(հատված, մաս II)
Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru
Միխալ Բեն-Նաֆթալի. Վերադառնանք Աբրահամին: «Մահվան ընծան» գործը սկսվում է դողի նկարագրությամբ: Այս գիրքը հիշատակում է տրավմատիզմի փորձառությունը. դողի աշխարհիկ իշխանությունն ամբողջատիրական չէ: Դողում, օրինակ, գոյություն չունի կարճ տևաժամանակ: Դողը նախորդում է իրադարձությանը, որը, գուցե, այն կարող էր նաև հրահրել ու շարունակում է հնչել իրադարձությունից հետո: Հնարավոր է այն վերադառնա, երբ մարդը բախվում է ուշ տրավմատիզմին, որը հիշեցնում է նրան առաջին ոչնչացված կամ վեր հանված տրավմատիզմը: Հետագայում Դուք չեք վերադառնում այս կետին, բայց սա հիշեցնում է «Փոստային բացիկ»[1] ու «Circonfession»[2] գործերը: Վերջին տեքստերում պատահական չէ, որ քողազերծվում է ինքնակազմաքանդման մի տեսակ (ասենք, դրանց կրկնորդները): Սակայն այդ կրկնորդումը կամ ինքնակազմաքանդումը գրեթե անմիջապես քողապատ են ու թաքնված, ու հենց այստեղ էլ առաջադրվում է գաղտնիքի մասին հարցը: Ինչպես, եթե ասեիք՝ գաղտնապահորեն խոսել վերջնական պատասխանատվության մասին, խոսել «մահվան ընծա»-ից ու զոհողությունից, այնտեղ, ուր նման քննարկումը դուրս է գալիս գիտելիքի և ընդհանրացման շրջանակից, պարտավորեցնում է նախ և առաջ գրողին, բայց և ընթերցողին նույնպես՝ տրամադրվել մեկ այլ ունկնդրության, գտնվել այլ որոնման մեջ: Մի այնպիսի ունկնդրում և որոնում, որում գրողի և ընթերցողի մարմինները պետք կլինի երևակայությամբ փորձության ենթարկել: Ուստի գրողի այդ փորձությունը, ինչպես և ընթերցողինը, նրանց ստիպում է դողալ և դրանում զգացվում է իրենց դողերոցքի գաղտնիքը, այնտեղ, ուր իրենք կարող են կորցնել դիմակայելու ունակությունը: Հենց այստեղ, ինչ-որ առումով, այս տեքստերում են հիշատակված գրողի և ընթերցողի միության պայմանները, մի բան, որին կազմաքանդումն անվանում է «պատահականություն», նաև՝գայթակղումն ու ռիսկը՝ իրենց ներգրավվածությամբ պայմանավորված: (more…)
Read More