Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:
Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:
Միջազգային կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է (ելույթները կարող են ներկայացվել նաև գերմաներեն): Նախատեսվում է կոնֆերանսի արդյունքների տպագրություն:
Կոնֆերանսին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը sociology@ysu.am էլ.հասցեին ուղարկել թեզիս 500-650 բառի սահմաններում, որը պետք է գրված լինի անգլերենով, Times New Roman տառատեսակով:
Թեզիսներն ուղարկելուց հետո` մինչև հուլիսի 9 Ձեզ կտեղեկացնեն արդյոք Դուք ընտրվել եք որպես կոնֆերանսի մասնակից, թե` ոչ:
Թեզիսին ներկայացվող պահանջներն են՝
1. Էջի ամենավերևում պետք է նշված լինի ելույթի վերնագիրը,
2. վերնագրին հաջորդող տողում պետք է գրել հեղինակ(ներ)ի անուն ազգանունը, այն հաստատությունը, որում ներգրավված է գիտականորեն, պաշտոնը և գիտական կոչումը (եթե առկա են), հեռախոսահամարը և էլ.հասցեն,
4. նշել, թե որ սեկցիայում եք նախընտրում ելույթ ունենալ,
3. վերոնշալից հետո միայն գրել թեզիսի շարադրանքը,
4. վերջում նշել օգտագործած գրականության ցանկը:
Նախատեսվող սեկցիաներն են`
Session 1: The Peculiarities of Social Construction in Transition Periods
Session 2: National Identities in Communication World
Session 3: Humanity and Education beyond the Bondage of Past: Institutionalization and Transformation in Education
Session 4: Intercultural communications: Chances and Risks in Globalizing Era
Session 5: Extended Europe as Communication Cohesion Area
Հարգանքներով`
կոնֆերանսի կազմակերպիչներ: