Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան
mariamkhalatyan1992@gmail.com
Ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում միգրացիոն հոսքերը մեծ ծավալ են ձեռք բերել՝ ընդգրկելով կյանքի տարբեր ոլորտներ: Կրթական էմիգրացիան միգրացիոն գործընթացներում էական նշանակություն ունի: Մարդկային կապիտալը յուրաքանչյուր հասարակության համար կարևորագույն արժեք է ներկայացնում և մարդկային կապիտալի կորուստը տվյալ հասարակության համար լուրջ դեմոգրաֆիական փոփոխություններ կարող է առաջացնել: Մարդկային կապիտալի ձևավորման մեջ յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ՝ այդ թվում նաև կրթական ինստիտուտը, իր ներդումն ունի: Այսօր Հայաստանում մարդկային կապիտալի արտահոսք է նկատվում, երիտասարդների մեծ զանգվածներ մեկնում են արտերկիր կրթությունը շարունակելու և արտաքին հասարակության հետ աշխատանքային հեռանկարներ ունենալու ձգտումով: Մի կողմից հայաստանյան անցանկալի պայմանները, մյուս կողմից կյանքը արտաքին աշխարհում, հասանելի կրթական ծրագրերը, գրավիչ արտերկրյա ԲՈՒՀ-երը, չեն կարող հետ պահել հայ ուսանողին կրթական ցանցի մեջ ընկնելուց: Մարդկային կապիտալի կորուստը հասարակության մեջ լուրջ հետևանքներ է թողնում, երկրից հեռանում են երիտասարդ մասնագետները, ովքեր հասարակության զարգացման հիմքն են: Այս տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել, թե արդյոք մեր ԲՈՒՀ-երը ապահովում են լիարժեք կրթությունը և ինչն է ստիպում հայ ուսանողին ընդգրկվել կրթական էմիգրացիոն հոսքերի մեջ: Հետազոտությունն անցկացվել է ԵՊՀ ուսանողների շրջանում՝ նպատակ ունենալով պարզել կրթական էմիգրացիայի պոտենցիալը ԵՊՀ ուսանողների շրջանում: Առաջ են քաշվել հիմնական խնդիրները՝
- Պարզել կրթական էմիգրացիայի հիմնական պատճառները
- Պարզել կրթական էմիգրացիայի դիմելու հնարավորությունները/ գիտելիքի, լեզվի տիրապետման, ֆինանսական միջոցների տեսքով
- Պարզել հնարավոր երկրի ընտրությունը և դրա պայմանավորվածությունը
- Պարզել մասնագիտական հեռանկարները/Հայաստանում, արտերկրում
- Պարզել արտերկրում կրթություն ստանալուց հետո Հայաստան վերադառնալու հավանականությունը
- Պարզել կրկին արտերկիր մեկնելու հավանականությունը:
Հետազոտական խնդիրները պարզաբանելու համար անցկացվել են խորին հարցազրույցներ արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող և արդեն այդ գործընթացի մեջ ընդգրկված ուսանողների հետ: Ընտրանքը ձևավորելիս նախապես առանձնացվել են ԵՊՀ ուսանողները ըստ ֆակուլտետների ուղղվածության՝
- Ճշգրիտ գիտություններ
- Բնագիտական
- Հումանիտար
- Հասարակագիտական
Ընտրանքի մեջ ներգրավվել են յուրաքանչյուր ուղղվածությունից 2 ուսանող: Արդյունքում անցկացվել է 8 խորին հարցազրույց:
Ուսանողների հետ հարցազրույցները թույլ տվեցին մանրամասն բացահայտել արտերկիր մեկնելու հիմնական պատճառները, ուսանողների մասնագիտական հեռանկարները կապված Հայաստանի կամ արտերկրի հետ, վերհանել այն հիմնախնդիրները, որոնք առկա են Հայաստանում և թույլ չեն տալիս կրթական ոլորտում գիտության մեջ երիտասարդ գիտնականների առաջընթացին և հավանական վերադարձը Հայաստանը՝ նոր գիտելիքները հայերնեիքին ձառայենցնելու նպատակով:
Ինչպես պարզ դարձավ ուսանողների հետ անցկացրած հարցազրույցներից այսօր ժամանակակից գիտնականի և մասնագետի պատրաստման համար Հայաստանի ԲՈՒՀ-ում՝ տվյալ դեպքում ԵՊՀ-ում չեն բավարարում շատ միջոցներ՝ սկսած տեխնիկական միջոցներից՝ մինչև մասնագիտական գրականության բացակայություն: Ուսանողը մոտիվացված չէ սովորել նման պայմաններում: Ապագա գիտնականը ցանկություն ունի նոր փորձեր կատարել, նոր բացայատումներ անել գիտության ոլորտում, սակայն լաբորատորիաներում չես գտնի այն սարքավորումները, այն համապատասխան տեխնիկական միջոցները, որոնք կօգնեն նրանց առաջընթացին, մասնագիտական զարգացմանը «նյութեր չկան, անգամ ամենահասարակ փորձերն անելու համար, նույնիսկ են ամենաանհրաժեշտ նյութերը չկան լաբորատորիայում, մենք մեր գրպանից են փող դնում, որ նյութեր առնենք»[1]: Ուսանողները ցանկանում եմ լուրջ ներդրում ունենալ գիտության ոլորտում, սակայն ոչ մի պետական աջակացություն դրա կապակացությամբ չեն ստանում, Հայաստանում ֆինանսավորում և համապատասխան պայմաններ չկան գիտության զարգացման համար «մեղմ ասած Հայաստանում գիտության վիճակը տխուր է»: Ապագա գիտնականները ցանկանում են ազատ արարել, սակայն այս պայմաններում չեն կարող գտնել մասնագետներ, ովքեր նրանց ցույց կտան մասնագիտական ճիշտ ուղին: Ուսանողների միջև մրցակցությունը դաձել է անձ-անձ մակարդակի պայքարը, որի հիմքում մարդկային հատկանիշներն են, ոչ թե մասնագիտական գիտելիքները: ԵՊՀ-ում տրվող կրթությունը չի ապահովում ուսանողների օտար լեզուների տիրապետումը, ուսանողները հիմնականում սեփական միջոցներով, լրացուցիչ կրթությամբ կամ ինքնակրթությամ, փորձում են լրացնել այդ բացը «համալսարանում անգլերեն շատ վատ ենք անցել, ես ինքս մի քանի ամիս պարապեցի, հիմա էլ անգլերենով մասնագիտական գրականություն եմ կարդում, որ անգլերենս բացվի, տենց ինքս պարապում եմ»: Անգլերենի կամ այլ օտար լեզվի բարելավումն էլ հանդիսանում է կրթական էմիգրացիայի հերթական պատճառներից մեկը: Այսպիսով առանձնացվեցին այն առաջնային պատճառները, որոնք հիմք են հադիսանում ուսանողների՝ երիտասարդ գիտականների Հայաստանից հեռանալու համար, իսկ որպես երկրոդային կարելի է առանձնացնել նոր արտասահմանյան մշակույթին ծանոթացումը, նոր կոմմունիկացիաներ հաստատելու ունակության ձեռքբերումը, նոր միջավայրում ինտերգրումը, որոնք կնպաստեն անհատի անձնական աճին:
ԵՊՀ-ում ստացած տեսական գիտելիքները ոսանողները բարձր մակարդակի են գնահատում, որը նույնիսկ համեմատության մեջ դնել արտերկրի ուսանողների հետ դժվար է «գնացողներից եմ լսել, որ էնտեղ ասում են, ո՞նց Հայաստանից եք եկել ու էդքան գիտելիքներ ունենք: Հայաստանից գնացողները տեսականորեն լավ պատրաստված են, բայց պրակտիկայում զրո են: Նույնիս ինձ թվում է տեսականորեն իրանցից էլ շատ բան գիտեմ»: ԵՊՀ-ն հնարավորություն է տալիս ձևավորել լայն մտահորիզոն, մասնագիտական ոլորտում համապատասխանաբար տեղեկանալ, ընտրել մեթոդաբանություն, սակայն այս ամենը հիմք չեն տալիս հետագայում ապագա մասնագետներին աշխատանք գտնելու հեռանկարի հարցում վստահ լինելուն:
Այսօր ուսանողները մեծամասնությունը ուղղված է դեպի Եվրոպա՝ մասնավորապես Գերմանիա՝ պայմանավորված հարմար ծրագրերի առկայությամբ, երկրի ճիշտ զարգացվածությամբ, գիտությանը մեծ տեղ տալու հեռանկարներով: Գերմանիան հանդես է գալիս որպես հիմնական մասնագիտական դպրոցները համալրող կենտրոն, ինչն էլ արևմտականացման պայմաններում հիմք է հանդիսանում ուսանողների համար ներգրավվել հենց գերմանական գիտական գործընթացի մեջ, յուրացնել գերմանական գիտական արժեքները: Գերմանիան որպես գիտականորեն զարգացած երկիր ուսանողների մոտ սպասումներ է առաջացնում բարձր մակարդակով կրթություն ստանալու, լավ մասնագետ դառնալու վերաբերյալ:
Ուսանողների մասնագիտական հեռանկարները՝ գոնե մոտ ապագայում կապված են արտերկրի հետ, քանի որ հենց ատրերկրի հետ են կապում նախանկան որակավորման, սկզբնական ընդհանրական գիտելիքների ձեռքբերումը, որը կներառի տեսական գիտելիքների և պրակտիկ փորձի համադրություն: Կարևորվում է արտերկրում գիտության հանդեպ ճիշտ վերաբերմունքը, աշխատանքի համապատասխան գնահատումը, ինչն էլ մոտիվացիոն ճիշտ գործոններ են հանդիսանում, որոնք կնպաստեն երիտասարդ ուսանողների մասնագիտական զարգացմանը և ինքնազարգացմանը: Արտերկրում մոտիվացված լինելուն նպաստում է ուսանողի հայի ինքնության դրսևորումը «Մենակ էն, որ ես ուրիշ երկրից եմ էնտեղ գնալու, արդեն սկսում է մոտիվացնել, որ լավ սովորեմ ու հայի պատիվը բարձր պահեմ»: Լավ աշխատանք ուենալ և շատ փող աշխատելու հեռանկարները միանշակ կապաված են դրսի հետ, սակայն ուսանողները ամեն դեպքում ձգտում են ձեռք բերված գիտելիքները ծառայեցնել հայրենիքին «չեմ խոստանում բայց ես Հայաստանը շատ շատ եմ սիրում ու ամեն ինչ կանեմ, որ վերադառնամ, տարբեր դրամաշնորհներ կշահեմ, որ կարողանամ սարքավորումներ ձեռք բերել, որ նոր ուսանողները ֆակուլտետ մտնելով իմ նման չհիսաթափվեն»: Արտերկրում համապատասխան կապերի հաստատումը հետագայում կնպաստի Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտների բացմանը և Հայաստան մասնագիտական տեխնիկաների ներմուծմանը, ինչն էլ հիմք է տալիս կարծել, որ Հայաստանում գիտությունը կզարգանա «Գիտությունն այնպիսի բնագավառ է, որ կարող է մի ամիս ապրես այս երկրում, մի ամիս այն, բայց ապրես Հայաստանում, այստեղ վիճակագրություն մշակես, անես ու գնաս դա Գերմանիայի լաբորատորիաներում իրականացնես, նենց որ Հայաստանից չեմ գնա»: Հայաստան վերադառանալու և մասնագիտական հեռանկարները Հայաստանի հետ կապելը պայմանավորված է անձի մակարդակով, սեփական անձի ինքնադրսևորմամբ «Ես ուզում եմ իմը ստեղծել, թե որտեղ կստեղծեմ էական նշանակություն չունի»:
Հոդվածը նպատակ ուներ ներկայացնելու կրթական էմիգրացիայի պոտենցիալը ԵՊՀ ուսանողների շրջանում: Արդյունքում առանձնացվեցին այն հիմնական խոցելի կետերը, որոնք այսօր թույլ չեն տալիս ԵՊՀ ուսանողին ստանալ լիարժեք կրթություն: Ուսանողների արտերկրում կրթությունը շարունակելու ձգտումը գալիս է մեծամասամբ պրակտիկ գիտելիք ստանալաու հնարավորության բացակայությունից: Ուսանողներին խոչընդոտում է մասնագետ-դասախոսների պակասը, ովքեր թույլ կտան իրենց նորը արարել և գիտության մեջ ճիշտ ուղի ընտրել: Պրակտիկ գիտելիք ձեռք բերելու հնարավորության բացակայությունը ստիպում է ուսանողին: Այս և նման շատ այլ խնդիրների լուծումը թույլ կտա խուսափել երիտասարդ ուղեղների արտահոսքից:
Գրականության ցանկ
- Schiff Maurice International migration, remittances and the brain drain, New York, 2006
- Stephen Castles, Mark J. Miller. The age of migration: international popoulation movements in the modern world, Macmillan, 1993
- Douglas S. Massey, Joaquin Arango, Graeme Hugo. Worlds in motion: understanding international migration at the end of the millennium. Oxford University Press, 2005