Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:
Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:
ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող եք ուղարկել նույն հասցեներով` մինչև ս.թ. մայիսի 20-ը: