Նորաձևության սոցիալական գործառույթները

 Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ‎ֆենոմեն կատարում է  որոշակի կարևոր մշայութային, սոցիալական ‎‎‎գործառույթներ:

Ընդհանուր առմամբ նշելով, որ նորաձևության սոցիալական դերին վերաբերող հարցը դեռ չի ստացել սպառիչ պատասխան, հետևյալ կերպ կարելի է ամփոփել դրա սոցիալական ‎‎‎‎գործառույթների առավել տիպիկ մեկնաբանությունները. (more…)

Read More

Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ֆենոմեն

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

Feel4life2@yahoo.com

Նորաձևությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձևությունը առկա է երկնքում, փողոցում, գաղափարներումկենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում“:

                    Կոկո Շանել /1883-1971/

Ին՞չ ենք հասկանում նորաձևություն ասելով: Ինչու՞մ է կայանում նրա սոցիալական էությունը:

Նորորաձևությունը այն սոցիլական նորմերից է, որն առաջին հերթին բնորոշ է ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններին: Որպես սոցիալական նորմ` այն տվյալ հասարակության անդամներին վերագրում է սպառման վարքի որոշակի մոդելներ:  Նորորաձևությունը որպես սոցիալական նորմ անհատի նկատմամբ կրում է արտաքին բնույթ: Այն վերածվում է արժեքի, երբ նորաձև վարքի արտաքին նորմը յուրացվում է անհատի կողմից, դառնում նրա ներքին պահանջմունք, ցանկություն: Այս դեպքում նորաձևությունը հանդես է գալիս սպառողական վարքի ներքին կողմնացույցի դերում, և մարդիկ ինքնակամ ձգտում են լինել նորաձև:

(more…)

Read More

Նորաձևության սպառողների կառուցվածքը

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

Նորաձև մոդելների ընդունման և յուրացման արագության տեսանկյունից` սպառողներին կարելի է բաժանել հետևյալ խմբերի .

1. “Նորարարներ”. Նրանց տարբերակիչ առանձնահատկությունն է նորաձևության գործառնության ոլորտում հակվածությունն է փորձարկմանը և ռիսկայնությանը: Սա սպառողների ամենասակավաթիվ խումբն է:

2. “Վաղ յուրացնողներ” /այլ կերպ ասած “լիդերներ”, “տեղային լիդերներ”: Նրանք տարբերվում են նրանով, որ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում շրջապատողների հարգանքին: Այս խումբը գնում է մեծամասնության առջևից, բայց խուսափում է վտանգավոր փորձարկումներից: Նրանք նորարարներից վերցնում են այն մոդելները, որոնք ունեն ընդհանուր հավանության հավանականություն կամ ծայրահեղ դեպքում չեն դառնա ծաղրի պատճառ: Այս խմբի կողմից սպառման մոդելները յուրացնելուն պես` որոշակի վստահությոամբ կարելի է ասել, որ դա նորաձև տենդենց է:

(more…)

Read More

Նորաձևության շարժման փուլերը

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

 feel4life2@yahoo.com

Նորաձևության որպես սոցիալական գործընթացների էությունը պարզելու համար հարկավոր է դիտել նրա շարժման փուլերը, դրա հետ կապված նաև կարելի է նկարագրել նորաձևության սպառողների կառուցվածքը: Ելնելով այն բանից,որ յուրաքանչյուր շարժում ունի ինչ-որ ուղղվածություն, կարելի է անդրադառնալ նաև նորաձևության “փուլային” տեսությոանը:

ՙՆորաձևությունը մի գործընթաց է, որն ունի մի քանի փուլ՚: Քննարկենք Վ.Ի.Իլյինի առաջադրած փուլերը.

(more…)

Read More

Նորաձևության վերացականացում. բարձր նորաձևություն

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

Haute Couture /բարձր նորաձևություն/ – ‎ֆրանսերենից թարգմանած ՙբարձր կար՚, այսինքն լավագույն մոդելարարների մոդելները` ընտրախավի համար:

Այս մոդելները եզակի են, պատրաստման ժամանակ ձևվածք չի կատարվում, բացակայում են կարի մեքենայով կատարված կարերը: Այս մոդելների համար օգտագործվում են ամենաորակյալ կտորները: Այս մոդելները միայն կողմնակիորեն են հարաբերվում նորաձևությանը. նորաձևությունը սկսվում է այնտեղ, որտեղ սկսվում է մոդելների մասսայականությունը:

(more…)

Read More

Նորաձևությունը և սոցիոլոգիան

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

 Նորաձևությունը ունի վառ արտահայտված սոցիալական բնույթ, քանի որ այն կապված է մարդկանց ամենօրյա դրսևորումների հետ: Հետևաբար, ճիշտ է այն պնդումը, որ նորաձևությունը սոցիոմշակութային ֆենոմեն է և ուսումնասիրության կարիք ունի:

Սոցիոլոգիական  ուսումնասիրությունը կարող է նպաստել նորաձևության առավել համապատասխան նկարագրմանը և բացատրմանը:

Դա կապված է այն բանի հետ, որ նորաձև նմուշների տարածման և փոփոխման գործընթացին հատկանշական է, նախ և առաջ, մարդկանց արժեքային վերաբերմունքը իրերի և այլ մարդկանց հանդեպ և այդ վերաբերմունքի հետ կապված մարդկանց տարանջատումը խմբերի:

Արժեքները գոյություն ունեն միայն ինտերսուբյեկտիվորեն, այսինքն սոցիալապես :

(more…)

Read More

Նորաձևության զարգացման հիմնական փուլերը. պատմասոցիոլոգիական ակնարկ

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբերը նորաձևության առաջնորդն էր հանդիսանում ընտրախավը: Այդ իսկ պատճառով սկզբնականշրջանում սոցիալական տեսություններում այն դիտվում է որպես նորաձև ստանդարտների արտադրության և դրան հաջորդող  ներքևից վերև դրեյֆի գործընթաց: Համապատասխանաբար, նորաձևության վերաբերյալ դատողությունների հիմնական կատեգորիաներն են “ընդօրինակում” և “տարբերակում”, ընտրախավի կողմից այլ շերտերից սեփական խումբը տարբերակող առանձնահատկության պահպանում: Այսպես, Գ. Զիմմելը գրում է. “Նորաձևությունը… իրենից ներկայացնում է ընդօրինակում տվյալ նմուշին և դրանով իսկ բավարարում է սոցիալական հենքի պահանջմունքը. անհատին ազատում է ընտրության հետ կապված դժվարություններից և բերում է դեպի  ընդհանուր հուն, որով ընթանում են բոլորը: Սակայն այն նույն չափով բավարարում է տարբերակման, դիֆերենցիացիայի, փոփոխության, ընդհանուր մասսայից առանձնանալու պահանջմունքը… (more…)

Read More