Ճակատագրի միֆոլոգեմը հայ էթնիկ գիտակցությունում

Հեղինակ` Գայանե Հարությունյան gayane.harutyunyan@gmail.com Սոցիալական իրականությունը խճճված ու անորոշ է: Այս հանգամանքը նպատակաուղղված գործունեությունը դարձնում է գրեթե անհնարին, քանի որ անորոշության պայմաններում հնարավոր չէ կողմնորոշվել, այսինքն` սահմանել իրավիճակը, ընտրել նպատակը և դրան հասնելու ամենաօպտիմալ միջոցները: Ուստի պարզ է, որ առաջանում է սոցիալական իրականությունը համակարգելու անհրաժեշտություն ինչպես հասարակության որպես ամբողջի, այնպես էլ առանձին անհատների համար: Հասարակության [...]