
May 16, 2012 | Posted by Admin3
Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:
Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Նորություններ |
Tags: գիտաժողով |
No Comments »

May 14, 2012 | Posted by Admin3
ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող եք ուղարկել նույն հասցեներով` մինչև ս.թ. մայիսի 20-ը:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն «ՈՒԳԸ գիտական հանդեսների ժողովածու»-ի հերթական համարում
Աշխատանքների հանձնման վերջնաժամկետ է համարվում 20.05.2012թ.: Գիտաժողովը տեղի կունենա. 23.05.2012-ին:
Հարցերի համար դիմել
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ Հեռ.`(094)78 79 54 կամ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ Հեռ.` (098) 95 92 91
Categories: Նորություններ |
Tags: գիտաժողով |
No Comments »

May 8, 2012 | Posted by Admin3
ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության (այսուհետ` ՈւԳԸ) կողմից պարբերաբար հրատարակվում է “ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու” խորագիրը կրող հոդվածների ժողովածուն, որտեղ տեղ են գտնում ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների գիտական հոդվածներ: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Նորություններ |
Tags: հոդվածների տպագրություն |
No Comments »

April 24, 2012 | Posted by Admin3
Հեղինակ`Լիլիթ Մարգարյան
margarianlilit@gmail.com
Ինտերնետային դարաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ հանրային կապերի վրա՝ փոխելով ոչ միայն հանրային կապերի կոմմունիկացիան, այլ նաև ողջ բնույթն առհասարակ:
Մեր ժամանակների ինտերնետն ավելին է, քան զուտ միայն հաղորդակցության միջոց լինելը: Վերջինիս եզակի հնարավորությունները, ամենահասանելիությունն ու օր օրի կատարելագործվող գործիքները հսկայական հնարավորություններ են տալիս հանրային կապեր իրականացնելու համար, ընդ որում՝ ամենատարբեր ուղղություններով:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: PR |
Tags: PR, ինտերնետ, Լիլիթ Մարգարյան |
No Comments »

April 23, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Մարիամ Մելքումյան
mariam-melkumyan@mail.ru
Մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են և կան մի շարք հարցեր, որոնք մտահուզել են մարդկությանը: Այդպիսի խնդիրներից է մարկանց վաճառքը` թրաֆիքինգը: Թրաֆիքինգ բառն անգլերեն trafficking բառն է, որը թարգմանաբար նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոց. աշխատանք |
Tags: թրաֆիքինգ, Մարիամ Մելքումյան |
No Comments »

April 21, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Մարիամ Մելքումյան
mariam-melkumyan@mail.ru
Փոքր խմբի խնդիրը հանդիսանում է ավանդական և լավ մշակված խնդիրներից մեկը մի շարք սոցիալական դիսցիպլինաներում: Հետաքրքրությունը փոքր խմբերի ուսումնասիրության նկատմամբ առաջացել է բավականին վաղուց, ըստ էության, երբ սկսվեց քննարկվել անձի և հասարակության փոխհարաբերության խնդիրը, մասնավորապես անձի և նրա ձևավորման միջավայրի փոխհարաբերության հարցը: Առաջին հարցը, որն անհրաժեշտ է լուծել, փոքր խմբերի ուսումնասիրությանն անցնելիս, դա այն հարցն է, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր խումբը, որոնք են նրա հատկանիշները և սահմանները:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիալական հոգեբանություն |
Tags: խմբակային դինամիկա, Մարիամ Մելքումյան, ռեֆերենտ խումբ, փոքր խումբ |
No Comments »

March 17, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան
ines_yan@yahoo.com
Այս էսսեի շրջանակներում կներկայացնենք Եվրոպայի 6 երկրներում իրականացրած MIP / Minimum Integration Program/ հետազոտության արդյունքների մասին, որոնք վերաբերում են ազատազրկված կանանց բանտից դուրս գալուց հետո կյանքի նկարագրին: Բացի այդ, հետազոտությունը անդրադարձել է նաև բանտում և բանտից հետո միջավայրում կանանց ներառման չափանիշների գնահատմանը, ինչպես նաև բանտային կյանքի ազդեցությանը կանանց վրա բանտից դուրս գալուց հետո:
Եվ չանայած որ հետազոտվող երկրներից Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ուելսում, Իտալիայում, Ֆրանսիայում և Հունգարիայում էական տարբերություններ կան արդարադատության համակարգում, բանտերի կառավարման համակարգում այնուամենայնիվ հետազոտության համեմատական մասի միջոցով փորձ է կատարվել դուրս բերել այն հիմանկան առանձնահատկությունները, որոնք գործել են բոլոր երկրներում: Այսպիսով այս հետազոտությունը ներկայացնում է ընդհանրացված վերլուծություն` հենված տարբեր երկրներից ստացված ազգային զեկույցների վրա, որոնք վերաբերում են բանտից դուրս գալուց հետո կանանց ներառման/վերաինտեգրման հարցերին:
MIP հետազոտության շրջանակներում «սոցիալական վտարումը/ մեկուսացումը» սահմանվել է հետևյալ կերպ` Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոց. աշխատանք |
Tags: բանտեր, Ինեսսա Ադիլխանյան, սոցիալական ինտեգրացիա |
No Comments »

March 4, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Նաիրա Ավետիքյան
nasa77@rambler.ru
Տարբեր գիտություններ փորձում են իրենց տեսակետից մոտենալ ֆիլմի վերլուծությանը: Ֆրանսիական փիլիսոփա Ժիլ Դելեզը կինոյին մոտենում է որպես փիլիսոփա, որտեղ նա կինոն օգտագործում է որպես այս կամ այն փիլիսոփայական հասկացությունների կամ սկզբունքների մեկնաբանման համար` միաժամանակ ծանոթ լինելով ժամանակակից կինոտսության ձեռքբերումների հետ: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիոլոգիա |
Tags: կինո, Նաիրա Ավետիքյան |
No Comments »

March 1, 2012 | Posted by Admin3
«Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնում է «Մշակութային մարտահրավերներ. թվային նոր աշխարհ» խորագրով գարնանային երեկոյան դպրոց: Դասընթացների շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ աշխատանքներում:
Նրանց կներկայացվի դասախոսությ…ուն-քննարկումների շարք, որոնք առնչվում են ներկա մշակութային խնդիրներին և թվային նոր աշխարհի մարտահրավերներին: Հետագայում հնարավորություն կտրվի պրակտիկ աշխատանքների տեսքով ամփոփելու առաջարկները:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Նորություններ |
Tags: "Ծիրանի" ՀԿ, երեկոյան դասընթաց |
No Comments »

February 22, 2012 | Posted by Admin3
1961
Գեորգի Դերլուգյանը ծնվել 1961-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում:
1978-1985 այցելել է Մոսկվայի պետական Համալսարան` ստանալով կոչում Աֆրիկյան ուսումնասիրությունների ոլորտում: Նրա առաջին ատենախոսությունը նվիրված է եղել Մոզամբիկի գորիլաների պատերազմների սոցիալական և բնապահպանական ասպեկտներին: Ատենախոսությունը գրվել է անմիջական դիտարկումների միջոցով, որոնք Դերլուգյանը անցկացրել է երկու տարիների ընթացքում: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Կենսագրություններ |
Tags: Գ. Դերլուգյան, կենսագրություն |
No Comments »