ՅՈՀԱՆ ԳԱԼԹՈՒՆԳ

1930

 Նորվեգացի սոցիոլոգ, և մաթեմատիկոս, նշանավոր գիտնական,  աշխարհի առաջատար համալսարանների, այդ թվում Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Բեռնի համալսարանների,Կոլումբիայի և Պրիստոնի ամերիկյան համալսարանների   պրոֆեսոր, Յոհան Վինսենտ Գալթունգը ծնվել է 1930 թ. Հոկտեմբերի 24ին:

   Գալթունգը Օսլոյի Խաղաղության հետազոտությունների  միջազգային ինստիտուտի, «Journal of peace Research»   /Խաղաղության պրոբլեմի հետազոտությունների ամսագիր/ հիմնադիրը և առաջին տնօրենն է: Գալթունգը ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի և Եվրոպական միության կոնֆլիկտների կարգավորման հարցերով առաջատար խորհրդական է,  մասնակցել է ավելի քան 45 միջազգային, տարածաշրջանային և ներպետական կոնֆլիկտների լուծման գործընթացների:

  (more…)

Read More

Double essence of the protests. Political crisis or democratic breakthrough: case of Armenia

Naira Baghdasaryan

nabaghdasaryan@yahoo.com

The social protests are the integral part of current political life. The latter exists both in the developed countries with so called democratic systems and in the nations in transit. In this work by saying “democracy” or “democratic” we are based on the indicators of Freedom House.

Generally the social movements can be considered as the expressions of the freedom of speech and assembly. Some scholars adhere to believe that the social movements are the component of civil society. The latter is considered to be one of the most decisive parts of democratic state. From this perspective the social protests may have some democratic implications to the extent that it relates to the expressions of the freedoms. However, from the other side they arise as a result of social dissatisfaction towards some state or non state decisions or attitudes. That is why we advance the following argument: the social movements are the illustrations of lack of democracy from one side and expressions of democratic freedoms from another side. So, they cannot be judged as pure demonstrations of freedoms. The objective of the paper is to identify that ambiguity from the perspectives of the theories and to support the theoretical interpretations with practical cases from Armenian reality.

(more…)

Read More

Հայաստանի վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի կազմավորման մի քանի սկզբունքների մասին

մշակութային լանդշաֆտՀեղինակ՝ Էվիյա Հովհաննիսյան

eviahovhannisyan@yahoo.com

Վաղմիջնադարյան Հայաստանի մշակութային լանդշաֆտը խիստ ուշագրավ, հարուստ ու խոսուն երևույթ է, որի բովանդակալից ուսումնասիրությունը, նրա իրական ու երևակայական մակարդակների վերլուծությունը կնպաստի լանդշաֆտի կազմակերպման գործոնների և տարածքի մշակութայնացման փոխառնչությունների վերհանմանը:

Վերջին տարիները հայագիտության մեջ ակնհայտ տեղաշարժ է զգացվում վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի ուսումնասիրության ուղղությամբ (Ն. Ղարիբյան, Հ. Պետրոսյան, Ա. Ղազարյան): Վաղմիջնադարյան քրիստոնեական լանդշաֆտի ուսումնասիրությունը ենթադրում է մի շարք կարևոր հարցերի լուծում. թե որտեղ և ինչ պայմաններում առաջ եկան նոր` քրիստոնեական սրբությամբ օժտված վայրեր, և ինչպես էր Ավետյաց երկիր կատարվող ուխտագնացությունների արդյունքում ձևավորվում նոր տիպի պատմական հիշողություն, որը նպաստում էր քրիստոնեական գաղափարախոսության և լանդշաֆտի կազմակերպման ձևերի տեղական մեկնությունների ի հայտ գալուն:

(more…)

Read More

Կրթական էմիգրացիայի պոտենցիալը ԵՊՀ ուսանողների շրջանում

Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան

mariamkhalatyan1992@gmail.com

Ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում միգրացիոն հոսքերը  մեծ ծավալ են ձեռք բերել՝ ընդգրկելով կյանքի տարբեր ոլորտներ: Կրթական էմիգրացիան միգրացիոն գործընթացներում էական նշանակություն ունի: Մարդկային կապիտալը յուրաքանչյուր  հասարակության համար  կարևորագույն արժեք է ներկայացնում և մարդկային կապիտալի կորուստը տվյալ հասարակության համար լուրջ դեմոգրաֆիական փոփոխություններ կարող է առաջացնել: Մարդկային կապիտալի ձևավորման մեջ յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ՝ այդ թվում նաև կրթական ինստիտուտը, իր ներդումն ունի: (more…)

Read More

Հարցազրույց պրն. Վահագն Տատրյանի հետ

dadrian-85Պարոն Տատրյան, ահա արդեն երկար տարիներ է, ինչ հետևում ենք ձեր գործունեությանը և այն անհավասար պայքարին, որը դուք երկար տասնամյակներ վարում եք  հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք ձեր մասին, ձեր ակունքների, այն հանգամանքների մասին, որոնք դրդեցին ձեզ զբաղվել ցեղասպանության պատմությամբ:

(more…)

Read More

Դիսկուրս-վերլուծությունը` որպես սոցիոլոգիական վերլուծության մեթոդ

Հեղինակ` Արմինե Վարդանյան

armine.va@gmail.com

Սույն հոդվածում վերլուծվել է տեքստերի դիսկուրս-վերլուծության հնարավորությունները, սակայն մինչ բուն վերլուծությանն անդրադառնալը, հասկանանք “դիսկուրս” կատեգորիան և դիսկուրս-վերլուծության մեթոդաբանությունը:

(more…)

Read More

ՋՈՐՋ ՀԵՐԲԵՐՏ ՄԻԴ

1863-1931

Ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ, սոցիալական հոգեբան Ջորջ Հերբերտ Միդը ծնվել է 1863 թվականին ԱՄՆ Մասաչուսետս նահանգում: 7 տարեկանում Միդը ընտանիքի հետ տեղափոխվել է Օհայո նահանգ, որտեղ հայրը սկսել է դասավանդել Օբեռլին քոլեջում: 1879 թվականից Միդը ինքն է սկսել այնտեղ սովորել: 1881 թվականին` հոր մահվանից հետո, նա սկսում է աշխատել որպես մատուցող, որպեսզի վաստակի ապրուստի միջոցներ: Չնայած բոլոր խոչընդոտներին՝ նա 1883 թվականին ավարտում է քոլեջը: Առաջիկա տասը տարում Միդը որոնում է իր կյանքի ուղին մինչև չի գիտակցում, որ իր կոչումը սոցիալական գիտությունների ուսումնասիրությունն է:

(more…)

Read More

ԻՄԱՆՈՒԵԼ ՄՈՐԻՍ ՎԱԼԵՐՇՏԱՅՆ

1930

Իմանուել Մորիս Վալերշտայնը ամերիկացի սոցիոլոգ է, աշխարհամակարգային վերլուծության հիմնադիրը, ժամանակակաից ձախ-ծայրահեղական հասարակագիտության առաջնորդներից մեկը:

Ծնվել է Նյու Յորքում 1930 թ. Սեպտեմբեր 28-ին: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա (բակալավրի աստիճան է ստացել 1951-ին, մագիստրոսի աստիճան՝ 1954-ին, և դոկտորի աստիճան՝ 1959-ին): Աշխատել է Կոլումբիայի համալսարանում (1958-1971), Մակ-Գիլի համալսարանում(1971-1976), Բինգեմտոնյան (1976-1999) եւ Յելի համալսարաններում (2000-ից):

(more…)

Read More

ԳԱԲՐԻԵԼ ՏԱՐԴ

ամբոխ1843-1904

Ժան Գաբրիել Տարդը ֆրանսիացի սոցիոլոգ և քրեագետ է, արևմտյան սոցիոլոգիայում սուբյեկտիվ-հոգեբանական ուղղության հիմնադիրներից մեկը:

Ծնվել և կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայի հարավում գտնվող Սարլա քաղաքում, իրավաբանների ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղական ճիզվիտական դպրոցում, որն ավարտելով ստանում է բակալավրի աստիճան 1860 թ-ին: Հետագայում պլանավորել էր ուսումը շարունակել պոլիտեխնիկական ուղղությամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր կանգնել իրավունքի ուսումնասիրության վրա հարազատ Սարլայում: Իրավաբանական կրթությունը ավարտել է Փարիզում 1866 թ-ին:

(more…)

Read More