ԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ

1929-2007

Ժան Բոդրիարը ծնվել է Ֆրանսիայի Ռայմս քաղաքում: Ֆրանսիացի սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա-պոստմոդեռնիստ, լուսանկարիչ: Նրա առաջին աշխատությունները նվիրված էին Ֆ. Նիցշեին և Մ. Լյութերին: Նրա առաջին տպագիր աշխատությունները գրական-քննադատական բնույթ էին կրում: Սակայն հետագայում` 1960-ականներից սկսած Անրի Լեֆեվերի և Ռոլան Բարտի ազդեցության ներքո Բոդրիարի հետաքրքրությունները ուղղվեցին դեպի սոցիոլոգիան:

Բոդրիարի առաջին նշանակալի աշխատությունները սոցիոլոգիայի ոլորտում եղան “Իրերի համակարգ” (1968) և “Սպառման հասարակություն” (1970) աշխատությունները: Այս աշխատությունների մեթոդաբանությունը նվիրված է սպառման հասարակության վերլուծությանը, որը կրել է մարքսիզմի որոշակի ազդեցություն:

«Արտադրության հայելի» աշխատության մեջ (1973) Բոդրիարը քննադատական մոտեցում է ցուցաբերում մարքսիզմի նկատմամբ, համարելով այն աշխարհի բուրժուական հայացքների արտահայտում: Նրա հիմնական քննադատությունն ուղղված էր մարքսիզմի պոստինդուստրիալ հասարակությունների վերաբերյալ հայացքներին: Եթե մարքսիզմը այդ հասարակության նշանակալի գործոն է համարում նյութական արտադրությունը, ապա Բոդրիարը համարում է, որ առաջնային նշանակություն ունի սիմվոլիկ փոխանակումը:  «Սիմվոլիկ փոխանակում և մահ» (1976) աշխատության մեջ Բոդրիարը զարգացնում է սիմվոլիկ փոխանակման իր հայացքները:

1970-ականների կեսերին Բոդրիարի ուշադրության կենտրոնում հայտնվում են նոր զանգվածային լրատվամիջոցների և կոմունիկացիաների ուսումնասիրությունները:

Բոդրիարն առաջինն էր, որ ներմուծեց հիպերիրականություն հասկացությունը, որպես մարքսյան վերնաշենք հասկացության զարգացում: Ժամանակակից դարաշրջանը Բոդրիարն անվանում է հիպերիրականության ժամանակաշրջան, որը բնութագրվում է իրականության զգացման կորստով: Հիպերիրականության հիմքը սիմուլյացիան է, իսկ հիպերիրականության միավորները՝ սիմուլյակրերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են նշաններ կամ ոչ ինքնանման ֆենոմեններ, որոնք սիմուլյատիվ են: Բոդրիարը զարգացրել է նաև սիմուլյակրերի երեք կարգերը՝ պատճեն, ֆունկցիոնալ նմանություն և հենց սիմուլյակր: Սիմուլյակրերին Բոդրիարը վերագրել է բոլոր ժամանակակից ֆենոմենները, ներառյալ փողը, հասարակական կարծիքը և մոդան:

Մահացել է 2007-թվականին Փարիզում:

Հիմնական աշխատանքների ցանկ

  • Իրերի համակարգը / Le système des objets (1968)
  • Սպառման հասարակություն / La société de consommation: ses mythes et ses structures (1970)
  • Արտադրության հայելի / «The Mirror of Production». — St. Louis: Telos Press, 1975
  • Սիմվոլիկ փոխանակում և մահ / L’échange symbolique et la mort (1976)
  • Մոռանալ Ֆուկոյին / Oblier Foucault (1977)

Թարգմանեց` Աստղիկ Օսյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *