Կանանց ինտեգրացիան և բանտերը

Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան

ines_yan@yahoo.com

Այս էսսեի շրջանակներում կներկայացնենք Եվրոպայի 6 երկրներում իրականացրած MIP / Minimum Integration Program/ հետազոտության արդյունքների մասին, որոնք վերաբերում են ազատազրկված կանանց բանտից դուրս գալուց հետո կյանքի նկարագրին: Բացի այդ, հետազոտությունը անդրադարձել է նաև բանտում և բանտից հետո միջավայրում կանանց ներառման չափանիշների գնահատմանը, ինչպես նաև բանտային կյանքի ազդեցությանը կանանց վրա բանտից դուրս գալուց հետո:

Եվ չանայած որ հետազոտվող երկրներից Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ուելսում, Իտալիայում, Ֆրանսիայում և Հունգարիայում էական տարբերություններ կան արդարադատության համակարգում, բանտերի կառավարման համակարգում այնուամենայնիվ հետազոտության համեմատական մասի միջոցով փորձ է կատարվել դուրս բերել այն հիմանկան առանձնահատկությունները, որոնք գործել են բոլոր երկրներում: Այսպիսով այս հետազոտությունը ներկայացնում է ընդհանրացված վերլուծություն` հենված տարբեր երկրներից ստացված ազգային զեկույցների վրա, որոնք վերաբերում են բանտից դուրս գալուց հետո կանանց ներառման/վերաինտեգրման հարցերին:

MIP հետազոտության շրջանակներում «սոցիալական վտարումը/ մեկուսացումը» սահմանվել է հետևյալ կերպ`

Սոցիալական մեկուսացումը վերաբերում է բազմաթիվ և փոփոխվող գործոններին, որոնք ազդում են մարդկանց վրա, ովքեր զրկված են ժամանակակից հասարակության նորմալ փոխանակումներից և իրավունքներից: Աղքատությունը ամենավառ օրինակներից է, սակայն սոցիալական վտարումը/ մեկուսացումը նաև վերաբերում է ոչ ադեկվատ իրավունքներին` կապված բնակարանային ապահովության, կրթության, առողջապահության, և դեպի այլ ծառայություններ մուտք ունենալու հետ: Այն մեծ մասամբ ազդում է քաղաքային կամ գյուղական համայնքների այն անհատների և խմբերի վրա, ովքեր ինչոչ կերպ ենթարկվում են խտրականության: Ինչպես նաև այն ընդգծում էսոցիալական ենթակառուցվածքի բացթողումները:

Չնայած որ այս մոտեցման շրջանակներում այս սահմանումը շատ բազմակողմանի է, այն ենթադրում է, որ սոցիալական վտարումը ավելի շատ սոցիալական և/ կամ մշակութային կարգավորումների չմտադրված հետևանք է, քան օրենքի փոխհամաձայնեցման արդյունք, ինչպիսին գործում է բանտարկյալների, գաղթողների և փախստականների դեպքում: Այնուամենայնիվ, MIP հետազոտությունը ուսումնասիրել է ոչ միայն տնտեսության և մշակույթի ազդեցությունը սոցիալական մեկուսացման վրա, այլև օրինախախտներին, գաղթականներին և փախստականներին ուղղված օրենքի և արդարադատության արձագանքը: MIP հետազոտության շրջանակներում ուսումնասիրողները մեծմասամբ հաշվի են առել գենդերային գործոնը, հետևաբար հետազոտության արդյունքները ստացվել են անընդհատ անդրադառնալով գենդերի հարցին` այն համարելով սոցիալական տարբերակումների հիմնական փոփոխական մեծություն:

Այսպիսով որպեսզի հասկանալի լինի հետազոտության հիմնական ուղվածությունը, անհրաժեշտ է, որ մենք անդրադառնանք սոցիալական մեկուսացման երեք հիմանկան աղբյուրներին`

  1. Տնտեսական. շուկայում գլոբալ փոփոխությունները և հիմնական կրճատումները հանգեցրել են աշխատաշուկայից տղամարդկանց մեծամասշտաբ մեկուսացման, աղքատությունը ֆեմինիզացիայի է ենթարկվել, քանի որ մեծացել է կանանց կողմից ղկավարվող ընտանիքների թիվը, ինչպես նաև շատ երկրներում տարածված կանանց և տղամադրկանց  եկամուտների միջև տարբերության պատճառով: Մեծ հարվածի տակ են ընկնում հատկապես հետևյալ խմբերը` գործազուրկները; մեկ ծնողի` կնոջ կողմից կառավարվող ընտանիքները; անընդհատ աղքատության մեջ գտնվող ընտանիքները; մի վայրից մյուսը տեղափոխվող աշխատողները և ընտանիքները; բնակության վայր չունեցողները, հոգեկան և մտավոր խանգարումներ ունեցողները, նախկին բանտարկյալները: Մեկուսացումը ստանում է այնպիսի տեսք, ինչպիսինն է գործազրկությունը; անօթևանությունը; ցածր եկամուտը; չարաշահմամբ ուղեկցվող աշխատանքի միջոցով հսկայական պարտքերի կուտակումը, հիմնարար պահանջմունքների բավարարմանը չարձագանքող իրավիճակի արդյունքում հյուծվածությունը:
  2. Մշակութային. վերևում նշված մեկուսացված խմբերը երբեմն իրենց վրա կրում են օրենքով պայմանավորված սահմանափակումների, բյուրոկրատիայի, կամ սոցիալական նորմերի մեկուսացնող ազդեցությունը (խոսքը գնում է գենդերով, ազգային պատկանելիությամբ, դասակարգով և կարգավիճակով պայմանավորված խտրականության մասին, որն արտահայտվում է տարիքային խտրականությամբ, ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների դեպքերով): Հատկապես իրենց վրա ազդեցություն են կրում հետևյալ խմբերը` կանայք, մեծ մասամբ միայնակ մայրերը, միասեռական կանայք; աշխատաշուկայում օրենքի շրջանակներում չպաշտպանված կանայք, ընտանեկան բռնության զոհերը, փոքրամասնության խմբերը, երիտասարդները, ովքեր գտնվում են պետական հաստատություններում կամ ունեն “հանցագործի” կարգավիճակ և ներգաղթածները:
  3. Քաղաքական. սոցիալական կարգավիճակի կամ էլ կարծրատիպերի հետևանքով խտրականության ենթարկված որոշակի խմբեր տնտեսական և մշակութային մեկուսացման արդյունքում վտարված են քաղաքացիության իրենց լիարժեք իրավունքներից (օրինակ, դեռահասները, որոնք իրենց տարիքի պատճառով զրկված են քվեարկելու իրավունքից, կամ ազատ սեռական հարաբերություններ ունենալուց; բանտարկյալները, որոնք զրկված են որոշակի ծառայություններից և արտոնություններից բանտարկված լինելու ընթացքում; և մարդիկ, որոնք աշխատում են զբաղվածության համար օրինապես անթուլյատրելի ոլորտներում, օրինակ, մարմնավաճառ կանայք):

Հետևաբար այն խմբերը, որոնք հասարակության կողմից դիտվում են իբրև “այլ” / “ուրիշ” և “ռիսկային”, առավել հակված են հայտնվելու սոցիալական մեկուսացման մեջ:

Ինչպես ցույց են տվել մասնավորապես բանտերում կանանց հետ անցկացված հետազոտությունները, վերջիններիս մոտ սոցիալական մեկուսացումը արդեն իսկ նշված չափանիշների համապատասխան, սկսվում է շատ ավելի վաղ` մինչ բանտարկվելը:

MIP հետազոտության առաջին իսկ փուլից արդեն իսկ պարզ էր, որ բանտարկության պատճառը “քրեական կարիերա” ունենալն է, իսկ բանտարկությունը միայն խորացնում է սոցիալական մեկուսացումը: MIP հետազոտության նպատակներից մեկն էր պարզել, թե սոցիալական մեկուսացումը ինչպես է առաջանում և ամրապնդվում բանտում: Հետազոտության ժամանակ սոցիալական մեկուսացումը դիտարկվել է բանտում գտնվող տարբեր խմբերին պատկանող կանանց դեպքում առանձին առանձին` տանելով համեմատություններ:

Այսպիսով հետազոտության արդյունքները կներկայացնենք ըստ սոցիալական մեկուսացվածության փուլերի:

1.    Առաջնային մեկուսացվածությունը և ազատազրկումը

Համեմատական զեկույցը ընդհանրացնում է հետազոտական արդյունքները, որոնք վերաբերում են բանտարկյալ կանանց տնտեսական, մշակութային և քաղաքական ոլորտներում սոցիալական մեկուսացվածության տարածվածությանը, ինչպես նաև ներկայացնում է մեկուսացվածության առանձնահատկությունները պայմանավորված գենդերով:

1.1  Առաջնային մեկուսացվածության հիմնական ծավալները

Տնտեսական վատ պայմաններ. Սոցիալական մեկուսացվածության տնտեսական գործոններին անդրադառնալիս ազգային զեկույցներից պարզորոշ երևում է, որ կին բանտարկյալները մինչ բանտում հայտնվելը շատ պասիվ են ներգրավված եղել շուկայում:

Գերմանիայում հարցմանը մասնակցած կանանց մեծ մասը աղքատությունն և կախվածությունը մատնանշել են իբրև գերակա խնդիրներ: Բանտարկյալ կանանց մեծ մասը մինչ բանտում հայտնվելը ներառված է եղել պետության կողմից տրամադրվող սոցիալական նպաստների համակարգում և ապրել է նմանատիպ այլ աջակցությունների միջոցով: Գերմանիայի զեկույցում նշվում է, որ վերը նշվածը հենց ապացույց է այն բանի, որ բանտարկյալ կանայք շատ ավելի վաղ` բանտերում հայտնվելուց դեռ մի քանի տարի առաջ արդեն իսկ դուրս մղված են եղել աշխատաշուկայից:

Կատալոնիայում անցկացված հետազոտության մեջ ներառված կանայք նույնպես գտնվել են այնպիսի տնտեսական իրավիճակային պայմաններում, որոնք մոտ են եղել աղքատության եզրագծին, կամ էլ սահմանվել են որպես ցածր եկամտային պայմաններ:

Ֆրանսիայի և Իտալիայի զեկույցներում նշվում է, որ շատ փոքր թվով կանայք են բանտարկությունից առաջ զբվաղվածություն ուենցել, մինչդեռ մեծամասնությունը չի ունեցել զբաղվածություն, կամ էլ գրանցված չի եղել զբաղվածության կենտրոններում:

Մեծ Բրիտանիայի զեկույցում նշվում է, որ կանանցից յուրաքանչյուր հինգերորդը միայնակ ծնող է եղել մինչ բանտարկվելը:

Իսպանիայի զեկույցում նշվում է, որ միայնակ կանայք բախվել են դժվար տնտեսական խնդիրների իրենց կյանքում` իրենց վրա վերցնելով ընտանիքի տնտեսական հարցերը իբրև միայնակ մայրեր:

Կրթություն. Բոլոր երկրների զեկույցներում բանտարկյալ կանանց կրթական ցածր մակարդակը միաձայն նշվել է որպես խնդիր:

Գերմանիայի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հարցազրույցի մասնակցած կանանց մեծ մասը չի ավարտել դպրոցը, իսկ մնացած մասն ունեցել է միայն միջնակարգ կրթության աստիճան: Հունգարիայում հետազոտության միջոցով ստացված պատկերը շատ նման արդյունքներ է տվել` բանտարկյալ կանանց մեծ մասը չի ունեցել միջնակարգ կրթությունից ավելի բարձր աստիճան: Բանտարկյալ կանանց համար դպրոցից դուրս մնալը երկու երկրների համար էլ ֆիքսվել է որպես հաճախ հանդիպող երևույթ: Եվ չնայած որ երկու երկրներում էլ բանտարկյալ կանայք որպես դպրոցից դուրս մնալու պատճառներ նշել են վաղ հղիությունն ու ընտանեկան խնդիրները, Գերմանիայում առավել հաճախ հանդիպող խնդիրը թմրամիջոցների գործածումն է եղել, Ֆրանսիայում նույնպես կանանց դպրոցից դուրս մնալու երկու պատճառներ են նշվել` մի կողմից ընտանեկան ծանր պայմանները, մյուս կողմից թմրամիջոցների գործածումը:

Եվ չնայած որ հետազոտությունն անցկացրած երկրներից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ բանտարկյալ կանանց կրթական մակարդակը ցածր է, այնուամենայնիվ բանտարկյալ կանայք միասեռ տարր չեն. բանտերում հանդիպում են նաև բարձր կրթական աստիճան ունեցող կանայք:

Ազգային պատկանելիություն. Որոշ երկրներում կին բանտարկյալների շրջանում ազգային պատկանելիություն ունեցող առանձնացող խմբեր կան: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները այս խմբերի միջև սոցիալական  մեկուսացվածության տարբեր աստիճաններ կան: Հունգարիայում, չնայած պաշտոնական տվյալների բացակայությանը, մի քանի այլ աղբյուրների վրա հիմնվելով, կարելի է ասել, որ կին բանտարկյալների 50-70%-ը գնչուներ են: Գնչուները առավել հաճախ են ստուգումների ենթարկվում ոստիկանների կողմից, բացի այդ հետազոտությունները ցույց են տվել, որ գնչուներն իրենց վաղ տարիքում հաճախ են բախվում իրենց ընտանիքից բաժանումների, դուրս են մնում դպրոցից, ինչի արդյունքում էլ չեն կարողանում նույնիսկ միջնակարգ կրթություն ստանալ, ունենում են վաղ հղիություններ: Իսպանիայում կանանց մեկ-չորորդը գնչուներ են: Իսպանիայի զեկույցում նշվում են տնտեսական, քաղաքական և օրենքի հետ կապված մի շարք գործոններ, որոնք հանգեցրել են Իսպանիայում գնչուների կողմից կատարվող հանցագործությունների թվի աճին: Ֆրանսիայում գնչուներից բացի, բանտարկյալների թվում հաճախ են հանդիպում ռումինացիները: Ֆրանսիայում հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած տվյալ համայնքի ներկայացուցիչներից ոմանք բավականին սահուն կերպով են ինտեգրված գերակայող մշակույթում, այնուամենայնիվ հենց գնչուների համայնքը մարգինալացված է:

Եվ չնայած մենք տվյալ դեպքում մեծ մասամբ բերեցինք գնչուների օրինակը, կարելի է խոսել նաև այլ էթնիկ փոքրամասնությունների մասին:

 Թմրամիջոցներից կախվածություն. MIP հետազոտության շրջանակներում բացահայտվել է, որ մի քանի երկրների համար բանտարկյալ կանանց շրջանում թմրամիջոցների դերը շատ մեծ է: Օրինակ, Կատալոնիայում կանանց մեծ մասը բանտարկվել է թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով թրաֆիկինգի մեջ ներգրավված լինելու պատճառով: Ընդ որում թրաֆիկինգով զբաղվողների մեծ մասը նաև հենց նույն այդ թմրամիջոցներ գործածողներն են եղել, ովքեր ունեցել են թմրամիջոցային կախվածություն, բացի այդ մեծ մասը եղել է ՄԻԱՎ վարակակիր: Իսպանիայում հետազոտության արդյունքների համաձայն բանտարկյալ կանանց 41%-ը ձերբակալվել է հենց թմրամիջոցների գործածման պատճառով: Գերմանիայում հետազոտությունը ցույց է տվել, որ հարցազրույցին մասնակցած կանանց մեծ մասը թմրամիջոցների գործածման հետ առնչվել է մինչ ձերբակալությունը, նրանցից շատերը թմրամիջոցների գործածումը սկսել են դեռևս 13, 14 տարեկանում, շատերը օգտագործել են թմրամիջոցներ 10 և ավելի տարի: Բրիտանիայից ստացված զեկույցի համաձայն բանտարկյալների 50%-ը թմրամիջոցներ է գործածել բանտում հայտնվելուց գրեթե մեկ տարի առաջ: Ընդ որում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց մեծ մասը բռնություններ է տեսել: Ֆրանսիայից ստացված զեկույցում նույնպես նշվում է թմրամիջոցներից կախվածության և աղքատության միջև կապը, որը բնորոշ է եղել բանտարկյալ կանանց:

 1.2  Գենդերը և Ազատազրկումը

Գենդերով պայմանավորված բռնությունները. Երկրներից ստացված զեկույցներից մեծամասնությունում նշվում է, որ ընտանեկան բռնության հաճախականությունը որոշիչ դեր է խաղացել բանտարկյալ կանանց կյանքի կերտման հարցում: Անգլիայում կատարված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ բանտարկյալ կանանց կեսը հայտնել է ընտանեկան բռնության ենթարկվելու փաստի մասին, իսկ բռնության ենթարկվածներից յուրաքանչյուր երրորդը բախվել է սեռական բռնության: Փեթ Կարլենը նշել է, որ շատ կանանց հանցագործ կարիերայի սկիզբը հաճախ եղել է բռնության ենթարկվելուց հետո տնից հեռացումը:

Մեծ Բրիտանիայում մեկ այլ հետազոտություն հաստատել է, որ երիտասարդ կանայք, ովքեր փախուստի միջոցով հրաժարվել են պետական խնամքի հաստատություններից, հաճախ մարմնավաճառության են դիմել: MIP հետազոտությունը Ֆրանսիայում նույնպես ցույց է տվել կանանց նկատմամբ բռնությունների կիրառման պատճառով հանցագործ վարքի դրսևորման և հանցագործությունների մեջ ներգրավվման ակնհայտ փաստերի առկայությունը:

Եվ Իսպանիայից և Հունգարիայից ստացված զեկույցները ցույց են տալիս, որ անընդհատ կրկնվող բռնությունները շատ կանանց կյանքի վրա վճռականորեն են ազդել:

Կախվածություն. Տղամարդուց կնոջ կախվածության շուրջ կոնցեպտուալ մեկնաբանությունները շատ տարբեր են եղել երկրից երկիր: Օրինակ, Անգլիայից ստացված ազգային զեկույցում կախվածության երևույթը ընկալվել է ոչ միայն ֆինանսական և էմոցիոնալ, այլև մշակութային կախվածության հայեցակարգերի պրիզմայի միջով: Վերջինը վերաբերում է հետևյալին, երբ կանայք չեն կարողանում ձեռքբերումներ ունենալ և հաջողել իրենց մշակույթում, քանի որ տղամարդկանց դերն իրենց մշակույթում կին-տղամարդ հարաբերություններում դոմինանտ է:

Տղամարդկանցից կանանց կախվածության դրսևորումներից և հետևանքներից արդեն իսկ բերվել է մի օրինակ` բռնությունների մասին է խոսքը, բացի այդ իրենց ամուսիններից կամ զուգընկերներից ֆինանսական և էմոցիոնալ կախվածություն ունեցող կանայք կարող են իրենց ամուսինների դրդմամբ գնալ դեպի հանցագործությունների կատարման: Սակայն պետք է նշել, որ կանայք միշտ չէ որ հանդես են գալիս զոհի դերում, հաճախ հետազոտության ընթացքում հարցազրույցներից պարզ է դարձել, որ կանայք կախվածության պատճառով իրենք են հանդես եկել իրենց զուգընկերների արարքները թաքցնող նախաձեռնությամբ:

Մայրությունը և կանանց  կարիքները. Մայրության դերը շատ է շեշտադրվել կանանց «պատմության» մեջ: Հունգարիայում անցկացված հետազոտության ընթացքում անկախ հանցագործություն կատարելու փաստից հարցազրույցներին մասնակցած կանայք հաճախ են անդրադարձել մայրության և երեխաների խնդրին` իբրև իրենց կյանքի կարևորագույն խնդիրներից մեկին: Լավ մայրությունը սահմանվել է երեխային պետական հոգածությանը և խնամքին չթողնելու շրջանակներում` կարևորելով երեխայի կարիքների բավարարման համար պատասխանատվության ստանձնումը ֆինանսական միջոցներ գտնելու ճանապարհով: Հարցազրույցն անցկացրածների կողմից մայրությունը դուրս է բերվել իբրև հիմնական և հաճախ միակ տարբերակիչ գործոնը կին և տղամարդ բանտարկյալների միջև:

Եվ մինչդեռ Հունգարիայում հետազոտությանը մասնակցած կին բանտարկյալների մեծ մասը ունեցել են երեխաներ, Գերմանիայում և Ֆրանսիայում կանանց մեծ մասը երեխաներ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է կանանց կարիքներին, ապա պետք է նշել, որ Անգլիայի ազգային զեկույցում հետազոտության արդյունքում բացի մայրությանը վերաբերող խնդիրներից դուրս են բերվել նաև մի շարք այլ կարիքներ, սակայն այն, որ կարիքները դուրս են բերվել դեռևս չի նշանակում, որ դրանց արձագանքել են  բանտում. հատկապես երբ խոսքը գնում է հոգեբանական պահանջմունքների մասին:

2. Մեկուսացվածությունը ազատազրկման արդյունքում` ինստիտուցիոնալ համատեքստը

Աշխատանքի այս մասում անդրադարձ է լինելու հետազոտության արդյունքում բացահայտված բանտային գործոններին և վերաինտեգրման խնդիրներին:

Անգլիայում անցկացված հետազոտությունը հատկապես անդրադարձել է այն հարցին, թե կանանց բանտերում անվտանգության տեսանկյունից որ խնդիրներն են առաջնային: Այնուամենայնիվ, նկատվել է այն միտումը, որ կանանց բանտերը տղամարդկանց բանտերի նման ուղղված են դեպի անվտանգության ապահովմանը:

Հետազոտությունն անցկացրած մասնագետներից շատերը կիսել են այն տեսակետը, որ բանտերը հաճախ ձախողում են իրականացնել իրենց վերաինտեգրող գործառույթը, և այդ ձախողման գործոններից նշվել են մի քանիսը` որոշ տեսական և կառուցվածքային, բայց առավել հաճախ պրագմատիկ պատճառներ: Մասնագետների կողմից որպես աբստրակտ խնդիրներ նշվել են հասարակության կողմից անվտանգության համակարգի ուժեղացման պահանջը, ինչպես նաև հասարակական արձագանքի մեջ հաճախացումները, որի արտահայտմանը մեծապես նպաստում են մեդիան և քաղաքական գործիչները: Որոշ երկրներում ազատազրկման վայրերում վերջին ժամանակներս խստացումները նույնպես կապված են քաղաքական գործիչների և հասարակական կարծիքի ակտիվացման հետ:

Շատերը հավատացած էին, որ բանտերը շատ ավելին պետք է անեն վերաինտեգրման նպատակով, սակայն մյուս կողմից էլ մեծ էր հիասթափությունը և թերահավտությունը նման հարցրեի լուծման մեջ բանտերի դերի մասին խոսելիս, հատկապես նշվել են ֆինանսական ռեսուրսների սակավությունը և բանտի անձնակազմի անպատրաստ լինելը նման մոտեցման շրջանակներում աշխատելու և նոր մոտեցում ցուցաբերելու: Այս հարցի շուրջ գրեթե բոլոր երկրների մասնագետները համակարծիք են եղել, իսկ Անգլիայի և Գերմանիայի մասնագետները համեմտաբար առավել ակնհայտորեն են բարձրաձայնել իրենց քննադատական մոտեցումը կանանց բանտերում վերաինտեգրմանն ուղղված աշխատանքների և նախաձեռնությունների կարևորության և բավարար լինելու կամ չլինելու մասին, և առավել համապատասխան գիտելիքներ են ցուցաբերել կանանց ազատազարկման և բանտերում կանանց կարիքների ու խնդիրների վերաբերյալ:

Այնուամենայնիվ ազգային զեկույցները հաճախ հեռու են գտնվել հետազոտությունն անցկացնող մասնագետների բարձրաձայնած տեսանկյունից, ովքեր ներկայացրել են անհուսալի տվյալներ բանտերում վերաինտեգրման ու անվտանգության համար նախատեսված ծախսերի և վարձած անձնակազմի աշխատանքի համապատասխանության շուրջ:

Այս փաստարկներով ազգային զեկույցները ցույց են տվել, որ չնայած մասնագետների և ընդունված պետական աջակցության օրենքների, ըստ որոնց վերաինտեգրման գաղափարը և մոտեցումը անհրաժեշտություն է համարվում, ամեն դեպքում իրականության մեջ անվտանգության մարմիններն են այն օղակը, ովքեր հետևում և վերահսկում են բանտերի անձնակազմն և բանտերում կատարվող ներդրումներն ու մնացյալ ծախսերը: Վերաինտեգրման մյուս խնդիրների մասին դեռ կխոսվի ընթացքում:

2.1 Ազատազրկման ազդեցությունը կանանց և նրանց վերաինտեգրման հեռանկարի վրա

Ինչպես նշվում է Ֆրանսիայի զեկույցում, ազատազրկումը հանգեցնում է որոշակի կորուստների և դեպրիվացիաների, որոնք գենդերով պայմանավորված չեն և ազդում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա:

Այնուամենայնիվ, MIP հետազոտությունում փորձ է կատարվել անդրադառնալ կին ազատազրկվածների փորձառությանը բանտերում, և նրանց խնդիրներին ինչպես ազատազրկման ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

Այդիսկ պատճառով էլ ստացված տվյալները այսպես թե այնպես գենդերի տեսանկյունից կունենան որոշակի շեշտադրումներ:

Ա) Խզումներ և Կորուստներ

Բանտում հայտնվելու առաջին շրջանը և բանտային կյանքի հիմնական կողմերը

Ֆրանսիայի զեկույցից ստացված տվյալների համաձայն, կանանց փորձառության վրա հիմնվելով, կարելի է ասել, որ բանտում հայտնվելն իրական շոկ է: Զեկույցը մատնանշում է, որ առավել բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող կանանց համար հանցագործության պատճառով բանտում հայտնվելը նշանակում է շատ պատահական կերպով սոցիալական կարգավիճակի կորուստ, ցածր կրթական մակարդակ ունեցող կանայք նույնպես նմանատիպ զգացումներ են ունենում` միայն թե չգիտակցված:

Եվ Ֆրանսիայի և Իտալիայի զեկույցներում նշվում է, որ կանայք ազգային պատկանելիությամբ պայմանավորված խտրականության են ենթարկվել հատկապես ոստիկանության կողմից: Որոշ կանանց համար բանտերն այնուամենայնիվ որպես առավել ապահով վայր են նշվել, բոլոր այդ դեպքերում կանայք մինչ բանտում հայտնվելը բռնությունների են ենթարկվել իրենց ընտանիքներում և հետևաբար բանտերն առավել խաղաղ միջավայր են հանդիսացել իրենց համար, հատկապես որ արգելվել է բռնացող հարազատների այցելությունները:

Սոցիալական կարգավիճակի կորուստները, խզումները ընտանիքում և մայրության առջև պատասխանատվությունը

Ֆրանսիական զեկույցում նշվում է, որ աշխատանքի կորուստը ազատազրկման հետևանքով մասնագիտական ներգրավվածություն ցուցաբերող կանանց համար դիտվել է իբրև մեծագույն կորուստ:

Նույն արդյունքները ստացվել են Հունգարիայի զեկույցից, որտեղ նշվում էր, որ հատկապես մի քանի թվով քիչ սակայն բարձրագույն կրթություն ունեցող կանանց համար, ովքեր ունեցել են իրենց սեփական բիզնեսը, բանտում հայտնվելը շատ մեծ կորուստ է եղել:

Կորուստները և խզումները, պայմանավորված ընտանիքից անջատվելով, նշվել են գրեթե բոլոր երկրների զեկույցներում:

Արդեն իսկ խոսվել է ազատազրկված կանանց դեպքում մայրության գործոնի կարևորության մասին, և հետևաբար այս խնդիրը երեխա ունեցող կանանց համար առաջնայիններից է եղել բոլոր երկրներում, և մայրերն արտահայտել են իրենց մտքերն ու զգացումները կախված մայրության կորստով պայմանավորված մեղքի զգացման հետ: Շատերը վախով են պատկերացրել, որ իրենց բանտում հայտնվելու պատճառով երեխաները հավանական է որ անցնեն պետական ծառայությունների խնամքին:

Բ) Ազատազրկման ազդեցությունը  սոցիալական շփումների վրա

Ինչպես արդեն նշվել է, դեպքերից մեծամասնությունում, կանայք իբրև ընտանիքի անդամներ նշել են իրենց երեխաներին  և սեփական ծնողներին, մինչդեռ ամուսինները չեն նշվել ընտանիքի անդամների թվում:

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ իրենց զուգընկերներին կանայք առավել պրագմատիկորեն են վերաբերել, ինչը, հաստատվել է, օրինակ, Իտալիայից և Հունգարիայից ստացված զեկույցների համաձայն:

Ըստ ստացված ազգային զեկույցների ազատազրկված կանայք հիմնականում կապ են պահպանել իրենց մայրերի հետ, այս փաստը բնորոշ է եղել բոլոր երկրներին:

Եվ չնայած որ որոշ կանայք նշել են, որ իրենց ընտանիքներում հարաբերությունները ամրացել են բանտում հայտնվելու դրդապատճառից ելնելով, այնուամենայնիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ազատազրկման հետևանքով ընտանիքներն առավել շատ տուժել են և վնասներ են կրել:

Բանտում հայտնվելուց հետո հարաբերությունների հետագա զարգացումը մեծ մասամբ պայմանավորված է եղել բանտում առկա գործոններով` այցելությունների թույլատրելի հաճախականությամբ, հեռախոսային կապի առկայությամբ, բանտային ռեժիմի տիպով և հարաբերությունների պահպանմանն ուղղված հատուկ քաջալերող գործոնների առկայությամբ` սոցիալական ոլորտի մասնագետներ, հոգեբաններ:

Հետազոտությունն անցկացրած երկրներում կանանց շատ քիչ թիվն է անընդհատ այցելություններ ունեցել իրենց հարազատների հետ:

Իտալիայում կանանց մեծ մասն իրենց հարազատների հետ առհասարակ կապ չի պահպանել: Պատճառները մի քանիսն են եղել, կամ վերջիններս եղել են ներգաղթածներ, կամ էլ նրանց ծնողները չեն գտնվել Իտալիայում, հակառակ դեպքում ուղղակի չեն ունեցել պաշտոնական փաստաթղթեր, որով թույլատրելի կլիներ դեպի բանտ մուտքը այցելությունների համար:

Անընդհատ այցելություններ ունենալու ամենատարածված պատճառներից մեկն էլ բանտ այցելելիս ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված մի քաղաքից մյուսը գնալու ճանապարհային դժվարությունն է եղել: Ինչպես նաև բանտերում համապատասխան այցելության համար նախատեսված սենյակների բացակայությունը:

Կախված բանտերի ռեժիմից արժե նշել մի քանի գործոններ, որոնք ազդել են այցելությունների որակի և հաճախականության վրա:

Գերմանիայից ստացված զեկույցում նշվում է, որ տնային տնտեսուհի ազատազրկված կանանց համար նույնիսկ մեկ օր այցելությունը տուն բավականին լուրջ ազդեցություն է ունեցել` հնարավորություն տալով այցելել հարազատներին և հոգ տանել սեփական երեխաների համար :

Հունգարիայում հետազոտությանը մասնակցած կանանցից ոմանք ամսվա մեջ մեկ շաբաթով իրենց ընտանիք այցելելու իրավունք են ունեցել, ինչը բարերար է անդրադարձել ընտանիքի ներսում հարաբերությունների, ինչպես նաև հենց ազատազորկվածների վրա :

Չնայած որ Իսպանիայի երրորդ աստիճանի բանտերում քաջալերվում է ազատազրկված կանանց կողմից օրվա ընթացքում բանտից դուրս աշխատանքը, ամեն դեպքում բանտի աշխատակիցները նշել են այդ ծառայության վերահսկման աշխատանքների բարդության աստիճանի մասին:

Գ) Ազատազրկման ազդեցությունը վերաինտեգրման համար անհրաժեշտ սոցիալական հմտությունների վրա

Ազգային զեկույցները այս հարցին անդրադարձել են համեմատաբար այլ կերպ: Եվ Իտալիայի, և Հունգարիայի և Ֆրանսիայի ազգային զեկույցները փաստում են, որ ազատազրկված կանանց տարբեր խմբեր համեմատաբար տարբեր աստիճանի վնասներ են կրում բանտում հայտնվելիս:

Իսպանիայի զեկույցում նշվում է, որ առավել բարձր կրթական մակարդակ ունեցող կանայք, ովքեր շատ ավելի լավ գիտեն բանտի կանոնները և դրսևորում են այդ կանոններին համապատասխան վարքի ձև, հաճախ առավել մեծ հնարավորություններ և արտոնություններ են ստանում բանտի աշխատակազմի որոշմամբ, քան ցածր կրթական մակարդակ ունեցող և բանտի կարգուկանոնից շողվող կանայք:

Ֆրանսիայից ստացված զեկույցը նույնպես նշում է, որ օրենքներին քաջատեղյակ կանանց համար նման գիտելիքը կարծես սոցիալական կապիտալի դեր է կատարում:

Նույն այդ զեկույցում նշվում է, որ իրենց առջև գոյատևման խնդիր դրած կանայք, ովքեր սակավ հեռանկարային են մտածում, հաճախ են հայտնվում կոնֆլիկտային իրավիճակներում, պարտքեր են կուտակում և այլ դժվարություններ ունենում:

Իսպանիայի զեկույցում խոսվում է «դուրսմղված» բանտարկյալների մասին, ովքեր հաճախ անտեսվում են բանտի աշխատակազմի կողմից իրենց կոնֆլիկտային վարքի և թմրամիջոցների գործածման պատճառով:

Մինչդեռ Հունգարիայի զեկույցը լրիվ հակապատկերն է արդեն իսկ նշվածների: Այդ զեկույցում խոսվում է այն մասին, որ համեմատաբար կոնֆորմ վարք ցուցաբերող կանայք մոռացվում են բանտի աշխատակազմի կողմից և նրանց խնդիրներին շատ ավելի սակավ են անդրադառնում:

 

Դ) Ազատազրկման ազդեցությունը կանանց առողջության վրա

Ֆիզիկական առողջությունը

Բանտերի ազդեցությունը կանանց առողջության վրա մի հարց է, որի մասին հարկ է առանձին խոսել: Որոշ կանանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում ռեսուրսների բացակայության, ծանր կենսական պայմանների պատճառով ունեցել են մի շարք առողջական խնդիրներ, բանտերը հանդես են եկել մի ինստիտուտի դերում, որտեղ լուծվել են նրանց առողջական խնդիրների մեծ մասը:

Գերմանիայի զեկույցում նշվում է, որ այն կանայք, ովքեր թմրամիջոցներից կախվածության խնդիր են ունեցել, բանտում հայտնվելուց հետո կարողացել են ձերբազատվել այդ կախվածությունից: Նույն արդյունքները ստացվել են Իսպանիայում` համաձայն ազգային զեկույցի:

Միևնույն ժամանակ հետազոտությունն անցկացրած մասնագետների հավաստմամբ անհնար է եղել հերքել այն փաստը, որ բանտերի ներսում ազատազրկվածների շրջանում թմրամիջոցների շրջանառությունը և գործածումը առկա է: Եվ հետևաբար ազատազրկված կանանց առողջությանն ուղղված քայլերից ոչ միայն վերականգնողական ծառայություններն են կարևոր, այլև հավանական թմրամիջոցների գործածման շրջանառության կանխարգելումը:

Հոգեկան առողջությունը և թերապիայի անհրաժեշտությունը

Ինչպես արդեն նշվել է վերևում, թմրամիջոցներից կախվածության խնդիրները պետք է լուծվեն ինտեգրված մոտեցման շրջանակներում, հետևաբար կոնկրետ այս դեպքում հոգեկան և ֆիզիկական առողջության միջև բաժանումն այնքան էլ տեղին չէ: Ամեն դեպքում MIP հետազոտության շրջանակներում նշվում է, որ շատ հազվադեպ բանտերում կարելի է հանդիպել նման ինտեգրված առողջապահական ծրագրերի կիրառման առկայության:

Հաճախ բացակայում են նաև թերապևտիկ ծառայությունները, որոնք լրացնելու պիտի գային ընդհանուր բուժմանը:

Երկրներից շատերում թերապևտիկ ծառայությունները բացակայում են նաև բռնություն տեսած ազատազրկման մեջ գտնվող կանանց համար, ինչը բազմաթիվ ոչ բարենպաստ հետևանքներ է ունենում կանանց առողջության վրա:

MIP հետազոտության արդյունքները ցույց են տվել, չնայած որ կանայք կարող են տառապել իրենց կյանքի ընթացքում հանդիպած բռնություններից, պակաս դեպրեսիվ ազդեցություն չի թողնում նաև բանտում լինելու և ազատազրկված լինելու հանգամանքը: Այսպիսով անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ֆինանսական ներդրումները, որոնք անհրաժեշտ են հոգեբանական ծառայությունների հիմնադրման համար, բացակայում են, կամ այդ ծառայությունների համար նախատեսված ծախսերը ադեկվատորեն չեն ռեալիզացվում:

Ե) Ամփոփում` տարբերակված ազդեցություն

Չնայած որ բանտի պայմաններից ելնելով շատ զրկանքների հետևանքով կանայք տուժում են և ունենում դեպրիվացիաներ, այնուամենայնիվ ամենամեծ զրկանքը առաջանում է երեխաներից հեռանալու հետևանքով, այսինքն մայրության գործոնի, որի մասին արդեն խոսվել է:

Հաջորդ կարևոր հարցն այն է, որ բանտային պայմաններում շատ դժվար է ապահովել անհատականացված մոտեցում ազատազրկվածների նկատմամբ, ինչը բացասականորեն է անդրադառնում այդ կանանց անձի և անհատականության վրա` մեծ վնասներ պատճառելով վերջիններիս հոգեբանությանը:

 

Օգտագործված գրականություն

  1. Women Integration & Prison: edit. By SURT Association (Marta Cruells & Noelia Igareda), 2005

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *