1889-1976
Մարտին Հայդեգերը գերմանացի փիլիսոփա է, ով հայտնի է «գոյության հարց»-ի վերաբերյալ իր ֆենոմենոլոգիական ուսումնասիրությամբ: Հայտնի է, որ նա հանդես է եկել Կանտի հանդեպ քննադատությամբ: Նա գրել է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆրիդրիխ Հոլդերինի հետագա գործունեության մասին: Հայդեգերի ազդեցությունը մեծ է եղել այնպիսի բնագավառների վրա, ինչպիսիք են՝ փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, արվեստը, մշակութային մարդաբանությունը, ճարտարապետությունը և այլն:
Նրա ամենահայտնի գիրքը՝ «Կեցություն և ժամանակ», համարվում է 20-րդ դարի կարևորագույն փիլիսոփայական աշխատանքներից մեկը: Նա պնդում էր, որ արևմտյան մտածողությունը կորցրել է իր գոյության ձևը: Մեզ գտնելու գոյաբանական փնտրտուքում, կորցնում ենք կապը մեր ըմբռնման հետ և դառնում թմրեցված: Որպես լուծում Հայդեգերը պաշտպանում է փոփոխությունը կիզակետում՝ թույլատրելով բացահայտել այն:
Հայդեգերը հակասական անձ է, հիմնականում իր՝ նացիզմին պատկանելու պատճառով, որի համար նա ո՛չ ներողություն է խնդրել և ո՛չ զղջացել, թեև ծածուկ նա անվանում էր դա իր կյանքի ամենամեծ հիմարությունը: Հայդեգերը ծնվել է Գերմանիայում, կաթոլիկ ընտանիքում: Նա եկեղեցու գերեզմանափորի՝ Ֆրիդրիխ Հայդեգերի որդին էր: Մոր անունը Յոհաննա էր: Նրա ծնողները հավատարիմ էին Վատիկանի առաջին խորհրդին, որը հիմնականում դիտարկվել է աղքատ դասի կողմից: Կրոնական տարաձայնությունները հարուստների և աշխատավորների միջև հանգեցրին խորդանոցի ժամանակավոր օգտագործման՝ ռումինացի կաթոլիկների համար:
Հայդեգերի ընտանիքը ի վիճակի չէր նրան ուղարկել համալսարան, այդ իսկ պատճառով նա ընդունվեց հրեական ճեմարան, թեև մի քանի շաբաթից հեռացվեց՝ առողջական խնդիրների պատճառով: Հետագայում Հայդեգերը հրաժարվեց կաթոլիկությունից՝ նկարագրելով այն որպես անհամատեղելի իր փիլիսոփայության հետ: Ֆրիբուրգի համալսարանում աստվածաբանություն սովորելուց հետո, նա անցավ փիլիսոփայությանը: Հոգեբանության վերաբերյալ իր դոկտորական թեզը ավարտեց 1914 թվականին, իսկ 1916 թվականին ավարտեց Duns Scotus-ի իր ատենախոսությունը՝ Հենրիխ Ռիկերտի և Էդմունդ Հուսերլի ազդեցության ներքո:
Հայդեգերը մասնակցել է նաև առաջին համաշխարհային պատերազմին՝ աշխատելով գրասեղանի շուրջ և երբեք չլքելով Գերմանիան: Պատերազմից հետո նա եղել է Էդմունդ Հուսե8լի ավագ օգնականը Ֆրիբուրգի համալսարանում: 1923թ. Մարբուրգում նա ընտրվեց փիլիսոփայության արտահերթ պրոֆեսոր: Նրա գործընկերներից էին՝ Ռուդոլֆ Բուլթմանը, Նիկոլայ Հարթմանը և Պաուլ Նաթորփը: Հետևելով Արիստոտելին՝ նա սկսեց զարգացնել իր փիլիսոփայության դասախոսությունների հիմնական թեման՝ գոյության զգացումը:
Նա ընդլայնեց հասկացության օբյեկտը, որը գտել էր արդեն պատկերված այնպիսի քրիստոնեական մտածողների մոտ ինչպիսիք են՝ Սուրբ Պողոսը, Օգոստինոս Ավրելիոս Լյութերը և Սյորեն Կիերկեգորը: 1927թ. Հայդեգերը արդեն տպագրել էր իր գլխավոր աշխատությունը՝ «Կեցություն և ժամանակ»: 1928թ. երբ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Հուսեռլը պաշտոնաթող արվեց, Հայդեգերը դարձավ նրա իրավահաջորդը: Իր հետագա կյանքը Հայդեգերը անցկացրեց Ֆրիբուրգում՝ մերժելով մի շարք այլ առաջարկներ՝ նեռարյալ Բեռլինի Հումբոլդ համալսարանը: Ֆրիբուրգի նրա ուսանողների շրջանում հայտնի էին՝ Հաննա Արենդթը, Գյունթեր Անդերսը, Հանս Յոնասը, Չարլզ Մալիկը, Հերբերտ Մարկուզեն և այլք: 1933 թ. ապրիլի 1-ին Հայդեգերը ընտրվեց համալսարանի ռեկտոր, իսկ մայիսի 1-ին միացավ Ազգային-սոցիալիստական գերմանական կուսակցությանը: Նա աջակցել է անգամ Ադոլֆ Հիտլերին: Այնուամենայնիվ, 1934թ. նա հրաժարական տվեց ռեկտորի պաշտոնից, սակայն շարունակեց մնալ նացիստական կուսակցության անդամ: Ավելի ուշ՝ 1946 թ., զինվորական իշխանությունները որոշեցին արգելել Հայդեգերին դասավանդելու կամ համալսարանական որևէ գործունեություն ծավալելու իրավունքից՝ նացիստական կուսակցությանը պատկանելու պատճառով: Նման ընդդիմական ընթացակարգերը շարունակվեցին մինչև 1943թ. մարտ, մինչև նա վերջապես արտասանեց Mitläufer (նացիստական ռեժիմի հինգ ամենացածր խմբերից երկրորդը): Սա թույլատրեց նրան շարունակելու դասավանդումը Ֆրիբուրգի համալսարանում 1950-1951 թթ. ձմեռային կիսամյակում: 1917թ. Հայդեգերը ամուսնացավ Էլֆրիդա Պետերի հետ, իսկ արդեն 1919թ. ծնվեց նրանց առաջնեկը՝ Յորգը: Հայդեգերը արտաամուսնական կապերի մեջ էր իր ուսանողուհիներ Աննա Արենդթի և Էլիզաբեթ Բլոքմանի հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա օգնեց Բլոքմանին արտագաղթել Գերմանիայից, սակայն պատերազմի ավարտից հետո վերսկսեց կապերը նրանց երկուսի հետ: Հայդեգերը շատ ժամանակ էր անցկացնում Սև անտառի եզրին գտնվող իր տանը: Նա համարում էր, որ անտառը առանձնանալու համար լավագույն միջավայրն է: Նախքան իր մահը նա հանդիպեց կաթոլիկ քահանա Բերնարդ Վելթին: Նրանց զրույցների ճշգրիտ բնույթը հայտնի չէ, սակայն հայտնի է Հայդեգերի հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու նկատմամբ: Հայդեգերը մահացել է 1976թ. մայիսի 26-ին և հուղարկավորվել է Meßkirch-ի գերեզմանոցում՝ իր եղբոր և ծնողների կողքին: Հայդեգերը պնդում էր, որ արևմտյան փիլիսոփայությունը՝ սկսած Պլատոնի ժամանակներից, սխալ է ըմբռնվել: Այլ կերպ ասած, Հայդեգերը հավատում էր, որ գոյության վերաբերյալ բոլոր հետազոտությունները պատմականորեն կենտրոնացված են հատուկ անձանց և նրանց հատկությունների վրա: Բայց, քանի որ փիլիսոփաները և գիտնականները անտեսել են գոյության վերաբերյալ ամենահիմնական, տեսական ուղիները, նրանք շփոթել են մեր՝ լինելու վերաբերյալ ըմբռնումը և մարդկային գոյությունը: Նման թյուր կարծիքներից խուսափելու համար՝ Հայդեգերը հավատում էր, որ փիլիսոփայական հարցումը պետք է իրականացվի մի նոր ձևով՝ պատմության փիլիսոփայության գործընթացի միջոցով: Նա վիճում էր, որ նման թյուր կարծիքները՝ սկսած Պլատոնից, թողել են իրենց հետքը արևմտյան մտածողության վրա: Այն, ինչ մենք հասկանում ենք, ինչի մասին խոսում ենք՝ ելնելով ողջախոհության մտքից, ենթակա է արմատական սխալների: Իր հետագա փիլիսոփայության մեջ Հայդեգերը պնդում է, որ սա մեծապես ազդում է նրան, թե ինպես է մարդը վերաբերում ժամանակակից տեխնոլոգիային: Փիլիսոփայության համացանցային հանրագիտարանը նշում է, որ Հայդեգերը ի գիրը դժվար է ըմբռնել՝ նորարարական թեմաների արծածման և անհասկանալի մտածողության պատճառով: Հայդեգերը ընդունել է այս մեղադրանքը ասելով՝ «ինքնին մտածողության ստեղծումը ինքնասպանություն է փիլիսոփայության համար»:
Հայդեգերի աշխատանքը վերլուծել են այնպիսի հայտնի փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Կարլ Յասպերսը, Լեվի Ստրոսը, Ահմադ Ֆարդիդը, Ժան-Պոլ Սարտրը, Միշել Ֆուկոն և այլք:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Heidegger, Martin. Introduction to Metaphysics. Yale University Press 2000
- Heidegger, Martin. What Is Called Thinking? HarperCollinsl 1976
- Heidegger, Martin and David Farrell Krell (Editor). Basic Writings. HarperCollins 1993
- Heidegger, Martin. Basic Writings : Second Edition, Revised and Expanded. Harper SanFrancisco 1993
- Heidegger, Martin. Der Begriff der Zeit: Vortrag vor der Marburger Theologenschaft, 1989
- Heidegger, Martin. Der Begriff der Zeit: Vortrag vor der Marburger Theologenschaft, 1995
Թարգմանեց՝ Լուսինե Սաֆարյանը