Հոդվածներ հետևյալ բաժնից` 'Նորություններ'

Հայ-հունգարացի հետազոտողների հանդիպումը Երևանում

«Արցախը` ինչպես Հայաստանի պատմական ու մշակութային մասնիկ շատ տպավորիչ էր մեզ համար: Այն հարուստ է հին քրիտոնեական եկեղեցիներով և բնության հրաշքներով, ոչ միայն լանդշաֆտի առումով, այլ նաև հայերի՝ ովքեր ապրում են այնտեղ»,-ասում է Հունգարիայի Պիտեր Պազման համալսարանի ուսանող Պիտեր Պալ Կրանիցը: «Ղարաբաղը «խաղաղության կղզի է»: Այնտեղ ապրող մարդիկ շատ բարի քաղաքավարի և բարեհամբույր են: Հուսամ [...]

Կամավորական աշխատանք «Հայկական Սոցիոլոգիական Ակումբ»-ում

  «Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» փնտրում է եռանդուն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Հայկական Սոցիոլոգիական Ակումբի աշխատանքներին` կամավոր սկզբունքներով: Կամավորական աշխատանքների ընթացքում ընտրված անձիք հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել, այլ նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, հարստացնել սեփական գիտելիքները և  նպաստել սեփական մասնագիտական աճին:

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի քանի շրջանավարտներ նախաձեռնել են սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում: Հանդիպման նպատակն է ստեղծել Շրջանավարտների միություն, ինչպես նաև քննարկել սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտը Հայաստանում: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` ստեղծելով սոցիոլոգիական ցանց: Նման ցանցը հնարավորություն կտա սոցիոլոգ շրջանավարտների հանդիպումների միջոցով քննարկել այսօր Հայաստանում առկա սոցիոլոգիական դաշտի վերաբերյալ հարցերը, խնդիրները, ներուժը, զարգացման հեռանկարները:

“Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկեր”.կոնֆերանս

Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի: Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ. գիտաժողով

  ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող [...]

ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության (այսուհետ` ՈւԳԸ) կողմից պարբերաբար հրատարակվում է “ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու” խորագիրը կրող հոդվածների ժողովածուն, որտեղ տեղ են գտնում ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների գիտական հոդվածներ:

Սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ

Սոցիոլոգիան Հայաստանում 25 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում հայտարարվել էր սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ: Առաջին նկարը հաղթել է սոցիոլոգիական լուսանկերիներ անվանակարգում / հեղինակ մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանող Անի Նազարյան/, իսկ երկրորդը` սոցիոլոգիայի այլընտրանքային մեկնաբանություն կամ հումորային լուսանկարների նոմինացիայում/հեղինակ  մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող Զոյա Հալևորյան/: Լուսանկարների մրցույթը նվիրված էր կիրառական  սոցիոլոգիայի ամբիոնի 25-ին: Մրցույթի էությունը կայանում էր [...]

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ 15.11

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի  25-ամյակին նվիրված Տոնական միջոցառումների օրակարգը նոյեմբերի 15-ի համար:  ԵՊՀ նիստերի մեծ դահլիճ 11:00-11:15 Ողջույնի խոսք 11:15-11:30 “ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 25 ամյակը” 11:30-11:45 Պարգեւատրում ենք լավագույներին 11:45-11:50 Բացման խոսք 11:50-11:55 …համ երգում ենք, համ պարում… 11:55-12:10 Ուսանողական պրակտիկա 12:10-12:30 Ստուգման գրքույկների շնորհում 12:30-12:40 … համ էլ հումոր ենք անում… 12:40-13:00 … [...]

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

Ստորև ներկայացված է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի  25ամյակին նվիրված գիտաժողովի օրակարգը նոյեմբերի 14-ի համար: 10:00-11:00 ԱՐԴԻ ՍՈՑԻՈԼՈ-ԳԻԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑ-ՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճ  1.Միջառարկայական հարացույցը ժամանակակից սոցիոլոգիայի զար-գացման հեռանկարների լույսի ներ-քո Զասլավսկայա Մ., ս.գ.դ., ԵՊՀ սոցիո-լոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ 2.Սիներգիան որպես սոցիոլոգիա-կան մտածողության հարացույց Գրիգորյան Է., փ.գ.դ., ՀՀ Փիլիսոփա-յության, սոցիոլոգիայի և [...]

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողով

Նոյեմբերի 14-ին կկայանա սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքների աբստրակտները (ոչ ավելի քան 300 բառ) մինչև նոյեմբերի 10-ը ներկայացնել սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ (305 սենյակ) կամ ուղարկել sss.soc@gmail.com հասցեով: Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները. • Աշխատանքի առաջին էջում` վերևում դրվում է վերնագիրը (գլխատառերով), հաջորդ տողում`աջ կողմում հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), բաժինը, [...]