Կոգնիտիվ դիսոնանսը որպես ճանաչողական կառուցվածքի կոնֆլիկտ

Հեղինակ Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոգնիտիվ դիսոնանսը (անգլ. cognitive `«ճանաչողական» և  dissonance `«համերաշխության բացակայություն») անհատի սոցիալ հոգեբանական վիճակ է, որը բնութագրվոմ է  անհատի գիտակցությունում հակասական բնույթի տեղեկատվության բախումով` որևիցե երևույթի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների առաջացումով, ինչը իր հերթին հոգեբանական անհարմարության զգացում է առաջացնում անհատի մոտ:  Այլ կերպ ասած` կոգնիտիվ դիսոնանսը մի սոցիալ հոգեբանական ևրևույթ է, երբ անհատի կողմից սոցիալական իրականության ճանաչողության ժամանակ տեղի է ունենում անհամապատասխանելիության սպասելիքների և իրականության միջև:

Կոգնիտիվ դիսոնանսի տերմինը առաջին անգամ առաջ քաշեց Լեոն Ֆեստինգերը 1957 թվականին, ինչպես նաև մշակեց համանուն տեսությունը, որով փորձ էր անում բացատրել անհատի ադապտացիան սոցիալական պայմաններին միևնույն երևույթի հանդեպ  հակասական տեղեկատվության պարագայում: Կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը բացատրում է կոնֆլիկտային իրավիճակները, որոնք առաջանում են անհատի կոգնիտիվ համակարգում:

Ֆեստինգերի համաձայն` մարդու իմացության կոգնիտիվ տարրերը կարող են լինել փոխկապված կամ չփոխկապված, գտնվել համապատասխանության (կոնսոնանս) կամ հակասության(դիսոնանս) մեջ: Կոգնիտիվ դիսոնանսի աստիճանը կախված է կոնսոնանսի նկատմամբ դիսոնանսի հարաբերակցությունից և հակասող կոգնիտիվ տարրերից յուրաքանչյուրի կարևորությունից: Կոգնիտիվ դիսոնանսից ազատվելու երկու ճանապարհ գոյություն ունի` դիսոնանսի մեջ գնտվող կոգնիտիվ տարրերի քանակի կամ կարևորության նվազման, ինչպես նաև կոնսոնանսի մեջ գտնվող տարրերի քանակի կամ կարևորության աճի միջոցով:  Մինչդեռ ցանկացած անձ ձգտում է պահպանել իր կողմից ձեռքբերված ներքին ներդաշնակությունը: Անձի հայացքներն, դիրքրոշումները ինչպես նաև ներքին կառուցվածքների համակարգերը  օժտված են միավորվելու հատկությամբ , և բնութագրվում են այդ համակարգում ներառված տարրերի համաձայնեցվածությամբ: Համաձայնեցվածություն գոյություն ունի նաև այն բանի միջև, թե ինչ գիտելիքների է տիրապետում անձը, ինչին է հավատում և ինչպիսի վարք է ցուցաբերում: Թերևս սեցիալական իրականությունը լինելով բարդ և բազմամակարդակ ֆենոմեն, միշտ չէ, որ ենթադրում է միանշանակ և կոնկրետ գիտելիք իր մասին: Հակասական գիտելիք անձը հանդիպում է ամեն քայլին, բախվելով մի երևույթի, երբ իր ունեցած գիտելիքը ոչ միայն չի համապատասխանում այլ նաև հակասում է “դրսից” եկող գիտելիքին: Նման իրավիճակում անձի ադապտացիան անհնար կլիներ, եթե գոյություն չունենային մի շարք ադապտացիոն սոցիալ հոգեբանական մեխանիզմներ, որոնց նպատակն է թուլացնել ստեղծված սոցիալ-հոգեբանական լարվածությունը կոգնիտիվ մակարդակում ստողծվող կոնֆլիկտների  արդյունքում:

Շատ հազվադեպ հենց սուբյեկտի կողմից ընդունվում անհամաձայնեցվածության դեպքերը` որպես հակասություններ իր իմացության համակարգում: Առավել հաճախ սուբյեկտը կիրառում է առավել կամ պակաս հաջողված փորձեր նմանատիպ հակասությունները ինչ-որ կերպ ռացիոնալացնելու համար:Այսպես, ծխող մարդու օրինակը զարգացնելով` կարելի է ասել, որ մարդը, ով կշարունակի ծխել գիտակցելով, որ դա վնասակար է առողջությանը, կարող է ռացիոնալացնել սեփական վարքագիծը մի քանի միջոցներով: Նա կարող է որպես արդարացման հիմք ընդունել այն ինֆորմացիան, որ ծխելը իրականում այնքան էլ սարսափելի վնասներ չի հասցնում առողջությանը, հակառակ դեպքում նա կենդանի չէր լինի: Որ թողնելով ծխելը` նա կավելացնի իր քաշը, իսկ դա նույնպես վնասակար է առողջությանը: Սակայն մարդկանց մոտ միշտ չէ, որ հաջողվում է ռացիոնալացման գործընթացը, համապատասխանություն ապահովվելու փորձերը կարող են նաև մատնվել անհաջողության: Հենց այստեղ էլ գիելիքների համակարգում առաջանում է մի հակասություն, որն անխուսափելիորեն տանում է հոգեբանական անհարմարավետության:

Այստեղ կարող ենք անհամապատասխանություն տերմինը փոխարինել դիսոնանս տերմինով, իսկ համապատասխանությունը` առավել չեզոք տերմինով` կոնսոնանս:

Կոգնիտիվ դիսոնանսի տեսության շրջանակներում, տեսության հիմնադիրը  առաջ է քաշվել հետևյալ հիպոթեզները.

  • Հոգեբանական անհարմարավետություն առաջացնող դիսոնանսի ի հայտ գալը սուբյեկտին մոտիվացնում է փորձեր կատարել` նվազեցնելու դիսոնանսի աստիճանը և հնարավորության դեպքում հասնելու կոնսոնանսի:
  • Դիսոնանսի առաջացման դեպքում դրա նվազեցմանը միտված լինելով` անհատը ակտիվորեն կխուսափի այնպիսի իրավիճակներից կամ ինֆորմացիաներից, որոնք կարող են տանել դիսոնանսի աճին:

Դիսոնանսը գիտելիքների համակարգում առանձին տարրերի միջև հակասական հարաբերությունների առկայությունն է, որն ինքնին մոտիվացնող գործոն է հանդիսանում: Կոգնիտիվ դիսոնանսը կարող է ընկալվել որպես պայման, որն ուղղորդում է դրա նվազեցմանն ուղղված գործողությունների իրականացմանը (այնպես, ինչպես օրինակ քաղցը առաջացնում է ակտիվություն` ուղղված դրա հագեցմանը):

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է ի հայտ գալիս կոգնիտիվ դիսոնանսը և թե ինչու են մարդիկ կատարում այնպիսի գործողություններ, որոնք հակասում են իրենց մտքերին, համոզմունքներին ու արժեքային համակարգին: Ցանկացած իրավիճակում, որը մարդուց պահանջում է ձևավորել սեփական կարծիքն ու կատարել ընտրություն, անխուսափելիորեն առաջանում է դիսոնանս նախաձեռնվող գործողությունների և սուբյեկտին հայտնի այն կարծիքների միջև, որոնք փաստարկում են իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակի օգտին: Այն իրավիճակների սպեկտորը, որոնցում դիսոնանսը հանդիսանում է գրեթե անխուսափելի, բավականին ընդարձակ է, սակայն մեր խնդիրը կայանում է նրանում, որ ուսումնասիրենք այն իրավիճակները, որոնցում դիսոնանսը երբևէ ի հայտ գալով` պահպանվել է որոշակի ժամանակ, այսինքն պատասխանել այն հարցին, թե հատկապես ինչպիսի պայմաններում է դիսոնանսը դադարում վաղանցիկ երևույթ լինել:

Որպես օրինակ` դիտարկենք կրկին այն դեպքը, երբ ծխող մարդը ինչ-որ պահի բախվել է ծխելու վնասակարությունը փաստող ինֆորմացիայի հետ:

Հնարավոր է նա այդ մասին կարդացել է ամսագրում կամ լսել է ծանոթներից, բժիշկներից: Ճանաչողական մակարդակի այդ նոր գիտելիքը, իհարկե, հակասում է այն փաստին, որ նա դեռ շարունակում է ծխել: Եթե դիսոնանսի նվազման նկատմամբ  ձգտումների մասին հիպոթեզը ճշմարիտ է, ապա կարելի կլինի հետևյալ դեպքերից որևէ մեկի իրականացումը:

Նախ և առաջ, ծխող մարդը կարող է փոխել իր վարքագիծը` դադարել ծխել, և այդ դեպքում նոր պատկերացումներն ու գիտելիքները համապատասխանության մեջ կգտնվեն նրա կողմից ցուցաբերած վարքագծի հետ:

Նա կարող է փորձել նաև փոփոխել իր ունեցած գիտելիքները ծխելու վնասակարության վերաբերյալ, ինչը բավականին տարօրինակ է հնչում, սակայն լավ մեկնաբանում է տեղի ունեցող երևույթի էությունը: Նա կարող է ուղղակի դադարել ընդունել այն, որ ծխելը նրան վնաս է հասցնում, փոխարենը փնտրելով և գտնելով այնպիսի ինֆորմացիա, որը կփաստի ծխելու որևէ դրական ազդեցության մասին, դրանով իսկ նվազեցնելով վնասակարության վերաբերյալ գիտելիքների նշանակալիությունը: Եթե այս անհատը կկարողանա փոփոխել սեփական գիտելիքների համակարգն այս միջոցներից որևիցե մեկով, ապա նա ակրող է նվազեցնել և նույնիսկ վերացնել կոգնիտիվ դիսոնանսը այն բանի միջև, թե ինչ է ինքն անում և ինչ գիտի:

Այնուամենայնիվ  չկա ոչ մի երաշխիք այն բանի, որ մարդն ի վիճակի կլինի նվազեցնել կամ հաղթահարել դիսոնանսը: Ծխող մարդը կարող է հայտնաբերել, որ ծխելուց հրաժարումը անիրագործելի է իր համար: Ինչպես նաև հնարավոր է ծխելու վերաբերյալ նրա դրական ինֆորմացիայի փնտրտուքը անհաջողության մատնվել: Դրանով իսկ այդ անհատը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ կշարունակի ծխել` գիտակցելով դրա անխուսափելի վնասակարությունը: Այդ իրավիճակը անհատի մոտ անհարմարավետության զգացում կառաջացնի, և առկա դիսոնանսի նվազեցմանն ուղղված նրա ջանքերը չեն դադարի, քանի որ եթե նարդաշնակության վիճակը բացակայում է, դրա ձեռքբերման ձգտումն իսկույն ի հայտ է գալիս [2]:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Лебедева  М. М., Политическое урегулирование конфликтов, Москва, 1999
  2. Фестингер Л., Теория когнитивного диссонанса, СПб 1997
  3. Mitchell  Ch. R., The structure of international conflict, New York 2000
  4. Volkan V., Chapter 3//Chosen trauma: Unresolved mourning 1997

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել