Սոցիոլոգիա`  վերհառնված  գրականությամբ

Պիեռ Բուրդիեի հարցազրույցը
(
հարցազրույցը վարեց ՊիեռՄարկ դը Բիազին)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 1930թ. օգոստոսի մեկին Բեարում ծնված Պիեռ Բուրդիեն` լավ սովորող աշակերտ էր: Իր ուղու սկզբը` դա փայլուն ուսում ստացած մի գավառացի երիտասարդի ուղի էր: Պոյի վարժարանից հետո` հասնում է Փարիզ, նախապատրաստական դասեր տալիս Louis-Grand վարժարանում և 1951թ. ընդունվում École normal (բարձրագույն դպրոց): Այն ավարտում է որպես փիլիսոփա, որոշ ժամանակ դասավանդում Մուլենի հանրային դպրոցում, այնուհետև`1958-1960թթ. ասիստենտ Ալժիրագիտության ֆակուլտետում: Բեկումնային պահ. այդ ժամանակաշրջանից սկսած նրա ճակատագիրը փոխվում է: Իր համալսարանական կարիերան փայլուն զարգացում է ապրում (ասիստենտ Փարիզում, հետո` կոնֆերանսի ղեկավար Լիզում, որից հետո 1964թ. ավարտին` հետազոտության ղեկավար EHEP-ում (Քաղաքական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցներում), սակայն գիտական նպատակներն այլևս առաջվանը չեն.  նա դարձավ ազգագրագետ, հետո` սոցիոլոգ: (more…)

Read More