Գիտելիքի սոցիոլոգիայի հիմնախնդիրը ըստ Պ. Բերգերի և Թ. Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատության

 Հեղինակ` Մելինե Ասլանյան

meline14@gmail.com

“Գիտելիքի սոցիոլոգիա” հասկացությունը ներմուծել է Մարքս Շիլլեռը 1920 թվականին Գերմանիայում, իսկ այնուհետև զարգացրել Կ. Մանհեյմն իր աշխատություններում:

Ի սկզբանե հարկ է նշել, որ Պիտեր Բերգերի և Թոմաս Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատությունը մտածված է եղել որպես գիտելիքի սոցիոլոգիայի համար համակարգային տեսական աշխատություն:

Այս աշխատության մեջ հեղինակները անդրադառնում են գիտելիքի սոցիոլոգիայի հիմնախնդրին, իրականության սոցիալական կառուցակցմանը և որ ամենակարևորն է ցույց են տալիս այդ երկուսի փոխկապվածությունն ու փոխպայմանավորվածությունը: Սակայն մինչև այդ փոխկապվածությանն անդրադառնալը հարկ է սահմանել “իրականություն” և “գիտելիք” հասկացությունները: Այս հասկացությունները կիրառվում են ոչ միայն առօրյա խոսակցության մեջ, այլ նաև քննարկվում են փիլիսոփայական ավանդույթի շրջանակներում: Հեղինակները “Իրականությունը” սահմանում են որպես որակ, որը բնորոշ է երևույթներին/ֆենոմեններին, որոնք գոյություն ունեն  անկախ անհատների գիտակցությունից և ցանկությունից: Իսկ “գիտելիքը”՝ որպես համոզվածություն այն բանում, որ օբյեկտները իրական են և ունեն որոշակի բնութագրիչներ:  Սովորաբար մարդն ապրում է աշխարհում, որն “իրական” է նրա համար, չնայած, որ ոչ բոլոր ասպեկտներն են իրական նրա համար, և դրան հավասար մակարդակով նա ունի “գիտելիք” այդ աշխարհի մասին: Այսինքն աշխարհը նրա համար այնքանով է իրական, որքնով որ անհատն ունի գիտելիք վերջինիս մասին: Բնական է, որ շարքային քաղաքացին և փիլիսոփան ունեն տարբեր գիտելիքներ և հետևաբար իրականության՝ տարբեր չափով ճանաչում:

Ըստ հեղինակների գիտելիքի սոցիոլոգիան պետք է անդրադառնա ոչ միայն էմպիրիկորեն բազմազան գիտելիքին, որն առկա է մարդկության տարբեր հանրույթներում, այլ նաև այն գործընթացներին, որոնց միջոցով գիտելիքի ցանկացած համակարգ որպես իրականություն դառնում է սոցիալապես ընդունելի:  Հեղնակները գտնում են նաև, որ գիտելիքի սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի այն ամենն, ինչը համարվում է գիտելք հասարակության մեջ՝ անկախ դրա հիմնավորվածությունից կամ անհիմնավորվածությունից:

Ֆենոմենների իրական լինելն ու դրանց մասին գիտելիքը հարաբերական է, ինչը պայմանավորված է սոցիալական կոնտեքստով: Այն ինչ իրական է բնապահպանի համար իրական չէ գործարան կառուցողի համար, հետևաբար նրանց գիտելիքները տարբեր են: Այդ պատճառով գիտելիքի սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի ոչ միայն  գիտելիքի տարբեր տեսակներն, այլ նաև այն գործընթացները, որոնց միջոցով գիտելիքը վերածվում է ինքնըստինքյան ենթադրվող իրականության հասարակության շարքային անդամի համար: Այլ կերպ ասած գիտելիքի սոցիոլոգիան գործ ունի իրականության սոցիալական կառուցակցման վերլուծության հետ:

Խոսելով գիտելիքի մասին` հեղինակները կենտրոնանում են առօրեական գիտելիքի ուսումնասիրության վրա՝ դիտարկելով այն իբրև իրականության կառուցակցման հիմնական միջոց: Ցանկացած գիտելիք, կախված սոցիալական կոնտեքստից, փոխանցվում է սերնդեսերունդ, ձևափոխվում է և պայմանավորում անհատների գործողությունները և այն, թե ինչպես կընկալի անհատն այդ իրականությունը:

Բերգերը և Լուկմանը դիտարկում են հատկապես առօրեական տիպի իրականությունը՝ նշելով վերջինիս առանձնահատկությունները: Առօրեական իրականությունում անհատների վարքը մեծապես պայմանավորված է հենց այն գիտելիքնեով, որն անհատը ստանում է ապրելով հենց այդ իրականությունում, խոսքը հենց առօրեական գիտելիքի մասին է: Հետևաբար առօրեական գիտելիքը ուսումնասիրելու համար նախ պետք է ուսումնասիրել և հասկանալ առօրեական իրականությունը: Իսկ ի՞նչ է առօրեական իրականությունը: Ըստ հեղինակների առօրեականությունը հասրակության անդամների կողմից՝ սուբյեկտիվ իմաստներով մեկնաբանվող իրականությունն է:  Իրականությունում ֆենոմենները գոյություն ունեն անհատներից անկախ (անհատներից դուրս գոյություն ունի օբյեկտիվ իրականություն), սակայն դրանք անհատների համար ստանում են սուբյեկտիվ նշանակություն՝ կազմելով առօրեական իրականությունը: Առօրեականությունը կազմակերպվում է “այստեղ” և “հիմա”  սկզբունքի հիման վրա: Երևույթները/ֆենոմենները ու գործընթացները այնքանով են իրական, որքանով դրանք մոտեցված են անհատին ժամանակի ու տարածության մեջ: Ինչպես նշում են հեղինակները առօրեականությունն ինտերսուբյեկտիվ իրականություն է…

Հեղինակները դիտարկելով առօրեականությունը, անդարադառնում են նրանում առօրեա գիտելիքի դերին՝ համեմատելով այն մասնագիտական գիտելիքի հետ:  Ինչպես նրանք են նշում առաօրեականության մեջ մարդիկ գործում են առաջնորդվելով հենց առօրեական գիտելիքով, և ոչ թե մասնագիտական գիտելիքներով: Ի տարբերություն մասնագիտական գիտելիքի, որը հասարակության որոշակի խմբերի է միայն  պատկանում, առօրեական գիտելիքը կրում է հասարակության զգալի մասը, այն հիմնվում է առողջ բանականության և փորձի վրա: Սա այն գիտելիքն է, որը առօրեականությունում անհատի համար կողմնորոշիչ հիմք է հանդիսանում: Իսկ ինչպե՞ս է առաջանում առօրեա գիտելիքը:

Ըստ հեղինակների, քանի որ առօրեականությունը ձևավորվում է  անհատների փոխազդեցությունից ու փախհարաբերություներից, առօրեա գիտելիքը  առաջացումը ընկած է հենց այս փոխազդեցությունների ու փոխահաբերությունների հիմքում: Անհատները փոխազդում են միմյանց հետ միևնույն ժամանակ կիսելով իրենց փորձը, իրենց արդեն ունեցած, կյանքի ընթացքում ձևավորված և ձեռք բերած գիտելիքները: Ոչ միայն գիտելիքն է ձևավորվում փոխազդեցության ընթացքում, բայց նաև գիտելիքի սոցիալական պաշարը ազդում է անհատների փոխազդեցությունների վրա: Հարկ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ առօրեական գիտելիքը ձեռք է բերվում ոչ միայն վերոգրյալ փախազեցության  շնորհիվ, այլ նաև մարդու՝ իր շրջապատող բնության, շրջակա միջավայրի հետ փոխազդեցության շնորհիվ:

Ըստ էության առանձնացվում է չորս մակարդակի գիտելիք, որոնք սակայն միմյանց հետ զուգակցվում են ու ամեն հաջորդ մակարդակ կառուցվում է նախկինի վրա: Առաջին մակարդակը բացահայտ, մինչտեսական գիտելիքի մակարդակն է, որը հետագայում հենք է հանդիսանում արդեն տեսությունների կառուցման համար: Հաջորդն արդեն հենց այս մակարդակի վրա հիմնվող սկզբնական վիճակում գտնվող տեսական դրույթներն են, սխեմաներ, որոնք բացատրում են օբյեկտիվ նշանակությունները և գործ ունեն կոնկրետ գործողությունների հետ: Այդպիսիք են օրինակ հեքիաթները, միֆերը, առասպելները, լեգենդները, ասացվածքները և այլն:   Երրորդ մակարդակում գործ ունենք արդեն բուն տեսությունների հետ, ըստ տարբեր ոլորտների գիտելիքի տարբերակման, դիֆֆերենցացիայի հետ: Թերևս այստեղ արդեն սկսում ենք գործ ունենալ գիտելիքի ինստիտուցիոնալիզացիայի, առօրեական գիտելիքից դեպի մասնագիտական  գիտելիքի անցման հետ, իսկ որքան շատանում են տարբեր մասնագիտությունները, հասարակությունը սկսում է մեծ քանակությամբ տնտեսական ինտերակցիաների մեջ մտնել, արդյունքում տեղի է ունենում գիտելիքի սեգմենտավորում:

Հաջորդը սիմվոլիկ ունիվերսումների մակարդակն է: Այս մակարդակում տեղի է ունենում իմաստային ինտեգրացիա, այսինքն ինստիտուցիոնալիզացված բոլոր սեկտորների ինտեգրում մի ամբողջական համակարգի՝ սիմվոլիկ ունիվերսումի մեջ:  Սիմվոլիկ ունիվերսումը թույլ է տալիս հասկանալ և մեկնաբանել այն իրավիճակները, որոնք դուրս են առօրեական տրամաբանությունից:

Այնուհետև աշխատության մեջ անդրադարձ է կատարվում նաև սոցիալականացման գործընթացին: Առանձնացվում է երկու կարգի սոցիալականցում, որոնց հիմքում, ըստ էության, ընկած են տարբեր մակարդակի գիտելիքներ: Նրանք խոսում են առաջնային և երկրորդային սոցիալականացումների մասին, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ տեղի է ունենում ինտերսուբյեկտիվացման յուրհատուկ գործընթաց, քանի որ անհատը սկսում է ընկալել, ճանաչել օբյեկտիվորեն գոյություն ունեցող աշխարհը իր կյանքի տվյալ փուլում ունեցած գիտելիքների տեսանկյունից ու այդ գիտելիքների չափով:

Ինչպես արդեն նշվել է ըստ հեղինակների հասարակությունը մի կողմից օբյեկտիվ, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ իրականություն է հանդիսանում: Մի կողմից իրերը, երևույթները գոյություն ունեն մեզանից անկախ, մյուս կողմից դրանք գոյություն ունեն  շնորհիվ իմաստի, որը տրվում է նրանց հասարակության՝ որպես ամբողջի,  և առանձին անհտաների կողմից: Մարդիկ յուրացնում են ընդհանուր իմաստները, կիսում միևնույն իրականությունը ու նշանակությունները սոցիալականացման գործընթացի միջոցով: Առաջնային սոցիալականացումը մեծ կարևորություն  է ներկայացնում` հիմք հանդիսանալով երկրորդական սոցիալականացման համար: Շնորհիվ առաջնային  սոցիալականացման մարդը դառնում է կոնկրետ հասարակության անդամ: Առաջնային սոցիալականացումը ավարտվում է այն ժամանակ, երբ երեխան բախվում է այլընտրանքային մտածողության ու վարքի ձևերին: Երկրորդային սոցիալականացումը հաջորդող գործընթաց է, որը հնարավորություն է ընձեռնում արդեն սոցիալականացված անհատին մուտք գործել իրականության այլ ասպեկտներ: Երկրորդային սոցիալականացումը պահանջում է յուրահատուկ դերերի յուրացում, որոնք անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն կապված են լինում հասարկության մեջ աշխատանքի բաժանման հետ, այսինքն եթե առաջնային սոցիալականացման ժամանակ մեծապես գործ ունենք առօրեա գիտելիքի հետ, ապա երկրոդային սոցիալականացման ժամանակ ավելանում է նաև մասնագիտական գիտելիքը: Երկրորդային սոցիալականացումը պահանջում է նաև համապատասխան լեզվի յուրացում անհատի կողմից, գիտելիքների այնպիսի մակարդակ, որը թույլ կտա աշխարհի՝ ավելի լայն մասշտաբով ճանաչման:

Այսպիսով ընդհանուր առմամաբ փորձ արվեց տալ ըստ Բերգերի և Լուկմանի հասարակության մեջ գիտելիքի դերի մասին ընդհանուր և համակարգված պատկերացում: Գիտելիքի սոցիոլոգիայի նրանց կոնցպցիան պարունակում է նաև որոշակի ընդհանուր եզրահանգումներ՝ կապված ընդհանուր առմամբ սոցիոլոգիական տեսության և սոցիոլոգիայի պրակտիկայի հետ: Անհատի և հասարակութան դիալեկտիկայում գիտելիքի դերի ուսումնասիրությունը սոցիոլոգիայի բոլոր ոլորտների համար տալիս է նոր հեռանակներնորի: Գիտելիքի սոցիոլոգիան դիտարկում է մարդկային իրականությունը որպես սոցիալապես կառուցակցված իրականություն: Քանի որ իրականության կառուցակցումը ավանդականորեն եղել է փիլիսոփայության կենտրոնական խնդիրը, այս հասկացությունը ունի փիլիսոփայական նախադրյակներ: Եվ քանի որ, ըստ հեղինակների,  ժամանակակից փիլիսոփայության մեջ այս խնդրի պարզունակեցման (тривиализаия) տենդենցներ են նկատվում խնդրի բոլոր կողմերով, սոցիոլոգն ինքն է հանդիսանում  փիլիսոփայական հարցերի ուսումնասիրման հետևորդը, այն հարցերի, որոնցով իրենք՝ պրոֆեսիոնալ փիլիսոփաներն արդեն չեն հետաքրքրվում:

Անդրադառնալով հայաստանյան իրականությանը՝ դիտարկենք, թե հայ ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում ադրբեջանի մասին ունեցած մեր գիտելիքները ինչպես են կառուցակցում մեր իրականությունը: Դեռևս առաջնային սոցիալականացման ժամանակ մենք ունենք առաջին և երկրորդ մակարդակի գիտելիքներ, որոնց միջոցով կառուցակցում ենք մեր իրականությունը: Առաջին մակարդակի գիտելիքը, ինչպես արդեն նշվել է բացահայտ, մինչտեսական գիտելիքն է, այսինքն Ադրբեջանի մասին ունեցած մեր ընդհանրական գիտելիքները, այն որ նրանք մեր թշնամիններն են, նրանք “վատն” են, որը տրվում է մեզ կարծես թե ենթագիտակցորեն: Դեռևս աշխարհի ճանաչման առաջնային փուլերում մենք արդեն ունենք այս գիտելիքը ու Ադրբեջանի մասին մեր ընկալումները, պատկերացումները սահմանափակվում են այն գիտելիքների շրջանակով, որ ստանում են առաջնային սոցիալականացման ժամանակ: Հաջորդ՝ երկրորդ մակարդակը արդեն սկզբնական տեսությունների, դրույթների մակարդակն է, այսինքն միֆեր, առասպելներ, հեքիաթներ, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է նույն կոնտեքստով, սակայն այս գիտելիքները մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա են, ավելի խորացված, ինչ որ չափով ավելի հիմնավորված:  Հետևաբար հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեսքստում մեր կառուցակցած իրականությունը փոխվում է նոր գիտելիքների շնորհիվ: Այնուհետև երրոդ՝ տեսությունների մակարդակում մենք ստանում ենք կոնկրետ գիտելքիներ, որոնք մասնագիտական են, հիմնավորված, օրինակ կարդում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին գիտական աշխատանքներ, վերլուծություններ, մասնակցում ենք գիտական քննարկումների, գիտաժողովների և այլն, իսկ որոշները նույնիսկ ընտրում են համապատասխան մասնագիտություն, օրինակ միջազգային հարաբերություններ, թուրքագիտություն, դիվանագիտություն և այլն, հետևաբար կրկին կառուցում են իրենց իրականությունը այս նոր գիտելիքների միջոցով: Վերջին՝ չորրոդ մակարդակում մենք սկսում ենք ինտեգրել Ադրբեջանի մասին նոր իմաստներ, այսինքն ինտեգրում ենք մարգինալ իրավիճակներ: Դրանք այն իրավիճակներն են, որոնք դուրս են մեր առօրեականությանտրամաբանությունից: Մեքն ունենք Ադրբեջանի՝ որպես մեր թշնամու մասին հստակ պատկերացումներ, գիտելքիներ, որոնց հիման վրա արդեն ունենք մեր կառուցած իրականությունը, բայց, հանկարծ,կարծես թե,խախտվում է կարգը ու առաջանում է մարգինալ իրավիճակ, օրինակեթե Ադրբեջանը վերջին իր գործողությունների համար ներողություն խնդրեր մեզանից, ետ վերադարձներ Սաֆարովին, մեծ գումարային տուգանք վճարեր Հայաստանին, ու հաստատվեին բարեկամական կապեր մեր երկրի և նրանց միջև: Հետաևբար  այս պայմաններում, կարծես թե մեր կառուցած իրականությունը փոխվում է ու հետևաբար չորրոդ մակարդակի (սիմվոլիկ ունիվրսում) գիտելքի շնորհիվ մենք ինտեգրում ենք այս նոր իմասները, մեր ստացած նոր գիտելիքները ու դրանց հիման վրա կրկին վերակառուցում մեր իրականությունը:

Գրականությանցանկ

  1. Бергер П., Лукман Т. Социальное конструирование реальности. Трактат по социологии знания. — М.: “Медиум”, 1995
FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել