Հեղինակ` Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
Կոնֆլիկտների մոդելավորումը պետք է մշտապես գտնվի կառավարողների և այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր ձգտում են կոնֆլիկտում մաքսիմալ շահել: Կոնֆլիկտի մոդելավորումը թույլ է տալիս բացահայտել նոր բովանդակություններ, որոնք սովորաբար գրավում են բոլոր սուբյեկտներին, թե ինչ սցենարով է զարգանալու կոնֆլիկտը հետագայում և թե ինչ հնարավոր փոխազդեցություններ կան կոնֆլիկտում:
Կոնֆլիկտի մոդելավորումը կոնֆլիկտների կանխատեսման մեթոդ է, որի նպատակն է մշակել կոնֆլիկտային իրավիճակի զարգացման սցենարեր քանակական և որակական ցուցանիշների միջոցով: Կոնֆլիկտների կանխատեսման մեթոդաբանականն մոտեցումներից են նպատակային մեթոդը, քանակական և որակական կանխատեսումները` մաթեմատիկական և տրամաբանական մոդելավորման հիմքի վրա, էքստրապոլյացիան և այլն:
Միջխմբային և միջպետական կոնֆլիկտների ուսումնասիրության համար հաճախ կիրառվում է մաթեմատիկական մոդելավորման մեթոդը: Մաթեմատիկական մոդելավորումը թույլ է տալիս վերլուծել կոնֆլիկտը դրա մաթեմատիկական մոդելի հատկանիշների և և բնութագրիչների վերլուծության հիման վրա: Այն թույլ է տալիս պարզապես կոնֆլիկտը վերլուծելուց անցում կատարել դեպի դրա զարգացման կանխատեսում և իրադարձությունների գնահատում իրական ժամանակում:
Կոնֆլիկտի մաթեմատիկական մոդելը իրենից ներկայացնում է կոնֆլիկտի բնութագրիչների հարաբերակցության ֆորմալացված համակարգ, որոնք բաժանվում են պարամետրերի և փոփոխականների: Մոդելի պարամետրերը իրենցից ներկայացնում են արտաքին պայմանները և կոնֆլիկտի առավել թույլ փոփոխվող բնութագրիչները, իսկ փփոփոխականները կոնֆլիկտի հիմնական բնութագրիչներն են: Կիրառվող փոփոխականների և պարամետրերի բովանդակային և օպերիացիոնալ բացատրելիությունը էֆֆեկտիվ մոդելավորման անհրաժեշտ պայման է:
Սպառազինությունների մրցավազքի մաթեմատիկական մոդելավորումը
Լուիս Ռիչարդսոնը փորձեր է կատարել իր մաթեմատիկական գիտելիքները ծառայեցնել հասկանալու համար պատերազմի ֆենոմենը: Քանի որ առաջին համաշխարհային պատերազմին նախորդել է սպառազինությունների մրցավազքը, Ռիչարդսոնը սկսեց ուսումնասիրել այդ երևույթը: Նրա մեկնաբանմամբ, սպառազինությունների մրցավազքը հանդիսանում է դինամիկ գործընթաց և կարող է նկարագրվել մաթեմատիկական մոդելի օգնությամբ:
Ռիչարդսոնը մշակել է հարաբերականորեն պարզ մոդել` հաշվի առնելով ընդամենը 3 գործոններ: Առաջինը կայանում է նրանում, որ X պետությունը ռազմական վտանգ է զգում հակառակորդ պետության կողմից` Y պետության: Որքան շատ քանակությամբ ապազառինության է տիրապետում Y պետությունը, այնքան շատ սպառազինություն է ցանկանում ձեռք բերել X պետությունը` ի պատասխան ընկալվող վտանգի: Այնուամենայնիվ միևնույն ժամանակ X պետությունը ստիպված է լուծել նաև սոցիալական խնդիրներ և չի կարող ողջ նտեսությունը հիմնել զինվորական արտադրության վրա: Հետևաբար, որքան շատ զինամթերք է ձեռք բերում X պետությունը, այնքան ավելի քիչ լրացուցիչ զինամթերքի կարող է նա տիրապետել` ելնելով գոյություն ունեցող ծախսերի բեռից: և վերջապես, Ռրչարդսոնի կարծիքով գոյություն ունեն նաև նախկին վիրավորանքներ, որոնք ազդում են սպառազինության ընդհանուր մակարդակի վրա: նույն տրամաբանությունը գործում է նաև Y պետության նկատմամբ: Մաթեմատիկորերն այս դատողությունները կունենան հետևյալ տեսքը.
Xt+1 = kYt – aXt + g,
Yt+1 = mXt – bYt + h.
Xt և Yt փոփոխականներն արտահայտում են ժամանակի t պահին առկա սպառազինությունների մեծությունը , Xt+1 և Yt+1` t+1 ժամանակ. k, m, а և b բոլոր գործակիցները համարվում են դրական մեծություններ, իսկ g և h` դրական կամ բացասական` կախված այն բանից, որ թե որքանով են ընդհանուր առմամբ թշնամաբար կամ բարեկամական տրամադրված միմյանց X և Y պետությունները: Վտանգի մեծությունն արտահայտված է kYt և mXt, նշանակումներում, որքան մեծ են այս թվերը, այնքան մեծ է սպառազինություների քանակը հակառակորդ կողմում: Ծախսերի մեծությունը արտահայտված է aXt և bYt նշանակումներում, քանի որ այս անդամների հաշվին փոքրանում է զինվածության մակարդակը հաջորդ տարում: Վերջապես հաստատուններ g-ն և h-ը արտահայտում են նախկին վիրավորանքների մեծությունը, որոնք այս մոդելի շրջանակներում ընդունվում է որպես անփոփոխ:
Ռրչարդսոնի իդելի նշանակությունը կայանում է դրա ավտոնոմության մեջ. Եթե ձեզ հայտնի են գործակիցների նշանակությունը և X և Y պետությունների զինվածության մակարդակը որևէ տարում, ապա այս մոդելի օգնությամբ հնարավոր է իմանալ սպառազինությունների մակարդակը հաջորդ ցանկացած տարիներին: Սա մոդելին հնարավորություն է տալիս ամեն դեպքում կանխատեսել ապագան, և Ռիչարդսոնը հույս ուներ, որ եթե քաղաքագետները կարողանան կանխատեսել պատերազմը, նրանք կսովորեն նաև կանխարգելել այն:
Այս մոդելը գործեց, իհարկե ոչ իդեալական կերպով, քանի որ ցանկացած սպառազինություն աւնի պատճառների բարդ կոմպլեքս, որոնց էությունը ամբողջապես չի կարող արտահայտել ոչ մի մոդել: Այնուամենայնիվ, Ռիչարդսոնի մոդելը ընդհանուր առմամբ արդյունավետ է կարճաժամկետ կանխատեսումների համար և դրանից լավ չի աշխատում և ոչ մի ավտոնոմ մոդել:
Ռիչարդոնի մոդելի կարևորագույն բնութագրիչներից է ստաբիլությունը: Պարագույն տեսքով ստաբիլությունը որոշվում է այն բանով, թե որքան արագացված կամ դանդաղեցված տեմպերով է զարգանում սպառազինությունների մրցավազքը:
Այս մոդելը լավ կարողանում է կանխատեսել նաև պատերազմները, քանի որ սովորաբար դրանց նախորդում են սպառազինոււթյունների մրցավազքեր: 70-ական թվականներին Մայքր Ուոլլեքսը բացահայտեց, որ սպառազինությունների և պատերազմների միջև կա սերտ կոռելյացիա:
Լեդդ Խոլիստը, հիմնվելով մոդելի և ռազմական ծախսերի մասին տվյալների վրա, ուսումնասիրել է սպառազինությունների մրցավազքի 4 դեպքեր` ԽՍՀՄ և ԱՄՆ, Հնդկաստան և Պակիստան, Իրան և Իրաք, Իսրայել և Եգիպտոս 1948-1973 թվականների ընթացքում: Այս 4 դեպքերից ստաբիլ էր միայն ԽՍՀՄ և ԱՄՆ մրցավազքը: Քանի որ Հնդկաստանի և Պակիստանի, Իսրայելի և Եգիպտոսի սպառազինությունները ոչ ստաբիլ էին, և ինչպես մոդելն էր նախատեսում, ավարտվեցին պատերազմով: Այնինչ Իրանի և Իրաքի միջև ընթացավ ոչ ստաբիլ սպառազինություն, սակայն պատերազմ տեղի չունեցավ: Այս անհասկանալիությունը լուծվաց 1980 թվականին, այս հոդվածի հրապարակումից 4 տարի անց, երբ ձգվող կոնֆլիկտը Իրանի և Իրաքի միջև վերջապես վերաճեց պատերազմի:
Ռիչարդսոնի մոդելի միայն մեկն է դինամիկ մոդելների մեծ շարքից: Վերջիններս հնարավորություն են ընձեռում մոդելավորել գործընթացի զարդացումը ժամանակի ընթացքում:
Օգտագործված գրականության ցանկ
- Анцупов А.Я., Баклановский С.В., Конфликтология в схемах и комментариях, Питер, 2009
- Цой Л.Н., Моделирование конфликта как процесс развития рефлексии
- Шродт Ф.А. Математическое моделирование // Мангейм Д., Рич Р. Политология. Методы исследования. – М., 1997