րա­դառ­նա­լով խա­ղի տե­սա­կան սո­ցի­ո­լո­գի­ա­կան կող­մին՝ կա­րե­լի է նկա­տել, որ նրա­նում ա­նուղ­ղա­կի կեր­պով ար­տա­հայտ­ված են միկ­րո­սո­ցի­ո­լո­գի­ա­կան տե­սու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցի­նե­րի (մաս­նա­վո­րա­պես Ի. Գոֆ­մա­նի և Հ. Գար­ֆին­կե­լի) կող­մից ա­ռաջ քաշ­ված մի շարք դրույթ­ներ ու հայե­ցա­կար­գեր, ո­րոնք տե­սա­կան հիմք են հան­դի­սա­նում ո­րա­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում:­ Այս­պես, խա­ղի ժա­մա­նակ մաս­նա­կից­նե­րի ո­րո­շա­կի դե­րե­րի ստա­ցումն ու դրան հա­մա­պա­տաս­խան վար­քի դրս­ևո­րու­մը, այլ կերպ ա­սած, դե­րային խա­ղի կազ­մա­կեր­պու­մը, ամ­բող­ջու­թյամբ Գոֆ­մա­նի դրա­մա­տուր­գի­ա­կան տե­սու­թյան շր­ջա­նակ­նե­րում են: Հե­ղի­նակն իր այս տե­սու­թյու­նում սո­ցի­ա­լա­կան ի­րա­կա­նու­թյու­նը նմա­նեց­նում է թատ­րո­նի ներ­կա­յաց­ման, որ­տեղ հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րից յու­րա­քան­չյու­րը ու­նի ո­րո­շա­կի դեր և գոր­ծում է դրան հա­մա­պա­տաս­խան:[3] Հա­սա­րա­կու­թյան մեջ յու­րա­քան­չյուր ան­հատ միշտ և ա­մե­նու­րեք, եր­բեմն գի­տակց­ված/ան­գի­տակ­ցո­րեն խա­ղում է այն դե­րը, ո­րը կա՛մ տր­վել է նրան ի ծնե (դուստր, որ­դի, քույր, եղ­բայր և այլն), կա՛մ նա այն ձեռք է բե­րել կյան­քի ըն­թաց­քում (օ­րի­նակ՝ մաս­նա­գի­տա­կան դե­րեր):
Խա­ղի վեր­ջին հար­ցին պա­տաս­խա­նե­լու ժա­մա­նակ («Ին­չո՞ւ պետք է ես ո­ղջ մնամ») յու­րա­քան­չյուր մաս­նա­կից ան­գի­տակ­ցո­րեն կա­տա­րում է մի գոր­ծո­ղու­թյուն, ո­րը Գոֆ­մա­նը ան­վա­նել է «­դե­րի ի­դե­ա­լա­կա­նա­ցում» կամ «ի­դե­ա­լա­կա­նաց­ված ես», ե­րբ դե­րա­կա­տա­րը ցույց է տա­լիս մի­այն իր լավ, դրա­կան, սո­ցի­ա­լա­պես ա­վե­լի ըն­դու­նե­լի կող­մե­րը: Այլ կերպ ա­սած՝ ի­դե­ա­լա­կա­նա­ցու­մը այն եր­ևույթն է, ե­րբ դե­րա­կա­տա­րը կան­խամ­տած­ված փոր­ձում է ը­նդ­գծել իր դե­րի այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ըն­կած են իր վար­քի և հա­սա­րա­կու­թյան սպա­սում­նե­րի հիմ­քում: Դե­րա­կա­տա­րը փոր­ձում է հա­վաս­տի­աց­նել հան­դի­սա­տե­սին, որ իր և նրանց միջև կա­պը ա­վե­լի ի­դե­ա­լա­կան է, քան կա ի­րա­կա­նում: Այս ի­դե­ա­լա­կա­նա­ցու­մը կա­տար­վում է խա­ղի ժա­մա­նակ նույն սկզ­բուն­քով, ե­րբ մաս­նա­կից­նե­րը փոր­ձում են ներ­կա­յաց­նել ի­րենց դե­րից բխող այն ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­հրա­ժեշտ կլի­նեն թե՛ ա­պաս­տա­րա­նում բնակ­վե­լու, թե՛ այն­տե­ղից դուրս գա­լով եր­կի­րը վե­րաբ­նա­կեց­նե­լու ժա­մա­նակ:
­Գոֆ­մա­նը ա­ռաջ է քա­շել նաև ֆրեյ­մի և բա­նա­լի­նե­րի գա­ղա­փա­րը: Ֆրեյ­մը ակ­տո­րի կող­մից ի­րա­վի­ճա­կի սահ­մա­նումն է, ո­րում նա գտն­վում է, ի­սկ բա­նա­լին մի­ջոց է, ո­րով փոր­ձում է հաս­կա­նալ ի­րա­վի­ճա­կը[4]: Խա­ղի ժա­մա­նակ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը՝ խա­ղաղ ի­րա­վի­ճա­կից ան­ցու­մը պա­տե­րազ­մա­կա­նի, ցույց է տա­լիս ֆրեյ­մե­րի փո­խա­կեր­պու­մը, ի­սկ դրան հա­մա­պա­տաս­խան մաս­նա­կից­նե­րի վար­քային փո­փո­խու­թյու­նը բա­նա­լի­նե­րի փո­խա­կեր­պումն է: Այս­պես, խա­ղաղ ի­րա­վի­ճա­կում մաս­նակ­ցի հա­մար ֆրեյ­մը ի­ր՝ կոն­ֆե­րան­սի մաս­նակ­ցելն է, ո­րին հա­մա­պա­տաս­խան ը­նտ­րում է բա­նա­լի՝ մտ­նել ի­րեն տր­ված մաս­նա­գի­տու­թյան դե­րի մեջ, մաս­նակ­ցել խմ­բային քն­նարկ­մա­նը, ո­րն ո­ւղղ­ված է մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րով փո­խա­նակ­վե­լուն: Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի և ա­պաս­տա­րա­նում ռե­սուրս­նե­րի սա­կա­վու­թյան մա­սին տե­ղե­կա­նա­լուց հե­տո մաս­նակ­ցի հա­մար փոխ­վում է ֆրեյ­մը՝ դառ­նա­լով մի ի­րա­վի­ճակ, ե­րբ նա կանգ­նած է կյան­քի ու մահ­վան միջև, այս­տեղ ևս մաս­նա­կի­ցը ը­նտ­րում է հա­մա­պա­տաս­խան բա­նա­լի՝ ի­նք­նա­ներ­կա­յա­նալ այն­պես, որ­պես­զի կա­րո­ղա­նա ցույց տալ բո­լո­րին իր ո­ղջ մնա­լու կա­րևո­րու­թյու­նը ու ան­հրա­ժեշ­տու­թյու­նը:

­Սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ժա­մա­նակ խաղ-տեխ­նի­կայի մո­դե­լը կա­րող է կի­րառ­վել հետ­ևյալ ըն­թա­ցա­կար­գով:

  1. Նա­խա­պատ­րաս­տա­կան փուլ (մաս­նա­կից­նե­րի ը­նտ­րու­թյուն)

­Խա­ղին մաս­նակ­ցե­լու հա­մար նախo­րոք ը­նտր­վում են տաս­ներ­կու ­մաս­նա­կից­ներ: Այս­տեղ կա­տար­վում է նպա­տա­կաուղղ­ված ը­նտ­րանք, ե­րբ մաս­նա­կից­նե­րի խում­բը ձևա­վոր­վում է ոչ թե պա­տա­հա­կան սկզ­բունք­նե­րով ու մե­թոդ­նե­րով, այլ նպա­տա­կաուղղ­ված ձևով:

Մաս­նա­կից­նե­րի խմ­բի ձևա­վոր­ման մեկ այլ պար­տա­դիր պայ­ման է խմ­բի հա­մա­սե­ռու­թյան ա­պա­հո­վու­մը ո­րո­շա­կի չա­փա­նիշ­նե­րով՝ տա­րիք, սեռ, կր­թու­թյուն, մաս­նա­գի­տու­թյուն, զբաղ­մունք և այլն (չա­փա­նի­շի ը­նտ­րու­թյու­նը ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է հե­տա­զո­տու­թյան խն­դիր­նե­րի և վար­կած­նե­րի հետ), ընդ ո­րում՝ կա­րե­լի է խում­բը ձևա­վո­րել ոչ մի­այն մեկ չա­փա­նի­շի հի­ման, այլ մի քա­նի­սի հա­մադ­րու­թյան վրա. այս դեպ­քում կա­տար­վում է տի­պային ը­նտ­րանք:

Խմ­բե­րի քա­նա­կը ո­րոշ­վում է հե­տա­զո­տո­ղի կող­մից դաշ­տային փու­լում, իսկ խաղ-տեխ­նի­կան կի­րառ­վում է այն­քան, մինչև տե­ղի է ու­նե­նում տե­ղե­կատ­վու­թյան հա­գեց­վա­ծու­թյուն և/­կամ ար­դյունք­նե­րի կրկ­նու­թյուն:

  1. Սո­ցի­ա­լա­կան դե­րե­րի բաշ­խում (1-ին ան­կախ փո­փո­խա­կա­նի ներ­մու­ծում)

­Մաս­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյու­րին տր­վում է հա­մա­պա­տաս­խան սո­ցի­ա­լա­կան դեր, ո­րով նա հան­դես է գա­լու խա­ղի ըն­թաց­քում, ը­նդ ո­րում՝ հե­տա­զո­տո­ղը նա­խo­րոք է ո­րո­շում յու­րա­քան­չյուր մաս­նակ­ցի ի­նչ դեր տալ՝ հաշ­վի առ­նե­լով տվյալ մաս­նակ­ցի թե՛ ի­րա­կան սո­ցի­ա­լա­կան դե­րը և թե՛ կողմ­նա­կի գի­տե­լիք­ներն ու հմ­տու­թյուն­նե­րը: Օ­րի­նակ, ե­թե խաղ-տե­խի­կայի ժա­մա­նակ մա­սա­գի­տա­կան դե­րեր են բա­ժան­վում, ա­պա այն մաս­նա­կի­ցը, ո­րն ի­րա­կան մաս­նա­գի­տու­թյամբ սո­ցի­ո­լոգ է և մի­ա­ժա­մա­նակ տն­տե­սա­գի­տու­թյան դա­սըն­թաց­նե­րի է մաս­նակ­ցել, խա­ղի ժա­մա­նակ չի ստանձ­նում ո­՛չ սո­ցի­ո­լո­գի, ո­՛չ տն­տե­սա­գե­տի դեր: Սա պար­տա­դիր է հաշ­վի առ­նել՝ բա­ցա­ռե­լու հա­մար դե­րի և դե­րա­կա­տար­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյան ստաց­ման այ­լընտ­րան­քային աղ­բյուր­նե­րը:

­Դե­րե­րի բաշ­խու­մից հե­տո սկս­վում է բուն խա­ղը:

  1. Խա­ղի ան­ցկաց­ման փուլ

3.1 Խա­ղաղ ի­րա­վի­ճակ. Մաս­նա­կից­նե­րին ներ­կա­յաց­վում է ի­րա­վի­ճա­կը. իբրև կազ­մա­կերպ­վել է կոն­ֆե­րանս, ե­րբ միև­նույն վայ­րում հա­վաք­վել են տար­բեր ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ՝ մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րով փո­խա­նակ­վե­լու հա­մար: Յու­րա­քան­չյուր մաս­նա­կից ու­նի 2-3 րո­պե ժա­մա­նակ՝ ներ­կա­յա­նա­լու հա­մար՝ ի­նչ մաս­նա­գի­տու­թյուն ու­նի, ի­նչ գոր­ծու­նե­ու­թյուն է ծա­վա­լում դրա շրջա­նակ­նե­րում, որ­տեղ և ի­նչ պայ­ման­նե­րում է աշ­խա­տում: Այս խա­ղա­ղի­րա­վի­ճա­կային ի­նք­նա­ներ­կա­յա­ցու­մը մաս­նա­կից­նե­րին կօգ­նի ա­դապ­տաց­վել իրենց նոր ձեռք բե­րած սո­ցի­ա­լա­կան դե­րե­րին, ի­սկ հե­տա­զո­տո­ղին թույլ կտա դուրս բե­րել ու հաս­կա­նալ յու­րա­քան­չյուր դե­րի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում­ներն ու ա­ծանց­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը:

3.2 Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ (2-րդ ան­կախ փո­փո­խա­կա­նի ներ­մու­ծում)

Մաս­նա­կից­նե­րին հայտ­նում են, որ մինչ նրանք 3 օր է՝ այս­տեղ գի­տա­ժո­ղո­վի են մաս­նակ­ցում և ակ­տիվ քն­նար­կում­նե­րի մեջ են դր­սում Եր­րորդ հա­մաշ­խար­հային պա­տե­րազմն է սկս­վել, և մի քա­նի խո­շոր ե­րկր­նե­րի կող­մից գոր­ծի է դր­վել մի­ջու­կային զենք: Ռա­դի­ոակ­տիվ ճա­ռա­գայթ­նե­րի պատ­ճա­ռով ե­րեք օր­վա ըն­թաց­քում աշ­խար­հի ո­ղջ բնակ­չու­թյու­նը ո­չն­չա­ցել է: Մի­այն այս խա­ղին մաս­նակ­ցող 12 հո­գին են, որ գի­տա­ժո­ղո­վի ստոր­գետ­նյա դահ­լի­ճում գտն­վե­լու շնոր­հիվ ո­ղջ են մնա­ցել: Գի­տա­ժո­ղո­վի դահ­լի­ճին կից կա ա­պաս­տա­րան, սա­կայն այն­տեղ չկա, նրանց բո­լո­րի հա­մար բա­վա­րար ջուր, սնունդ և գո­յատև­ման հա­մար ան­հրա­ժեշտ այլ պա­րա­գա­ներ: Այն նա­խա­տես­ված է 7 հո­գու հա­մար, ով­քեր կա­րող են ապ­րել այն­տեղ 6 ա­միս. ին­չո՞ւ 6, քա­նի որ հաշ­վարկ­վել է, որ պայ­թյու­նից հե­տո այդ­քան ժա­մա­նակ կպա­հանջ­վի, որ­պես­զի կր­կին հնա­րա­վոր լի­նի ան­վտանգ վե­րաբ­նակ­վել ե­րկ­րի վրա: Հետ­ևա­բար, ե­թե ա­պաս­տա­նում 12-ն էլ մնա, ա­պա կեն­սա­մի­ջոց­նե­րը ան­գամ 3 ա­միս չեն կա­րող բա­վա­րել:

­Մաս­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյու­րին հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում պա­տաս­խա­նե­լու ներ­քոն­շյալ եր­կու հար­ցե­րին, ո­րից հե­տո խմ­բային քն­նարկ­ման և քվե­ար­կու­թյան ար­դյուն­քում ո­րոշ­վում է, որ 7 մաս­նա­կից­ներն են, ո­րոնք կկա­րո­ղա­նան մտ­նել ա­պաս­տա­րան:

«Ին­չո՞ւ է կար­ևոր իմ ո­ղջ մնա­լը». այս­տեղ յու­րա­քան­չյուր մաս­նա­կից նշում է պատ­ճառ­ներ, թե որ­պես տվյալ մաս­նա­գի­տու­թյան տեր՝ ի­՞նչ կա­րող է տալ, ի՞նչ կա­րող է ա­նել, ին­չը մնա­ցած մաս­նա­կից­նե­րից ոչ ոք չի կա­րող ա­նել:

«Ո՞ւմ կվերց­նեմ ի­նձ հետ, ին­չո՞ւ: Ո­՞ւմ չեմ վերց­նի, ին­չո՞ւ:». Մաս­նա­կից­նե­րին բա­ժան­վում են նոր ան­կե­տա­ներ, որ­տեղ նշում են` որ մաս­նա­գե­տին են վերց­նում ի­րենց հետ, ին­չու, ո­ւմ չեն վերց­նում, ին­չու:­

Է­ա­կան չէ` ով­քեր կհաղ­թեն խա­ղում: Հե­տա­զո­տո­ղի ու­շադ­րու­թյու­նը սևեռ­վում է խա­ղի կա­ռուց­ման և ըն­թա­ցա­կար­գի վրա, քա­նի որ այս­տեղ որ­պես հե­տա­զո­տա­կան հիմ­նա­կան մե­թոդ կի­րառ­վե­լու է խոս­քային վեր­լու­ծու­թյու­նը[5]: Այս մե­թոդն խո­սակ­ցա­կան փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն է և հեն­վում է հետ­ևյալ 3 դրույթ­նե­րի վրա՝

  1. զրույ­ցի կա­ռուց­ված­քային կազ­մա­կեր­պում,
  2. հա­ջոր­դա­կա­նու­թյան կազ­մա­կեր­պում,
  3. վեր­լու­ծու­թյան էմ­պի­րիկ հիմ­նա­վո­րում, ո­րի հա­մար էլ վեր­լու­ծու­թյու­նը կա­տար­վում է սղագ­րու­թյան մի­ջո­ցով:

­Թե ի­նչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի խաղ-տեխ­նի­կան, և ին­չեր է հնա­րա­վոր հե­տա­զո­տել նրա­նով, կա­րե­լի է հաս­կա­նալ հետ­ևյալ սխե­մայի մի­ջո­ցով,

Screenshot_1

որ­տեղ P-ն հատ­կու­թյու­նը կրողն է` հա­սա­րա­կու­թյան ան­դամ, ո­րը, օ­րի­նակ մաս­նա­գի­տու­թյամբ սո­ցի­ո­լոգ է: Նրա­նից դուրս է գա­լիս իր սե­փա­կան մաս­նա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ I տե­ղե­կատ­վու­թյու­նը՝ հա­սա­րա­կու­թյան մեջ իր սո­ցի­ա­լա­կան դե­րին, օ­րի­նակ, սո­ցի­ո­լո­գի մաս­նա­գի­տու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ո­րո­շա­կի վարք (ֆունկ­ցի­ա) կա­տա­րե­լով[6]:
Հատ­կու­թյու­նը կրո­ղի կող­մից տր­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը մտ­նում է «­հան­դի­սա­տե­սի»՝ հա­սա­րա­կու­թյան մյուս ան­դամ­նե­րի SP ըն­կա­լում­նե­րի հա­մա­կարգ, որ­տեղ ո­րո­շա­կի գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո կրում է փո­փո­խու­թյուն­ներ: Քա­նի որ ըն­կա­լում­նե­րի հա­մա­կար­գի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րը ա­ռա­ջին հեր­թին կապ­ված են այն­պի­սի չա­փա­նիշ­նե­րի հետ, ի­նչ­պի­սիք են սե­ռը, տա­րի­քը, կր­թու­թյու­նը, մաս­նա­գի­տու­թյու­նը, զբաղ­մուն­քը և այլ, հետ­ևա­բար մաս­նա­կից­նե­րի տի­պա­յին ը­նտ­րան­քը կա­տար­վում և խմ­բի հա­մա­սե­ռու­թյու­նը պահ­պան­վում է թվարկ­ված չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա:

­Խաղ-տեխ­նի­կան «­տե­ղի է ու­նե­նում» սխե­մայի ձա­խա­կող­մյան հատ­վա­ծում: Այս­պես, P’-ը «­հան­դի­սա­տես­նե­րից» մեկն է, ո­րն ը­նտր­վել է խաղ-տեխ­նի­կայի ժա­մա­նակ, օ­րի­նակ, սո­ցի­ո­լո­գի դե­րա­կա­տար լի­նե­լու հա­մար, ի­սկ I’-ը տվյալ մաս­նա­կից-դե­րա­կա­տա­րի կող­մից սո­ցի­ո­լոգ մաս­նա­գե­տի վե­րա­բե­րյալ տված տե­ղե­կատ­վու­թյունն է:

­Կախ­ված SP-ի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րից (սեռ, տա­րիք, կր­թու­թյուն…)՝ ը­նտր­վում են P’ , P” , Pn մաս­նա­կից – դե­րա­կա­տար­ներ, ո­րոնք տա­լիս են հա­մա­պա­տաս­խա­նա­բար I’ , I” , In ա­ծանց­ված տե­ղե­կատ­վու­թյուն­ներ՝ յու­րա­քան­չյու­րը ը­նդ­գրկ­ված լի­նե­լով իր հատ­կու­թյան հիմ­քով կազմ­ված խմ­բում:

­Խա­ղի-տեխ­նի­կան և P-SP-I’ մո­դելն ու­նեն էթ­նո­մե­թո­դա­բա­նա­կան ո­րոշ տա­րեր: Էթ­նո­մե­թո­դա­բա­նու­թյու­նը սո­ցի­ո­լո­գի­ա­կան տե­սու­թյուն է, ո­րի հիմ­նա­դի­րը Հա­րոլդ Գար­ֆին­կելն է: Ը­ստ այս տե­սու­թյան՝ ա­ռօ­րե­ա­կան աշ­խար­հը կա­ռուց­վում է, ի­սկ հա­սա­րա­կու­թյան նոր­մա­տի­վային կար­գը պահ­պան­վում գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և սպա­սում­նե­րի հի­ման վրա, յու­րա­քան­չյու­րը են­թադ­րում է, որ այն գոր­ծո­ղու­թյու­նը, ո­րը կա­տա­րում է և ո­րի մա­սին ու­նի ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում, մյուս­նե­րի կող­մից ևս նույն կերպ է ըն­կալ­վում և մեկ­նա­բան­վում: Սա ֆո­նային սպա­սում­նե­րի մո­դելն է, ո­րը ո­րո­շա­կի կար­գա­վո­րու­թյուն է մտց­նում մարդ­կային ին­տե­րակ­ցի­ա­նե­րի մեջ: Խա­ղի-տեխ­նի­կայի սխե­մա­յում P-ից I’ ըն­կած ամ­բողջ հատ­վա­ծը ֆո­նային սպա­սում­նե­րի մո­դելն է ցույց տա­լիս, ե­րբ հատ­կու­թյու­նը կրո­ղը, իր սո­ցի­ա­լա­կան դե­րից բխող ո­րո­շա­կի ֆունկ­ցի­ա­ներ կա­տա­րե­լով (իր դե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն ո­ւղ­ար­կե­լով), սպա­սում է, որ մյուս­նե­րի ա­ծանց­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­վա­սար կլի­նի իր ու­ղար­կած տե­ղե­կատ­վու­թյու­նում: Կա­րե­լի է ա­սել, որ խաղ-տեխ­նի­կայի կի­րառ­ման ժա­մա­նակ դուրս է բեր­վում ակ­տոր­նե­րի «ս­պա­սե­լիք­նե­րի ար­դա­րաց­վա­ծու­թյան» աս­տի­ճա­նը:­

Այս­պի­սով՝ խաղ-տեխ­նի­կայի կի­րառ­ման մի­ջո­ցով հնա­րա­վոր է հաս­կա­նալ՝

I = I’

արդյո՞ք հատ­կու­թյու­նը կրո­ղի կող­մից տր­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է մաս­նա­կից դե­րա­կա­տա­րի կող­մից տր­ված տե­ղե­կատ­վու­թյա­նը:

I I’ ,

ե­թե հատ­կու­թյու­նը կրո­ղի կող­մից տր­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում մաս­նա­կից-դե­րա­կա­տա­րի տված տե­ղե­կատ­վու­թյա­նը, ա­պա խաղ-տեխ­նի­կայի մի­ջո­ցով կա­րե­լի է հաս­կա­նալ՝ ի­նչ­քան է դրանց միջև շե­ղու­մը:­

Ե­թե ու­նենք P1 , P2 , P3 հատ­կու­թյուն­ներ և դրանց հա­մա­պա­տաս­խան ընտր­ված P’1 , P’2 , P’3 մաս­նա­կից-դե­րա­կա­տար­ներ, ա­պա խաղ-տեխ­նի­կայի մի­ջո­ցով կա­րե­լի է վեր հա­նել այդ տար­բեր հատ­կու­թյուն­նե­րի դեպ­քում տե­ղե­կատ­վու­թյուն­­նե­րի շե­ղում­նե­րի միջև տար­բե­րու­թյուն­նե­րը:­

Ինչ­պես նաև խաղ-տեխ­նի­կան կօգ­նի հաս­կա­նալ SP հա­մա­կար­գից տար­բեր չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա ը­նտր­ված մաս­նա­կից-դե­րա­կա­տար­նե­րի տված I’_ե­րի միջև տար­բե­րու­թյու­նը, ո­րի ար­դյուն­քում կա­րե­լի է դուրս բե­րել, թե յու­րա­քան­չյուր չա­փա­նիշ ի­նչ­պի­սի և ի­նչ­քան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում տե­ղե­կատ­վու­թյան շեղ­ման վրա:

­Խաղ-տեխ­նի­կային կա­րե­լի է ա­վե­լաց­նել ևս մեկ՝ 4-րդ փուլ, ո­րի ժա­մա­նակ 3.2 փու­լում հաղ­թած մաս­նա­կից­նե­րի դե­րե­րին կց­վում են ո­րո­շա­կի հատ­կա­նիշ­ներ (օ­րի­նակ՝ էթ­նիկ, ռաս­սա­յա­կան, կրո­նա­կան պատ­կա­նե­լու­թյուն), ո­րից հե­տո մաս­նա­կից­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում վե­րա­նայե­լու ի­րենց տված պա­տաս­խան­նե­րը: Կախ­ված փո­փոխ­ված պա­տաս­խան­նե­րի չա­փից՝ կա­րե­լի է դուրս բե­րել այդ շր­ջա­նում կարծ­րա­տի­պային մտա­ծո­ղու­թյու­նը, նա­խա­պա­շար­մունք­նե­րը՝ կապ­ված տվյալ սո­ցի­ա­լա­կան կար­գա­վի­ճակ­նե­րի հետ:

[1] Խաղի մասին ավելի մանրամասն տես հետևյալ հղմամբ՝ http://hrsbstaff.ednet.ns.ca/jmontgom/Law%2012/Old/Intro/Post%20Nuclear%20War%20Survival%20Activity%20(Full)[1].pdf:

[2] Տե՛ս Գ. Թադևոսյան, Որակական սոցիալական հետազոտություններ, Երևան, 2006, էջ 18:

[3] Տե՛ս E. Goffman, The Presentation of Self in Everyday Life, University of Edinburg, 1956, էջ 10-12, 22-25:

[4] Տե՛ս E. Goffman, Frame Analysis. An Essay on the Organization of Experience, US, 1986, էջ 21, 43-44:

[5] Տե՛ս Գ. Թադևոսյան, Որակական Սոցիալական հետազոտություններ, Երևան, 2006, էջ 90:

[6] Հարկ է նշել, որ առաջին տեղեկատվության ստացումը հնարավոր է երկու եղանակով՝ ձևա­վորելով տվյալ հատ­կո­ւ­թյունները կրողների խումբ (օրինակ՝ իրական մասնագետների՝ բժիշկ, տնտեսագետ, հոգեբան)՝ խա­ղի անցկացման ժամանակ յուրաքանչյուրին տալով իր մաս­նա­գի­տական դերը կամ իրական դերա­կա­տարների հետ պարզապես հարցազրույցներ անցկացնելով:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *