Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը. զգացմունքային և ճանաչողական մակարդակներ

կոնֆլիկտի հոգեբանական տիրույթՀեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները:

Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը ներկայացված է 2 մակարդակներով:

  1. Զգացմունքային մակարդակ (դրական զգացմունքներն են` ուրախություն, հրճվանք, և բացասական զգացմունքերն են` վախ, սարսափ)
  2. Ճանաչողական մակարդակ (կոգնիտիվ), որը իր հերթին ներկայացված է 3 կոմպոնենտներով:
  • Ընտրովի ընկալում
  • Ընտրովի վերհիշում կամ մտաբերում
  • Անհատական կամ խմբային սոցիալական ինքնություն:

Ընտրովի ընկալումը մի գործընթաց է, երբ դեպքերը, իրադարձություններն ու դեմքերը տվյալ սուբյեկտի կողմից ըմբռնվում, ընկալվում և մեկնաբանվում են յուրահատուկ ձևով` ելնելովտվյալ խմբի դրական կերպարի հաստատման կամ ամրապնդման սկզբունքից: Դրան համապատասխան` ընդունվում է միայն այն ինֆորմացիան, որը նպաստում է տվյալ խմբի մասին դրական կարծիքի ձևավորմանը, և ցանկացած ինֆորմացիա, որն ինչ-որ չափով կարող է սպառնալ Դրական իմիջին, մերժվում է:

Ընտրովի վերհիշումը կամ մտաբերումը, որպես երևույթ, շատ մոտ է ընտրովի ընկալմանը, սակայն վերաբերում է դեպքերի, դեմքերի և իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել անցյալում: Ընտրովի վերհիշման գործընթացում, իրադարձությունը, որը ծանր հետք է թողել տվյալ խմբի վրա, գրականության մեջ ստացել է “ընտրված տրավմա” անվանումը: Վերջինս սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը կարող է դառնալ տվյալ խմբի ինքնության տարրերից մեկը և պահպանվել այնքան ժամանակ, որքան ժամանակ դեռ չեն փոխհատուցվել խմբի կորուստները (օրինակ` ցեղասպանություն): Կոգնիտիվ գործընթացների թվում վճռող է խմբային ինքնության դերը: Անհատական, կամ խմբային սոցիալական ինքնությունը անձի կամ խմբի պատկանելիությունն է որևէ այլ խմբի (որն ընտրվում է` տարբեր չափանիշների համաձայն` սեռ, տարիք, մասնագիտություն, էթնիկ առանձնահատկություններ), որի կարևոր ու նշանակալի այդ անհատի կամ խմբի համար և որի շնորհիվ էլ տվյալ սուբյեկտը բավարարում է իր հիմնական մարդկային պահանջմունքերը (անվտանգության, ազատության, ինքնազարգացման, մշակութային, էթնիկ պատկանելիության և այլն): Հենց նշված ինքնության միջոցով և ազդեցությամբ է մարդը ձևավորում իր վերաբերմունքը և դիրքորոշումը արտաքին միջավայրից ստացվող ինֆորմացիայի վերաբերյալ: Հարկ է նշել, որ ինքնության ֆենոմենը ենթադրում է երկկողմանի պատասխանատվություն` անհատի պատասխանատվություն խմբի նկատմամբ, խմբի պատասխանատվություն անհատի նկատմամբ: Սոցիալական ինքնությունը պայմանավորում է ընտրովի ընկալումն ու ընտրովի վերհիշումը:

Վամիկ Վոլկանը կիրառում է ընտրովի տրավմա տերմինը բնութագրելու համար կոլեկտիվ հիշողությունը աղետի մասին, որը տեղի է ունեցել անցյալում նախահայրերի հետ [4, 47]: Սա իհարկե ավելին է,  քան ուղղակի վերհիշումը. դա պատահարի հոգեբանական, մտավոր ներկայացումն է, ինչը ներառում է իրատեսական ինֆորմացիա, երևակայական սպասումներ, ուժգին զգացումներ և պաշտպանություն անընդունելի մտքերից: Ընտրովի տերմինը արտացոլում է մեծ խմբերի կողմից իրենց ինքնության անգիտակցական սահմանումը իրենց նախահայրերի տրավմայի մասին հիշողություններով լի վնասված ինքնության միջսերնդյա փոխանցման միջոցով [4, 48]:

Այսպիսով ընտրովի ընկալումը և ընտրովի մտաբերումը մեխանիզմներ են, որոնք ապահովում են այդ կոգնիտիվ համապատասխանությունը:

 Կոգնիտիվ համապատասխանության ապահովող գործընթացները ներառում են իրենց մեջ հետևյալը:

  • Անհատական մակարդակում ռացիոնալացումը  վարքի մեկնաբանման անգիտակցական գործընթաց է, երբ անընդունելի վարքը կամ ստանում է «տրամաբանական»պատճառաբանումներ, կամ արդարացվում [3, 91]:
  • Պռոեկտումն ուղղված է հոգեբանական հարմարավետության ստեղծմանը այլ մարդկանց սեփական այն գծերի վերագրման միջոցով, որոնք ամոթալի են կամ կարիք ունեն ժխտման [3, 92]:
  • Բևեռացում, սա մի գործընթաց է, երբ լավ արարքը և վատ սուբյեկտը իրերից բևեռացվում են:
  • Ապամարդկայնացում, կոնֆլիկտի սրումը բերում է ապամարդկայինացման: Սա մի պաշտպանողական մեխանիզմ է, որի օգնությամբ տվյալ սուբյեկտը արդարացնում է իր կողմից կիրառվող բռնությունը: Ապամարդկայինացումը ինչ-որ մարդուն կամ խմբին կիսամարդկային կամ կենդանական հատկանիշներով օժտելն է, ինչը հեշտացնում է նրա նկատմամբ բռնության կիրառումը:
  • Ստերիոտիպացում: Ընդհանրապես կարծրատիպը որոշակի պարզեցված պատկերացում է մարդկանց, սոցիալական խմբերի վերաբերյալ: Դրա կարևորությունն ընդգծվում է հատկապես այն ժամանակ, երբ մարդը հայտնվում է իր համար նոր և անսովոր իրավիճակում, և նրան հատկավոր է ունենալ դրա վերաբերյալ գոնե մինիմալ պատկերացումներ: Կոնֆլիկտի ժամանակ ակտիվանում են հակառակորդի վերաբերյալ բացասական ստերիոտիպերը:

  Կոնֆլիկտի կարգավորումը անհրաժեշտ է սկսել կոնֆլիկտի մասնակիցների մոտ կոնֆլիկտի գիտակցման և ընկալման փոփոխությունից, կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիների նկատմամբ նրանց փոխադարձ պատկերացումներից: Որքան էլ կոնֆլիկտի կողմերի կողմից իրականության և կոնֆլիկտի պատճառների ընկալումները չհամապատասխանեն իրականության հետ, դրանք պետք է հաշվի առնել: Կոնֆլիկտային իրավիճակում կողմերը ձեռնարկում են այս կամ այն գործողությունները, ընտրում են խնդրի լուծման ուժային կամ խաղաղ ուղիներ, ոչ թե ելնելով իրենց միջև «օբյեկտիվ» հակասությունների առկայությունից, այլ  իրավիճակի իրենց ընկալումից ու գնահատականից: Սակայն իրենք`կողմերը, քիչ ուշադրություն են դարձնում ընկալումների տարբերության փաստին`փորձելով ապացուցել իրենց սեփական տեսակետի ճշտությունը, դրա համապատասխանությունը իրավիճակի օբյեկտիվ բնութագրիչներին:

Իքնին  հակասությունների առկայությունը ոչ միշտ է տանում կոնֆլիկտի: Կոնֆլիկտի զարգացման համար կողմերը պետք է գիտակցեն, որ իրենց շահերը և նպատակները անհամատեղելի են, ինչպես նաև ունենան կողմնորոշվածություն դեպի հակասությունների լուծման կոնֆլիկտային ուղիները: Ավելին, օբյեկտիվորեն կողմերի նպատակները և շահերը կարող են չհակասել, բայց եթե դրանք ընկալվում են որպես փոխբացառող, ապա դա կարող է իր հետ բերել կոնֆլիկտի ծագման հավանակություն: Այսպիսով կոնֆլիկտը կարելի է սահմանել նաև որպես ընկալվող շահերի կոնֆլիկտ` հաշվի առնելով այն, որ ցանկացած դեպքում կոնֆլիկտում կողմերը միմյանց շահերը ընդունոմ են որպես փոխհակասող` անկախ այն բանից, թե ինչպիսին են դրանք իրականում:

Նույն կերպ կոնֆլիկտի մասնակիցները կարող են ունենալ շահերի խորը օբյեկտիվ տարբերություններ, բայց, այնուամենայինիվ, չընդունեն, որ այդպիսիք գոյություն ունեն և գործեն` առաջնորդվելով  իրականության նկատմամբ սեփական հայացքներով` խուսափելով ակնհայտ առճակատումից: Գործնականում կարող է պատահել նաև այնպես, որ շահերի իրական կոնֆլիկտը նաև մերժվի, իսկ իրականում գոյություն չունեցող կոնֆլիկտը ընկալվի որպես իրական կոնֆլիկտ: Իր ծայրահեղ արտահայտության մեջ իրականության և դրա ընկալման անհամապատասխանությունը կարող է ոչ միայն ծնել կոնֆլիկտներ, այլև ստեղծել բազմաթիվ դժվարություններ դրանց կարգավորման հարցում:

Ինչպես արդեն նշվեց նախորդ ենթավերնագրում, կոնֆլիկտային իրավիճակում կոնֆլիկտող կողմերին հատուկ են ստերիոտիպային ընկալումները միմյանց և իրականության վերաբերյալ: Կոնֆլիկտի պայմաններում ընկալումը այդպիսով կարող է բնութագրվել սոցիալական ստերիոտիպերի հատուկ երևույթներով: Ստերիոտիպային ընկալումը ներառում է.

  • Էմոցիոնալ ասպեկտ (հակառակորդ կողմի նկատմամբ թշնամանքի զգացում, անվստահություն, վախ, կասկածամտություն)
  • Կոգնիտիվ ասպեկտ (ինֆորմացիայի պարզեցման ձգտում, ընկալման ծայրահեղ ընտրողականություն, այսինքն ընդունվում է միայն այն ինֆորմացիան, որը համաձայնության մեջ է գտնվում առկա ստերեոտիպերի հետ, մյուս բոլոր ինֆորմացիաները մերժվում են):

Առավել ծայրահեղ պայմաններում ստերիոտիպերը ի հայտ են գալիս մասսայական գիտակցման մակարդակում: Դրանք  նշանակալի աստիճանով ստեղծվում և ամրապնդվում են մասսայական ինֆորմացիայի միջոցով:

Ինչպես արդեն նշվեց, կոնֆլիկտի պայմաններում ընկալման ստերիոտիպացումը պատճառ է դառնում այն ամենի ժխտմանը, ինչը չի տեղավորվում սեփական պատկերացումների և ցանկությունների շրջանակներում: Այդպիսով ինֆորմացիայի աղբյուրների սպեկտորը սեղմ է դառնում: Դա բացատրվում է նախ և առաջ նրանով, որ կոնֆլիկտային իրավիճակների մասնակիցները չեն վստահում միմյանց և համապատասխանաբար կասկածանքով են վերաբերվում ինֆերմացիայի բաց աղբյուրներին: Վերջին հաշվով ստերիոտիպացումը սահմանափակում է նաև կոնֆլիկտի հնարավոր ելքերի փնտրտուքը: Դրանք գործում են այն պարադիգմայի շրջանակներում, որը կոնֆլիկտը դիտարկում է որպես զրոյական գումարով խաղ: Ստերիոտիպերը սովորաբար կառուցվում են դիխոտոմիայի սկզբունքով, այնպես, ինչպես  «հաղթանակ կամ մահ», «յուրային-օտար»: Ստերիոտիպերի ամրապնդման արդյունքում ձևավորվում է «թշնամու կերպարը»:

Կոնֆլիկտային պայմաններում ընկալման ևս մեկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հակառակորդ կողմի յուրաքանչյուր արարք բնորոշվում է «չար մտադրությամբ»: Արդյունքում հակառակորդի բոլոր լավ արարքները դիտարկվում են որպես ինչ-որ նապատակին հասնելու ձգտումներին ուղղված գործողություններ, իսկ սեփական բարի գործողությունները խաղաղ և բարի մտադրություններով պայմանավորված:

Կոնֆլիկտում հակարակորդ կողմի ապամարդկայինացման հետևանքով ի հայտ է գալիս այնպիսի իրավիճակ, որում բացառվում է հակառակորդ կողմի նկատմամբ կարեկցանկի ցանկացած դրսևորումը: Սովորաբար կոնֆլիկտային իրավիճակը մասնակիցների կողմից ընկալվում է որպես ինչ որ ծայրահեղ ակրևոր իրադարձություն, որը  խիստ սպառնալիք է նրանց կարևոր շահերի և արժեքների նկատմամբ: Դրա հետևանքով անկարևոր իրադարձությունները կարող են գնահատվել որպես ծայրահեղ, ճգնաժամային: Այնուամենայինիվ հարկ է հաշվի առնել, որ երբեմն ի հայտ է գալիս կոնֆլիկտի զարգացման սպառնալիքի նկատմամբ ճիշտ հակառակ ռեակցիան` հանգստի ռեակցիան: Այն կայանում է այն ամենի ժծտման մեջ, որ հակառակորդ կողմը կձեռնարկի որևէ լուրջ գործողություններ:

Կոնֆլիկտում կողմերը միևնույն իրադարձությունները ընկալում և գնահատում են տարբեր կերպ այնքան, որ իրենց ընկալումներն ու գնահատականները ստանում են հայելային բնույթ: Այս ֆենոմենը ստացել է “հայելային կերպարներ” անվանումը, որորնք սակայն միանշանակ չեն նկարագրվել գրականության մեջ: Այստեղ կարևոր է ցույց տալ այն, թե որքան լուրջ են կոնֆլիկտի մասնակիցների մոտ ընկալումների տարբերությունները: Որպես “հայելային կերպարների” հետևանք` կողմերի մոտ ի հայտ է գալիս այն տենդենցը, որ նրանք կարծում են, թե իրենց շահերը և նպատակները մեծապես չեն համընկնում, սակայն դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Հայելային կերպարների զարգացումը ցանկացած տիպի կենֆլիկտում ակնհայտորեն անցանկալի է, բացառությամբ բարձր սիմետրիկություն ունեցող կանֆլիկտների [3, 113]:

Ընդ որում մասնակիցները հակված են խարոացնել առկա տարբերությունները և մերժել ընդհանրությունների առկայությունը: Գտնվելով կոնֆլիկտային հարաբերություններում կողմերը ժխտում են այն փաստը, որ մի կողմի նեգատիվ կերպարները ազդում են մյուսի կերպարնեիր վրա` ընդգծելով դրանց թշնամական բնույթը:

Եթե մինչ կոնֆլիկտը կողմերի միջև ձևավորված են եղել բարեկամական հարաբերություններ, ապա կոնֆլիտի սրումը նախկին դրական կերպարները կտրուկ փոխակերպում են կողմերի բացասական կերպարների:

Լարվածության աճի հետ մեկտեղ կոնֆլիկտի մասնակիցների մոտ ձևավորվում է այն զգացումը, որ հակառակորդ կողմն ունի գործողությունների ընտրության մեջ մեծ ազատություն: Այդ իսկ պատճառով նրանց մոտ սեփական գործողությունները ընկալվում են որպես պատասխան, ստիպողական բնույթ ունեցող, այն դեպքում, երբ հակառակորդ կողմի գործողությունները ընդունվում են որպես դրդիչ երկու մասնակիցների տրամաբանությունը հետևյալ սկզբունքով. մենք այդպես գործեցինք, քանի որ ստիպված ենք, մենք չունեինք այլընտրանքներ, իսկ հակառակորդ կողմը ուներ ընտրության հնարավորություն, բայց նա գնաց դեպի հարաբերությունների սրում: Որքան ավելի լարված են դառնում փոխհարաբերությունները կողմերի միջև այնքան ավելի հավանական է դառնում, որ հակառակորդ կողմի գործողությունները կընդունվեն որպես սպառնալիք:

Ոչ ագրեսիվ մտադրությունների ներկայացումը կարող է արտահայտվել նախորդ գործողությունների սխալականության անկեղծ ընդունման միջոցով: Այնուամենայնիվ դա հազվադեպ է տեղի ունենում, քանի որ հարցականի տակ է դնում (դեպքի պահպանման) ձգտումը:

Պարզ է դառնում, որ կոնֆլիկտի հետագա զարգացումից խուսափելու և հակասությունների կարգավորման խաղաղ միջոցների ընտրության համար շատ կարևոր է փոխել կոնֆլիկտող կողմերի ընկալումները: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընդունել նաև, որ ընկալումների, հատկապես ստերեոտիպային ընկալման փոփոխումը բարդ գործընթաց է և պահանջում է երկար ժամանակ և ջանքեր [1, 46-56]:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Лебедева  М.  “Политическое урегулирование конфликтов”  Москва, 1999
  2. Фестингер Л., “Теория когнитивного диссонанса” СПб.: Ювента, 1999
  3. Mitchell  Ch. R., “The structure of international conflict” N.Y., 1981
  4. Volkan V., “Chosen trauma: Unresolved mourning” Chapter 3, N.Y., 1997
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *