Ինտերնետային հանրային կապեր

Հեղինակ`Լիլիթ Մարգարյան

margarianlilit@gmail.com

Ինտերնետային դարաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ հանրային կապերի վրա՝ փոխելով ոչ միայն հանրային կապերի կոմմունիկացիան, այլ նաև ողջ բնույթն առհասարակ:

Մեր ժամանակների ինտերնետն ավելին է, քան զուտ միայն հաղորդակցության միջոց լինելը: Վերջինիս եզակի հնարավորությունները, ամենահասանելիությունն ու օր օրի կատարելագործվող գործիքները հսկայական հնարավորություններ են տալիս հանրային կապեր իրականացնելու համար, ընդ որում՝ ամենատարբեր ուղղություններով:

(more…)

Read More

Ինչպես կազմակերպել PR միջոցառումներ.

Միջոցառումներ

Միջոցառումները PR ոլորտի անբաժանելի մաս են կազմում: PR միջոցառումներ ասելով կարելի է հասկանալ բոլոր տիպի և ձևի միջոցառումները` սկսած մամլո ասուլիսից մինչև սպորտային մրցարշարեր:

Կարող են լինել միջոցառումներ, որոնք կազմակերպվում և իրականացվում են սեփական նախաձեռնությամբ: Կարող են լինել նաև պատվիրված կամ կարգադրված /պլանային/ միջոցառումներ: Միջոցառումներն իրենց բովանդակությամբ և ձևով կարող են շատ տարբեր լինել: (more…)

Read More

ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի գործառնության վրա: Այն ինչ գտնվում է համակարգից` հասրակությունից, դուրս տվյալ դեպքում հանդիսանում է միջավայր: Կոնկրետ հասարակության և արտաքին միջավայրի` այլ հասրակությունների, փոխազդեցությունների բնույթը կարող է շատ տարբեր լինել, ինչը բացատրվում է իրավիճակային գործոններով: Ուստի յուրաքանչյուր սոցիում պետք է և մշակում է ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարբեր մեխանիզմներ: Այս մեխանիզմները տարբեր դրսևորումներ են ստանում, և միմյանցից տարբերվում են ֆորմալության աստիճանով ազդեցության ձևերով, բայց այդ մեխանիզմների վերջնական նպատակը նույնն է` պաշտպանել հասարակությունը բոլոր հնարավոր վտանգներից` լինի պատերազմ, թե մշակութային դիֆուզիա: Նման մեխանիզմներից մեկը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որի նպատակն է պահպանել ազգային անվտանգությունը թե ներքին թե արտաքին թշնամուց: (more…)

Read More