Ինտերնետային հանրային կապեր

Հեղինակ`Լիլիթ Մարգարյան margarianlilit@gmail.com Ինտերնետային դարաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ հանրային կապերի վրա՝ փոխելով ոչ միայն հանրային կապերի կոմմունիկացիան, այլ նաև ողջ բնույթն առհասարակ: Մեր ժամանակների ինտերնետն ավելին է, քան զուտ միայն հաղորդակցության միջոց լինելը: Վերջինիս եզակի հնարավորությունները, ամենահասանելիությունն ու օր օրի կատարելագործվող գործիքները հսկայական հնարավորություններ են տալիս հանրային կապեր իրականացնելու համար, ընդ որում՝ ամենատարբեր ուղղություններով:

Գովազդը և հայտնի մարդիկ

Գովազդի հիմնական նպատակն ակնհայտ պարզ է` ստիպել սպառողներին գնումներ կատարել: Վերլուծությունները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ պետք է ցանկություն վարակել, որ նրանք կատարեն գնումներ, այսինքն ակտուալացնել հին ապրանքը կամ ձևավորել նոր պահանջմունք: Հայտնի մարդկանց ներկայացնելը հեռուստագովազդներում գովազդային ստրատեգիաներից մեկն է, երբ հայտնի մարդիկ “վկայում” են, որ տվյալ ապրանքանիշը լավն է:

Ինչպես կազմակերպել PR միջոցառումներ.

Միջոցառումները PR ոլորտի անբաժանելի մաս են կազմում: PR միջոցառումներ ասելով կարելի է հասկանալ բոլոր տիպի և ձևի միջոցառումները` սկսած մամլո ասուլիսից մինչև սպորտային մրցարշարեր: Կարող են լինել միջոցառումներ, որոնք կազմակերպվում և իրականացվում են սեփական նախաձեռնությամբ: Կարող են լինել նաև պատվիրված կամ կարգադրված /պլանային/ միջոցառումներ: Միջոցառումներն իրենց բովանդակությամբ և ձևով կարող են շատ տարբեր լինել:

ՓիԱռ

PR-ն այսօր գրավում է բոլոր ոլորտները` պետական, մասնավոր, հասարակական: Եվ վաղուց արդեն տարբեր կառույցներում սկսել են գործել հասարակայնության հետ կապերի բաժիններ, դրան գումարած, այդ ոլորտն այնքան է զարգացել, որ PR ծառայություն մատուցող մասնագետների և գործակալությունների թիվը ևս մեծ թափով աճել է: PR ոլորտի զարգացումն ու պահանջարկը Հայաստանում ևս նկատվում է, ինչի պատճառով վերջին տարիներում կտրուկ [...]

ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի [...]