Սոցիալական կապիտալի ուսումնասիրության սոցիոլոգիական մոտեցումները

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

 Գոյություն ունեն սոցիալական կապիտալի ըմբռնման տարբեր սոցիոլոգիական մոտեցումներ:

Ջեյմս Քոուլմանն այն գիտնականներից մեկն էր, ում աշխատությունները նպաստեցին ՙսոցիալական կապիտալ՚ տերմինի լայն շրջանառմանը գիտական ոլորտում: Քոուլմանը գտնում էր, որ սոցիալական կապիտալը սահմանվում է իր իսկ կատարած ֆունկցիայով: Այն եզակի գոյություն չէ, այլ տարբեր գոյությունների բազմազանություն` երկու ընդհանուր տարրերի բնութագրմամբ. դրանք բոլորն էլ կազմված են սոցիալական կառուցվածքներին բնորոշ տարրերից և կառուցվածքում որոշակի միջոցներ են հարթում դերակատարների գործողությունների համար [Քոուլման 2008, 263]: Սոցիալական կապիտալը պայմանավորված է անձանց միջև հարաբերությունների փոփոխություններով, որոնք նպաստում են դերակատարների գործունեությանը: Այլ կերպ ասած սոցիալական կապիտալը միջոց է որոշակի նպատակներին հասնելու համար, որոնց հասնելը դրա բացակայության պայմաններում անհնար կլիներ [Քոուլման 2008, 268]:

(more…)

Read More

“Ծանոթի” ինստիտուտը որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև հայ հասարակությունու

Հեղինակ` Հարությունյան Գայանե

gayane.harutyunyan@gmail.com

Սույն հոդվածը նվիրված է հայ իրականությունում սոցիալական կապիտալի ուսումնասիրությանը: Որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև դիտարկվել է “ծանոթի” ինստիտուտը: Աշխատանքը իրենից ներկայացնում է յուրահատուկ փորձ մեկնաբանել “ծանոթի” ինստիտուտի նշանակությունը ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակում, դրանով իսկ բացահայտելով վերջինիս ֆունկցիոնալ նշանակությունը և դրսևորման առանձնահատկությունները: Աշխատանքը նաև դիտարկում է “ծանոթի” ինստիտուտի կապը ժամանակակից կոռուպցիոն պրակտիկաների հետ:

Աշխատանքը հիմնվում է որակական ու քանակական մեթոդներով Երևանում իրականանացված սոցիոլոգիական հետազոտություն վրա:

17-րդ դարում Թոմաս Հոբսի հարցը` ինչպես է հնարավոր հասարկությունը, հիմք ստեղծեց հետագայում սոցիոլոգիական տեսությունների կենտրոնացմանը հենց այն մեխանիզմների բացահայտման և ուսումնասիրության վրա, որոնք ապահովում են հասարակական հարաբերությունների կարգավորումը, ինչի արդյունքում քաոտիկ կապերը վերածվում են սոցիալակական հարաբերությունների, այսինքն ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը: Սոցիալական կապիտալը կարող է դիտարկվել հենց նման մեխանիզմների տեսանկյունից, որոնց վերջնական նպատակը սոցիալական հարաբերությունների կարգավորումն է: (more…)

Read More