«Մշակութային մարտահրավերներ. թվային նոր աշխարհ» խորագրով գարնանային դպրոց

«Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնում է «Մշակութային մարտահրավերներ. թվային նոր աշխարհ» խորագրով գարնանային երեկոյան դպրոց: Դասընթացների շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ աշխատանքներում: Նրանց կներկայացվի դասախոսությ…ուն-քննարկումների շարք, որոնք առնչվում են ներկա մշակութային խնդիրներին և թվային նոր աշխարհի մարտահրավերներին: Հետագայում հնարավորություն կտրվի պրակտիկ աշխատանքների տեսքով ամփոփելու առաջարկները:

Երեկոյան դասընթաց “Քարոզչության դարաշրջան”

Ապրիլի 29-ից մայիսի 22 տեղի կունենա երեկոյան դասընթացների շարք նվիրված քարոզչության թեմային: Դասընթացի նպատակն է ծանոթանալ քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդներին, ուսումնասիրել քարոզչությունը որպես հասարակական կարծիքի ձևավորման հիմնական տեխնոլոգիա, հասկանալ քարոզչության դերն ու ազդեցությունը հակամարտություններում: Դասընթացները կենտրոնանալու են Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրների, սպառնալիքների ու մարտահրավերների վերլուծության վրա։ Աշխատանք կտարվի վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն [...]