Բլոգգերն իբրև CNN էֆֆեկտի դրսևորում

Հեղինակ` Գայանե Հարությունյան Սույն աշխատանքը նվիրված է բլոգգերի տեսական ուսումնասիրությանը CNN էֆֆեկտի տեսության պրիզմայի ներքո: Աշխատանքում նախ ներկայացված են “CNN էֆֆեկտ” տեսության որոշ հիմնադրույթներ, որոնք թույլ կտան վերլուծել և հասկանել բլոգոսֆերայի որպես կոմմունիկացիոն նոր մեխանիզմի արդիականության և զարգացման արագ տեմպերի պատճառները հայ իրականությունում: CNN էֆֆեկտի տեսությունը վերջին ժամանակներում առավել լայն տարածում ունեցող տեսություններից մեկն է: [...]