Թոմաս Լուկմանը ծնվել է Հարավսլավիայում: Դպրոց hաճախել է փոքրիկ Լյուբլյան քաղաքում: 1941-ին իր ծննդավայրը արդեն օկուպացված էր գերմանացիների կողմից, բայց, չնայած դրան, Լուկմանը շարունակում էր հաճախել գերմանական դպրոց՝ արդեն այլ քաղաքներում` Կարինտիում և Վենեում: Պատերազմի վերջին փուլում մի շրջան ծառայել է գերմանական բանակի ռազմաօդային ուժերում:
1950-ականներին մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակում էր աշխատել և սովորել: 1953-ին սոցիալական հետազոտությունների Նոր Դպրոցում ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1956-ին` փիլիսոփայության դոկտորի. «այն պատճառով, որ ես դռնապան էի աշխատում և ավելի շատ ժամանակ ունեի քան կինս, ես ավելի շուտ թեկնածուի կոչում ստացա քան նա` մագիստրոսի»: Փիլիսոփայության ոլորտում թեկնածուականը պաշտպանելուց հետո Լուկմանը սկսեց հետաքրքրվել և զբաղվել սոցիոլոգիայով:
Լուկմանը դասավանդել է Հոբարտսի քոլեջում, սոցիալական հետազոտությունների Նոր Դպրոցում, Նյու-Յորքի և Ֆրայբուրգի համալսարաններում: Ֆրանկֆուրտում գլխավորել է սոցիոլոգիայի ամբիոնը: 1970-ին դարձել է Գերմանիայի` Կոնստանցի համալսարանի, պրոֆֆեսոր, որտեղ և աշխատում է մինչ այժմ:
Լուկմանը Շյուցի աշակերտն է և նրա հայացքների շարունակողը: Պիտեր Բերգերի հետ միասին հանդիսանում է ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի առաջատար ներկայացուցիչներից մեկը: Բազմաթիվ հոդվածների և աշխատանքների հեղինակ է:
Լուկմանի ուսումնասիրությունների շրջանակում են գիտելիքի և կրոնի սոցիոլոգիան, լեզվի ուսումնասիրությունները և, իհարկե, ֆենոմենոլոգիական սոցիոլոգիան:
Հիմնական աշխատանքների ցանկ.
- Թ.Լուկման և Պ. Բերգեր «Մոդեռնը, պլյուրալիզմը և իմաստի ճգնաժամը» /«Modernity, Pluralism and the Crisis of Meaning» 1995
- Թ.Լուկման և Պ. Բերգեր «Իրականության սոցիալական կառուցակցում» / «The Social Construction of Reality» 1966
- «Փիլիսոփայություն, սոցիալական գիտություններ և առօրեականություն» / «Philosophy, social science and Life-world» 1966
- «Կրոնի հիմնահարցը ժամանակակից աշխարհում» 1963
- «Անտեսանելի կրոնը» / «The Invisible Religion» 1963
- «Լեզվի սոցիոլոգիա» / «Soziologie der Sprache» 1979
Թարգմանեց` Գայանե Հարությունյան