Անկայունությունն այսօր ամենուր է*

ԲուրդյոԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով 

  Ակնհայտ է՝ անկայունությունն այսօր ամենուր է: Մասնավոր, ինչպես նաև հանրային սեկտորում, որն արդյունաբերական ձեռնարկություններում բազմապատկեց ժամանակավոր աշխատատեղերը, ինչպես նաև մշակութային, կրթական, լրագրողական, զլմ-ների և այլնի ստեղծման ու տարածման ինստիտուտներում, որտեղ այն գրեթե միշտ թողնում է միանման հետևանքներ, որոնք մասնավորապես տեսանելի են դառնում գործազուրկների ծայրահեղ վիճակում հայտնված դեպքում՝ գոյության կործանում՝ զրկված, ի թիվս այլոց, իրենց ժամանակակից կառուցվածքներից, և աշխարհում, ժամանակում, այնուհետև տարածությունում բոլոր տեսակ հարաբերությունների հետընթաց: Անկայությունը խորապես խոցում է դրան ենթարկվողին. ապահովելով ողջ անորոշ ապագան՝ այն արգելում է ցանկացած ռացիոնալ կանխատեսում, ու հատկապես ապագայի նկատմամբ ունեցած հավատի և հույսի նվազագույնը, որը պետք է ունենալ ներկայի դեմ, նույնիսկ ամենաանտանելի ներկայի դեմ, հատկապես կոլեկտիվ կերպով, ընդվզելու համար:
Անմիջականորեն իրենց վրա անկայունության հետևանքները կրողներին ավելանում են նաև նրանք, ում առերևույթ այն խնայում է: Այն երբեք չի թողնում իրեն մոռանալ. (…): Այն հետապնդում է գիտակցություններն ու անգիտակցությունները: Դիպլոմավորվածների գերարտադրության փաստից բխող զգուշության այն կարևոր գոյությունը, որն այլևս չենք գտնում տեխնիկական որակավորման ու բանիմացության ամենա բարձր մակարդակներում՝ նպաստելու յուրաքանչյուր աշխատողին տալ այն զգացումը, որ ոչ մի անփոխարինելի բան չկա ու որ իր աշխատանքը ինչ-որ տեղ արտոնություն է՝ փխրուն և սպառնալից արտոնություն (ի դեպ առաջին գործադուլին հենց սա են նրան հիշեցնում իր գործատուները, ամեն տեսակ լրագրողներն ու մեկնաբանողները): Օբյեկտիվ անապահովությունը հիմնում է ընդհանրացված սուբյեկտիվ անապահովություն, որն այսօր, առավելագույնս զարգացած տնտեսությունում հուզում է մի խումբ աշխատողների ու նույնիսկ նրանց, ում չէ կամ ուղիղ կերպով դեռ չի պատուհասել: (…)
Գործազուրկներն ու ժամանակավոր աշխատանք ունեցողները, որովհետև իրենց բանիմացությամբ հասել են կանխատեսելու ապագան, որը, այսպես ասած, բոլոր ռացիոնալ կառուցվածքների պայմանն է, սկսելով տնտեսական հաշվարկից, կամ ցանկացած կառուցվածքի սահմաններում, քաղաքական կազմակերպումից, գրեթե մոբիլիզացման ենթակա չեն: (…)
Ինչպես այսօր եվրոպական մի շարք երկրներում շատ բարձր գներով պատուհասած գործազրկությունն ու անկայունությունն ազդում են բնակչության մի շատ կարևոր մասի վրա՝ բանվորներ, առևտրի ու արդյունաբերության ծառայողներ, ինչպես նաև լրագրողներ, դասավանդողներ, ուսանողներ, այնպես էլ աշխատանքը դառնում է հազվադեպ հանդիպող, ցանկալի մի բան, կարևոր չէ ինչ գնով, որը կախվածության մեջ է դնում աշխատողներին գործատուներից ու վերջիններս, ինչպես կարող ենք տեսնել ամեն օր, օգտվում ու չարաշահում են իրենց տրված իշխանությունը: Աշխատանքի համար մղվող մրցակցությունը կրկնապատկվում է աշխատանքում մղվող մրցակցությամբ, որը նույնպես մրցակցության ձև է աշխատանքի համար, որն էլ իր հերթին պետք է պահպանել, երբեմն կարևոր չէ ինչ գնով ընդդեմ աշխատանքից ազատելու նենգասպառնալիքի: Այդ մրցակցությունը՝ երբեմն այնպես վայրի, ինչպես այն մեկը, որին տրվում են ձեռնարկությունները, բոլորը բոլորի դեմ պայքարի ճշմարիտ սկզբունքն է, ամեն տեսակ մարդկայնության և համերաշխության արժեքների կործանողը և որոշ դեպքերում այն հանդես է գալիս որպես լռելյայն բռնություն: Նրանք, ովքեր ափսոսում են ցինիզմը, որը, ըստ իրենց, բնորոշում է մեր օրերի կանանց ու տղամարդկանց, չպետք է մոռանային այն վերագրել տնտեսական ու սոցիալական պայմաններին, որոնք դրան աջակցում կամ այն պահանջում են ու ովքեր դրան պարգևատրում են:
Ուստի անկայունությունն ուղիղ կերպով գործում է նրանց նկատմամբ, ում այն վերաբերում է (և որ այն գտնվում է իր ուժերի՝ ռեսուրսների, արտամոբիլիզացման վիճակում) և անուղակի ձևով այն բոլոր մնացածների նկատմամբ՝ երկյուղով, որն այն առաջացնում է, ու ովքեր մեթոդաբանորեն շահագործում են անկայունության ռազմավարությունները, ինչպես «ճկունության» հայտնի ներթափանցումը, ինչից կհասկանանք, որ այն ներշնչվում է որքան քաղաքական, այնքան էլ տնտեսական փաստարկներով: Այսպիսով սկսում ենք ենթադրել, որ անկայունությունը ոչ թե տնտեսական ճակատագրի արդյունք է՝ նույնականացված հայտնի «համաշխարհայնացմամբ», այլ՝ քաղաքական կամքի: «Ճկուն» ձեռնարկն ինչ-որ տեղ դիտավորյալ շահագործում է վտանգավորության իրավիճակը, որին նպաստում է ամրապնդվել. այն ձգտում է նվազեցնել իր արժեքները, բայց միևնույն ժամանակ ապահովելով այդ անկումը՝ աշխատողին աշխատանքից զրկելու մշտական վտանգին ենթարկելով: Նյութական և մշակութային, հանրային ու մասնավոր ողջ աշխարհն այդպիսով համակված է ժամանակավոր աշխատանքի ընդարձակ գործընթացով, ինչպես օրինակ ձեռնարկության ապատարածքայնության հետ միասին՝ կապված ընդհուպ մինչև ազգ-պետության կամ մի վայրի հետ (ավտոմեքենաների համար Դետրոյիտ կամ Թուրին). այն ձգտում է ավելի ու ավելի բաժանվել «ցանցային ձեռնարկություն» կոչվածից, որը կցվում է մայրցամաքի կամ ողջ մոլորակի մասշտաբին՝ կապելով արտադրության սեգմենտները, տեխնոլոգիական գիտելիքը, հաղորդակցման ցանցը, ձևավորման ճանապարհը՝ սփռված լինելով միմյանցից շատ հեռու:
Թեթևացնելով կամ կազմակերպելով կապիտալի շարժականությունը և «ապագաղութացումը» առ ամենացածր աշխատավարձ ունեցող երկրներ, որտեղ աշխատանքի արժեքն ավելի ցածր է, նախընտրեցին աշխարհի մաստշաբով աշխատողների մրցակցման ընդլայնում: Ազգային ձեռնարկությունը (նույնիսկ ազգայնացվածը), որի մրցակցման տարածքը քիչ թե շատ ճշգրտորեն կապված էր ազգային տարածքի հետ, և որը պատրատվում էր նվաճել օտարեկրյա շուկաներ բազմազգ ձեռնարկությունում զիջված տարածքում, որն աշխատողներին մրցակցության մեջ էր դնում` ոչ թե այլևս միայն հայրենակիցների հետ կամ էլ անգամ, ինչպես ամբոխավարներն են ցանկանում ստիպել դրան հավատալ, ազգային տարածքում արմատավորված օտարերկրացիների հետ, ովքեր, ակնհայտորեն, փաստացի անկայունության առաջին զոհերն են, այլ աշխարհի մյուս անկյունում առկա աշխատողների հետ, ովքեր ստիպված են ընդունել աղքատավարձը:
Անկայունությունն արձանագրված է նոր տիպի գերակայությունում ՝ հիմնված ընդհանրացված ու մշտական վտանգավորության վիճակի ինստիտուտի վրա՝ ձգտելով ստիպել աշխատողներին ենթարկվել, ընդունել շահագործումը: Բնորոշելու գերակայման այդ ձևը, որը, չնայած, իր ունեցած հետևանքներով թվում է շատ մոտ վայրի կապիտալիզմի սկզբնաղբյուրներին, առանց որևէ նախադեպի, ինչ որ մեկն այստեղ առաջարկեց միաժամանակ շատ համապատասխան ու ճկունության շատ արտահայտիչ գործարկում (flexploitation): Վերջինս շատ լավ վկայակոչում է վտանգավորության այդ ռացիոնալ կառավարումը, որը սահմանելով հատկապես համաձայնեցված արտադրական տարածքի մանիպուլյացիայի միջոցով ամենանշանակալից սոցիալական փորձառություն գրանցած երկրների աշխատողների, լավագույնս կազմակերպած արհմիութենական դիմադրություն ունեցող երկրների աշխատողների կողմից գրանցած մրցակցությունը, նույնքան բնորոշումներ ազգային տարածքի ու պատմության հետ կապված, և սոցիալապես պակաս առաջընթաց գրանցած երկրների աշխատողների միջև առկա մրցակցությունը տապալում է դիմադրության դրսևորումներն ու ստանում ենթարկվածություն և հնազանդություն՝ արտաքինից բնական մեխանիզմներով, որոնք, այդպիսով, հենց իրենց սեփական հիմնավորումն են:
Անկայունության արդյունք հանդիսացող այս միջոցները շահագործման ամենա«հաջողված» պայմանն են՝ հիմնված ավելի ու ավելի բազմաքանակ դարձած չաշխատողների և ավելի ու ավելի պակաս թիվ կազմող աշխատողների վրա, ովքեր, սակայն, շատ ավելի շատ են աշխատում: Կարծում եմ ոչ ճկուն օրենքներով սոցիալական բնույթի պես մի բանով ղեկավարելի տնտեսական ռեժիմ ներկայացվածն իրականում քաղաքական ռեժիմ է, որը հարկ եղած ձևով կարող է սահմանվել միայն քաղաքական իշխանության ներկայացուցիչների ակտիվ կամ պասիվ գործակցությամբ:

Պիեռ Բուրդիե, բանավեճեր,
Խմբգ. Liber Raisons d’agir, Գրենոբլ, դեկտեմբեր, 1997

* 1997 թվականի դեկտեմբերի 12-13 Գրենոբլում տեղի ունեցած անկայունության դեմ Եվրոպական հավաքի ժամանակ հնչեցրած ելույթը:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *