Ցեղասպանության՝ որպես սոցիոլոգիական հիմնախնդրի ուսումնասիրման մեթոդաբանական բաղադրիչները հայկական օրինակով

ըստ Վահագն  Տատրյանի

Աղբյուրը` “Methodological Components of the Study of Genocide as a Sociological Problem” Recent Studies in Modern Armenian History. Cambridge MA: National Association for Armenian Studies & Research 83-103 (1972)

Ցեղասպանությունը, ինչպես եւ ցանկացած այլ երեւույթ, բազմակողմանի վերլուծության կարիք ունի: Խոսելով բազմակողմանիության մասին առավել մեծ շեշտադրում անհրաժեշտ է կատարել ժամանակային եւ տարածական գործոնների վրա:

Ժամանակային գործոնը Հայոց ցեղասպանության դեպքում կապված էր տվյալ տարիներին Թուրքիայի արտաքին իրադրության հետ: Ինչպես գիտենք` 1912-1913թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում տանուլ տալուց հետո թուրքերի իշխանության տակ գտնվող քրիստոնյա մի շարք ազգեր ազատագրվեցին: Միեւնույն ժամանակ հայերը փորձում էին ստանալ Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայից անկախանալու եւ Արեւելյան Հայաստանին միանալու համար, որի արդյունքում թուրքական կողմի մոտ կարող էր իր տարածքներից եւս մեկը կորցնելու վախ առաջանալ:

Տարածական գործոնը կապված էր Թուրքիայի այդ ժամանակվա պանթուրքիզմի գաղափարի հետ: Համաձայն վերջինիս՝ պետք է ստեղծվեր միացյալ Թուրան պետությունը, որն իր մեջ պետք է միավորեր թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին: Այն պետք է ընդգրկեր Բոսֆորից մինչեւ Չինաստան եւ Սառուցիալ օվկիանոս ընկած տարածքը: Բնական է, որ հայերը նման հանգամանքում հանդիսանում էին խոչընդոտ:

Կատարելով վերլուծությունը պետք է ուշադրություն հատկացնել հետեւյալ առանձնահատկություններին՝ (more…)

Read More

Տեղեկատվության հավաքման մեթոդները սոցիոլոգիայում

Հեղինակ` Գայանե Հարությունյան

Կոնտակտներ` gayane.harutyunyan@gmail.com

Սոցիոլոգիան` որպես առանձին գիտություն, տեղեկատվության հավաքման համար կիրառում է երկու խմբի մեթոդներ: Մեթոդ ասելով նկատի ունենք տեղեկատվության հավաքման, մշակման ու վերլուծության հիմնական սկզբունքները [Ядов 1998, 62]: Այսպիսով, սոցիոլոգիայում առանձնացնում են քանակական ու որակական մեթոդներ: Մեթոդներից յուրաքանչյուրը հիմնվում է համապատասխան մեթոդաբանության վրա` քանակական կամ որակական, որն էլ բխում է տեսական հիմքից, վերջինս էլ` իմացաբանությունից: Օրինակ, եթե իմացաբանական հիմքը (more…)

Read More

Հիմնավորված տեսություն

Հիմնավորված տեսությունը գիտական շրջանակներում շրջանառության մեջ մտավ 1960-ներին: Տեսության հիմնադիրներն են համարվում Գլասերը և Ստորը:

Տեսության ի հայտ գալու նախադրյալներից մեկը դասական սոցիոլոգիական տեսությունների քննադատություններ, որի կողմնակիցներն էին նաև Գլասերն և Ստրոսը: Նրանք գտնում էին, որ ժամանակակից սոցիոլոգիական տեսությունները կիրառական չեն առօրյա կյանքում, որովհետև պրակտիկ չեն, այսինքն հնարավորություն չեն տալիս կոնկրետ լուծումներ տալ հասարակությունում առկա կոնկրետ խնդիրների վերաբերյալ: (more…)

Read More