Սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ

Սոցիոլոգիան Հայաստանում 25 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում հայտարարվել էր սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ:

Առաջին նկարը հաղթել է սոցիոլոգիական լուսանկերիներ անվանակարգում / հեղինակ մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանող Անի Նազարյան/, իսկ երկրորդը` սոցիոլոգիայի այլընտրանքային մեկնաբանություն կամ հումորային լուսանկարների նոմինացիայում/հեղինակ  մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող Զոյա Հալևորյան/:

Լուսանկարների մրցույթը նվիրված էր կիրառական  սոցիոլոգիայի ամբիոնի 25-ին: Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ ուսանողները առօրյայում հանդիպող երևույթների մեջ կարողանային տեսնել սոցիոլոգիան և համապատասխանաբար բնորոշեին այն` վերնագրելով նկարը սոցիոլոգիապես:  Մի խոսքով վիզուալ սոցիոլոգիայի լավագույն դրսևորումը իր հիմքերը դրեց մեր ֆակուլտետում, խոստանալով կրել շարունակական բնույթ` դառնալով ֆակուլտետի լավ ավանդույթներից մեկը: (more…)

Read More

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ 15.11

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի  25-ամյակին նվիրված Տոնական միջոցառումների օրակարգը նոյեմբերի 15-ի համար:

 ԵՊՀ նիստերի մեծ դահլիճ

11:00-11:15 Ողջույնի խոսք

11:15-11:30 “ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 25 ամյակը”

11:30-11:45 Պարգեւատրում ենք լավագույներին

11:45-11:50 Բացման խոսք

11:50-11:55 …համ երգում ենք, համ պարում…

11:55-12:10 Ուսանողական պրակտիկա

12:10-12:30 Ստուգման գրքույկների շնորհում

12:30-12:40 … համ էլ հումոր ենք անում…

12:40-13:00 … արտերկրում էլ ենք եղել…

13:00-13:10 “ArmSocClub

(more…)

Read More

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

Ստորև ներկայացված է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի  25ամյակին նվիրված գիտաժողովի օրակարգը նոյեմբերի 14-ի համար:

10:00-11:00 ԱՐԴԻ ՍՈՑԻՈԼՈ-ԳԻԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑ-ՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճ

 1.Միջառարկայական հարացույցը ժամանակակից սոցիոլոգիայի զար-գացման հեռանկարների լույսի ներ-քո

Զասլավսկայա Մ., ս.գ.դ., ԵՊՀ սոցիո-լոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ

2.Սիներգիան որպես սոցիոլոգիա-կան մտածողության հարացույց

Գրիգորյան Է., փ.գ.դ., ՀՀ Փիլիսոփա-յության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտ. աշխա-տող

 3. Հայ իրականությունը գենդերային հետազոտությունների հայելում

Գևորգյան Հ., փ.գ.թ., ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլո-գիայի ամբիոնի դոցենտ

  (more…)

Read More

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողով

Նոյեմբերի 14-ին կկայանա սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքների աբստրակտները (ոչ ավելի քան 300 բառ) մինչև նոյեմբերի 10-ը ներկայացնել սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ (305 սենյակ) կամ ուղարկել sss.soc@gmail.com հասցեով:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
• Աշխատանքի առաջին էջում` վերևում դրվում է վերնագիրը (գլխատառերով), հաջորդ տողում`աջ կողմում հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), բաժինը, կուրսը,
• Բուն աշխատանքի աբստրակտը շարադրվում է հաջորդ տողից նույն էջում:

Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես ուսանողները այնպես էլ շրջանավարտները:

Read More

Ֆիլմի դիտում-քննարկում

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ֆիլմի դիտում-քննարկում:

Ցուցադրվելու է «Աղետ. մի Ցեղասպանություն»/ «Aghet: Nation Murder» ֆիլմը: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա:

Միջոցառումը հատկապես հետաքրքիր կլինի կոնֆլիկտաբանությամբ և PR-ով հետաքրքրվողների համար:

Միջոցառումը տեղի կունենա  22.04.2010 Կոնֆլիկտ կենտրոնում` ԵՊՀ, Գրադարան, 3-րդ հարկ, ժամը 11:30 ին:

Read More

Մարտի 15-ը Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

Մարտի 15-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր կլոր-սեղան` հետևյալ թեմայով` ՙԾառայությունների ինտեգրումը` որպես արդի սոցիալական քաղաքականության գերակա խնդիր. սոցիալական աշխատանքի մարտահրավերները՚:

Կլոր-սեղանը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Հրավիրված էին հյուրեր Ֆրանսիայի սոցիալական աշխատանքի ասոցիացիայից, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ` պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններից, պրակտիկ և ակադեմիական շրջանակներից: (more…)

Read More

SPSS-ի դասընթացներ

ԵՊՀ Սոցիոլոգիայի ՈՒԳԸ-ն կազմակերպում Է SPSS-ի դասընթացների շարք Սոցիոլագիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար: Դասընթացները կվարի Նյու  Ջերսի համալսարանի գիտությունների թեկնածու Սաթենիկ Մարգարյանը:

Դասընթացներն անցկացվելու են շաբաթը մեկ անգամ, երկուշաբթի 13:30, մեկից մեկ ու կես ժամ տևողությամբ, ԵՊՀ-ում:

Տարրական գիտելիքները ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Գրանցվելու համար ուղղարկել մոտիվացիոն նամակ sss.soc@gmail.com հասցեով մինչև 13.03.2011-ին:

Դասընթացները ակնկալվում է սկսել 14.03.2011-ին

Read More

Սոցիալական աշխատողի դերը առողջապահության ոլորտում` բժշկասոցիալական աշխատանքի առանձնահատկությունները

Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան

inesadilkhanian@rambler.ru

Մարդկության բոլոր խնդիրների շարքում առողջության խնդիրը կարևորագույններից մեկն է: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է նշանակում առողջություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է իբրև լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ: Կհամաձայնեք հավանաբար, որ առողջության և առողջապահության հարցերը փոփոխվում են համամարդկային մշակույթի զարգացմանը զուգահեռ` մնալով շատ ակտուալ մարդու կյանքի ողջ փուլերի ընթացքում` ծնունդից մինչև մահ: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ դեր ունի սոցիալական աշխատողը առողջ ապրելակերպի և առողջության պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծման ապահովման գործում:

(more…)

Read More

Հրաչյա Աճառյանի 145 ամյակին նվիրված միջբուհական գիտաժողով

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է միջբուհական գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է մեծ արևելագետ և հայագետ, Արևելագիտության ֆակուլտետի առաջին դեկան Հրաչյա Աճառյանի ծննդյան 145 ամյակին։
Գիտաժողովի մասնակցել կարող են ՀՀ և Արցախի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները։
(more…)

Read More

Հայերը ցանցային ազգ են, բայց մեր պետությունը ցանցային պետություն չէ

Այսօր աշխարհի տարբեր կետերում հեղափոխական մտքերն ու դժգոհությունները իրենց առաջին արտահայտությունն են գտնում սոցիալական կայքերում: Կա կարծիք, որ Եգիպտոսում, Թունիսում կատարվածի մեջ առկա է Facebook-ի և Twitter-ի ակտիվ դերակատարումը: Ի՞նչ կասեք այս նոր տրանսֆորմացիաների մասին:

– Այսօր քաղաքական ուժերը կամաց-կամաց իրենց տեղը զիջում են, Facebook-ը, սոցիալական ցանցերը մոբիլիզացնող դեր են խաղում: Պարտադիր չէ, որ ժողովուրդը գնա և կանգնի հրապարակներում, նրանք կարող են տանը նստած` սոցիալական բողոք արտահայտել: Ժամանակակից աշխարհում փոխվում են նաև քաղաքական պայքարի ձևերն ու մեթոդները: Այո, կան կուսակցություններ, (more…)

Read More