Հիմնավորված տեսություն

Գայանե Հարությունյան
gayane.harutyunyan@gmail.com

Հիմնավորված տեսությունը գիտական շրջանակներում շրջանառության մեջ մտավ 1960-ներին: Տեսության հիմնադիրներն են համարվում Գլասերը և Ստորը:
Տեսության ի հայտ գալու նախադրյալներից մեկը դասական սոցիոլոգիական տեսությունների քննադատություններ, որի կողմնակիցներն էին նաև Գլասերն և Ստրոսը: Նրանք գտնում էին, որ ժամանակակից սոցիոլոգիական տեսությունները կիրառական չեն առօրյա կյանքում, որովհետև պրակտիկ չեն, այսինքն հնարավորություն չեն տալիս կոնկրետ լուծումներ տալ հասարակությունում առկա կոնկրետ խնդիրների վերաբերյալ: Նշանակալի էր նաև այն, որ դասական տեսությունները մշակված էին արևմտյան գիտնականների կողմից և բնորոշ էին արևմտյան հասարակություններին, հետևաբար դրանք կիրառելի չեն այլ հասարակությունների ուսումնասիրության համար: Քննադատելով դասական սոցիոլոգիական տեսությունները Գլասերը և Ստրոսը առաջարկում են այլընտրանքային տեսություն` հիմնավորված տեսությունը, որը կիրառելի կլինի բոլոր հասարակությունների ուսումնասիրության համար և թույլ կտա լուծել կոնկրետ խնդիրներ: Հիմնավորված տեսության համար տեսական հիմք է հանդիսացել ամերիկյան պրագմատիզմը և սիմվոլիկ ինտերակցիոնիզմը:

Հիմնավորված տեսությունը չի համարվում զուդ քանակական և ոչ էլ զուդ որակական մեթոդաբանություն, թերևս գրականության մեջ ամենատարածված կարծիքը այն է, որ վերջինս ավելի մոտ է կանգնած որակական մեթոդաբանությանը` ընթացակարգի առանձնահատկություններից ելնելով:

Հիմնավորված տեսության մեթոդաբանության նպատակն է գեներալիզացնել, կառուցել տեսություն, որը կբխի դաշտում հավաքած տվյալներից: Այսինքն տվյալներից տեսություն ճանապարհը տարվում է ինդուկտիվ եղանակով:

Տեսության կառուցման համար անհրաժեշտ է նախ հասկանալ ինչ է ուսումնասիրվելու` կազմել հետազոտության ծրագիրը: Ապա իրականացնել դաշտային տվյալների հավաքում: Հիմնավորված տեսության ժամանակ որպես կանոն կիրառվում է խորին հարցազրույցների մեթոդը: Ինտերվյուների քանակը որոշվում է վերլուծական կատեգորիաների հագեցվածությամբ: Միջինում իրականացվում է 20-30 ինտերվյու, թերևս նշված թիվը շատ պայամանական է: Որպես տեղեկատվության հիմնական մեթոդ կարող են օգտագործվել նաև փաստաթղթերի վերլուծություն և դիտարկում, չնայած որ այս մեթոդները տիպական չեն օգտագործման համար:

Հիմնավորված տեսության ժամանակ տվյալների հավաքումը և տվյալների վերլուծությունը զուգահեռ է ընթանում: Սկզբից իրականացվում է դաշտային աշխատանքի մի մասը, ապա վերլուծվում է, իրականացվում է դաշտային աշխատանքի երկրոդ կեսը, նորից վերլուծվում է և այդպես շարունակ: Վերլուծության նման առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր փուլի վերլուծությունը կարող է ինչ-որ ձևով անդրադառնալ վերլուծական կատեգորիայի փոփոխման վրա, արդյունքում հաջորդ դաշտային փուլում հնարավոր կլինի տեղեկություն հավաքել փոփոխված հատկանիշի վերաբերյալ: Հենց այս եղանակով է կառուցվում հիմնավորված տեսությունը: Այդ պատճառով տեսությունը անընդհատ գտնվում է զարգացման մեջ: Տեսության կառուցման համար կարող են պահանջվել տարիներ:

Հավաքված տվյալները վերլուծվում են հետևյալ սխեմայի համաձայն.

  1. Բաց կոդավորում–  տեղեկատվության  սեգմենտավորման գործընթացն է, որը հնարավորություն է տալիս խմբավորել, համակարգել տեղեկատվությունը, հետազոտողին պատկերացում կազմել, թե ինչի հետ գործ ունի:
  2. Առանցքային կոդավորում– հետազոտողը որոշում է հիմնական ֆենոմենը, բացահայտել պատճառահետևանքային կապերը, նկարագրել  կոնտեքստը որում զարգանում է երևույթը, նկարագրել որոշակի հետևանքներ, կանխատեսել հետագա զարգացումները:
  3. Ընտրովի կոդավորում–  Այս փուլում առաջ են քաշվում հիպոթեզները կամ վարկածները, որոնց շուրջ պետք է “պտտվի” ամբողջ տեսությունը:

Արդյունքում հետազոտողը կարող է զարգացնել որոշակի գործոնային մատրիցա, որը կլուսաբանի սոցիալական, տնտեսական, պատմական գործոնների ազդեցությունը կենտրոնական ֆենոմենների վրա:  Որպես արդյունք ստացվում է տեսություն որոշակի կոնկրետ պրոբլեմի վերաբերյալ: Հիմնավորված տեսության պարագայում շեշտը դրվում է ոչ թե արդյունքի վրա, այլև նրա, թե ինչպես են այդ արդյունքները ստացվում: Ստրոսը գտնում էր, որ ցանկացած տեսության պարագայում վերջինս հնարավոր է գնահատել գնահատելով դրա կառուցման գործընթացը և ոչ թե դրա միջոցով ստացված արդյունքները:

Հետազոտության համար իրականացվում է տեսական ընտրանք: Հետազոտության մասնակիցները տեսականորեն են ընտրվում, գլխավոր չափանիշը տեսական դեպքին համապատասխանելն է, մնացած չափանիշները անցնում են երկրորդ պլան: Ընտրանքի ծավալը որոշվում է վերլուծական կատեգորիաների հագեցվածությամբ:

Հիմնավորված տեսության միջոցով կարելի է ստանալ 2 տիպի տեսություններ` սուբստանտիվ և ֆորմալ: Սուբստանտիվ տեսությունը վերաբերում է մասնավոր ոլորտին` թմրամոլներ, իսկ ֆորմալը ավելի լայն է և ներառում ավելի մեծ շրջանակի երևույթներ` դեվիանտ վարք:  Երկուսն էլ միջին մակարդակի տեսություններ են և փոխկապակցված են: ֆորմալ տեսությունները հիմնվում են սուբստանտիվ տեսությունների վրա:

Այսպիսով` հիմնավորված տեսություն մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս, դաշտային տվյալների վրա հիմնվելով, առաջ քաշել տեսական պնդումներ, հիպոթեզներ, որոնց հաստատման կամ հերքման միջոցով հնարավոր է կառուցել տեսություն:

Տե’ս գրականություն

  1. Թադևոսյան Գ. ՙՈրակական սոցիալական հետազոտություններ՚ Եր. ԵՊՀ, 2006
  2. Страус, Корбин “Основы  качественного исследования. Обоснованая теория: процедура и теьника” М; 2001,
  3. Borgatti S. “Introduction to Grounded theory”www.ed.uiuc.edu/EPS/PES-Yearbook/95_docs/haig.html
  4. Creswel J. “Qualitative inquiry and research design” Sage publication  1998
  5. Haig B. “Grounded theory as a scientific method” www.analytictech.com/mb870/introtoGT.htm

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *