ԿԱՐԼ ՄԱՐՔՍ

(1818-1883)

Կարլ Հենրիխ Մարքս (Karl Heinrich Marx) Ծնվել է 1818 թվականի մայիսի 5-ին Պրուսիայում, մահացել է 1883 թվականի մարտի 14-ին Անգլիայում: Նա եղել է `փիլիսոփա, սոցիոլոգ, տնտեսագետ, քաղաքական ժուռնալիստ: Նրա աշխատանքները փիլիսոփայության մեջ ձևավորել են դիալեկտիկան և պատմական մատերիալիզմը, տնտեսագիտության մեջ` ավելցուկային արժեքի թեորեմը, իսկ քաղաքականության մեջ` դասային պայքարի թեորեմը: Այդ ուղղույթյունները հիմք հանդիսացան կոմունիստական և սոցիալական  շարժումներին և ստացան <<մարքսիզմ>> անվանումը:

Ըստ Մարքսի հասարակությունը հակասական է: Իսկ հակասությունները ծագում են սեփական ունեցվածքից. Մարքսի դասերը` սոցիալական անհավասար խմբեր են, որոնք պայքարի մեջ են գտնվում: Մարքսը ասում էր, որ դասերի պայքարը կհանգեցնի պրոլետարիատի դիկտատուրային, իսկ դա իր հերթին կհանգեցին դասերի վերացմանը:  Մարքսը ուսումնասիրում էր հասարակությունը, որպես կապերի համակարգ և անհատների միջև հարաբերություններ, որպես մարդկաց աշխատանք: Նա է հասարկության կոնֆլիկտային մոդելի հիմքը դրել:

Հիմնական աշխատությունները` <<Տնտեսա-փիլիսոփայական ձեռագրեր>> (1844 թ), <<Ֆեյերբախի մասին թեզիսներ>>(1845թ), <<Գերմանական գաղափարախոսություն>> (1846թ), <<Փիլսիոփայության աղքատությունը>> (1847 թ), <<Վաստակած վարձ և կապիտալ>> (1847թ), <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> (1848թ), <<Քաղաքական տնտեսագիտության քննադատություն>>, <<Կապիտալ>>:

Read More

Հասարակության լիիրավ անդամներ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամ մարդկանց միջազգային օրն է:
Հաշմանդամ ՄԱՐԴԻԿ, այլ ոչ թե հաշմանդամները, հասարակության լիարժեք անդամներ են` հավասար իրավունքներով ու պարտականություններով: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ իրականում անսահման բարի, հաճախ շատ ավելի տաղանդավոր ու հանճարեղ են: Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների`Հայաստանում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում են 179 հազար հաշմանդամ, ինչը կազմում է ամբողջ բնակչության մոտ
5-6 %-ը:Համեմատության կարգով նշենք, որ Արցախում հաշմանդամության խումբ ունեն շուրջ 10500 քաղաքացիներ,ինչը կազմում է բնակչության 7,5 %-ը: 2009 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Հայաստանում հաշմանդամ կանանց թիվը կազմում է 77,9 հազար, մինչև 18 տարեկան երեխաների թիվը`8385 (50%-ից ավելին տղա երեխաներ են ): Հաշմանդամ թոշակառուների թիվը հասնում է 55,3 հազարի: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները` Հայաստանում ավելի քան 14,6 հազար մարդ ունի հաշմանդամության առաջին կարգ, 96,2 հազարը` երկրորդ, 56,4 հազարը` երրորդ կարգ: Ամենամեծ թվով հաշմանդամներ բնակվում են Երևանում: Մարզերից ամենաշատ թվով հաշմանդամներ կան Վայոց Ձորում, իսկ ամենաքիչը`Տավուշի մարզում:
Պետք չէ խղճալ հաշմանդամներին, քանի որ հաշմանդամությունը ողբերգություն չէ, պարզապես պետք է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան և նրանց համար ապահովել լիարժեք կյանքի հնարավորություններ:

Հեղինակ` Անի Հակոբյան

Read More