Գաղափարախոսությունների դերը ժամանակակից կուսակցությունների գործունեությունում. հայեցակարգային մոտեցում

 Հեղինակ՝ Գևորգ Տեր -Հովհաննիսյան

 gevorgterhovhannisyan@gmail.com

Տպագրվել է “Մխիթար Գոշ” 2-րդ համար, էջ 108-113, Վանաձոր 2014

  Քաղաքականության բազմադարյա պատմության մեջ հայտնի են կուսակցությունների ձևավորման տարբեր հիմքեր, սակայն անվիճելի է այն փաստը, որ դրանց շարքում տիրապետող է եղել գաղափարական ասպեկտը: Հենց գաղափարախոսություններն են սահմանել կուսակցությունների էությունն ու ծրագրերը, ինչպես նաև գործողությունների ռազմավարությունը: Կապվածությունը որևէ գաղափարախոսությանը մշտապես եղել է կուսակցությունների գլխավոր տարբերակիչներից մեկը արհմիություններից, զանգվածային հասարակական շարժումներից և ընդհանուր շահեր հետապնդող քաղաքացիական միություններից: Հենց քաղաքական գաղափարախոսությունների բազմագործառույթայնությունն է ապահովել տարբեր կուսակցությունների ձևավորումն ու շարունակական գործառնությունը: Եվ չնայած, արևմտյան ժամանակակից կուսակցությունների ուսումնասիրություններում գաղափարական բաղադրիչը չի դիտարկվում որպես գերակայող գործոն, այդուհանդերձ հաշվի է առնվում գաղափարախոսության՝ որպես կարևոր տարրի առկայությունն ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջկուսակցական պայքարի շրջանակներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, առանձնակի կարևորություն է ձեռք բերում կուսակցությունների գաղափարախոսությունների գործառույթների, մակարդկաների և ժամանակակից դրսևորումների ուսումնասիրությունը և նոր մոտեցման ձևակերպումը:

(more…)

Read More

Սոցիոլոգիան Մարոկկոյում.մեծ փուլեր և թեմատիկ ծրագրեր

Օրիգինալ հոդվածը՝ Հասան Ռաշիկ, Ռահմա Բուրքիա

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

Չհավակնելով սպառիչ պատասխան տալուն` մարոկկացի սոցիոլոգների կողմից ստեղծված հոդվածը, համառոտ շարադրում է Մարոկկոյի անկախացումից սկսած մինչև 2006 թվականը սոցիոլոգիայի ծագումն ու զարգացումը: Երևան հանելով մեծ փուլեր, հետազոտության խոշոր թեմաներ, և անհրաժեշտության դեպքում` տեսական պարադիգմաներ, որոնք նրանց ուղղություն են ցույց տալիս` միանգամայն հաշվի առնելով սոցիոլոգիայի և այլ դիսցիպլինների, հատկապես մարդաբանության, միջև առկա անորոշ սահմանները:

 Մարոկկացի սոցիոլոգների կողմից ստեղծված սույն հոդվածը` նպատակ չունենալով տալ սպառիչ պատասխան` փորձում է համառոտ ներկայացնել  սոցիոլոգիայի ծագումն ու զարգացումը` Մարոկկոյի անկախացումից սկսած (1959-2006)[1], սխեմատիկ կերպով դուրս բերել մեծ փուլեր, հետազոտության խոշոր թեմաներ, և անհրաժեշտության դեպքում` տեսական պարադիգմաներ, որոնք նրանց ուղղություն են ցույց տալիս[2]: Պետք է ուշադրություն դարձնել էապես հատուկ դժվարություն ներկայացնող «երիտասարդ» գիտական ոլորտներին, որտեղ գիտության ճյուղերի միջև եղած սահմանագծերը ոչ հաճախ են միմյանց հետ հատվում: Մասնավորապես 1980-ականների վերջին հետազոտողների մեծ մասը համադրում են ժանրերը: Ուրեմն պետք է ուշադիր լինենք այս յուրհատկության նկատմամբ և փորձենք որքան հնարավոր է հաշվի առնել այլ գիտության ճյուղերի և սոցիոլոգիայի միջև առկա սահմանների անորոշ բնույթը` հատկապես մարդաբանության: Ինչպես մի խումբ քննադատներ, որոնք իրենց թույլ են տալիս ոլորտների  ինքնավարություն, որն անհասանելի է, ներկա են լինում մի դիսցիպլինից  մյուսի անցմանը, որն էլ իր հերթին ստեղծում է գիտական բարդ, հատվող, բազմաբնույթ կամ էլ անորոշ ինքնություններ (սոցիոլոգ և մարդաբան, քաղաքագետ ու մարդաբան…):  

(more…)

Read More