Քաղաքական մանիպուլյացիոն տեխնալոգիաներ

Էմմա Մարգարյան

emma.margaryan1989@gmail.com

Իշխանության խնդիրը հասարակությանը մտահոգել է դեռևս մարդկության պատմության հնագույն ժամանակներից: Սկսած այն ժամանակներից, երբ սկսեցին ի հայտ գալ հասարակական կազմակերպության առավել պարզունակ ձևերը, մարդիկ սկսեցին բաժանվել իշխողների և իշխվողների: “Քաղաքականություն” տերմինը սկսել է Սոկրատի ժամանակներից, որը սահմանում էր, որ քաղաքականությունը դա ժողովրդին կառավարելու գիտությունն է: Մյուս կողմից 20 դարի ականավոր քաղաքական գործիչ ՈՒ. Չերչիլը գտնում էր, որ քաղաքականությունը դա ունակությունն է, կանխագուշակել իրադարձությունները, իսկ հետո գրագետ ձևով բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:

(more…)

Read More

Քաղաքական մարքետինգ կամ ինչպես «վաճառել» առաջնորդին

«Առաջնորդը նման է վաճառականի, ով գումար է ներդրել մի գործի մեջ և այժմ սպասում է իր շահույթին»- Նապոլեոն I

Մարդկության պատմության ողջ ընթացքում քաղաքական իշխանության տիրանալու համար օգտագործվում էին արդար և ոչ այդքան միջոցներ, կազմակերպվում էին քաղաքական հեղափոխություններ ու դավադրություններ, տեղի էին ունենում ճակատամարտեր ու պատերազմներ: Հասարակությունների զարգացման երրորդ ալիքի` ինֆորմացիոն, արդյունքում քաղաքական իշխանության համար մղվող պատերազմներն տեղափոխվեցին այլ դաշտ` անմիջական ռազմական գործողություններով ուղղեկցվող պատերազմները վերափոխվեցին ակտիվ տեղեկատվական գրոհի [Тоффлер2005, 5]: (more…)

Read More