էԴՎԱՐԴ ԹԻՐԱՔՅԱՆ

 1929

Էդվարդ Թիրաքյանը ծնվել է Նյու Յորքում` Բրոնքսվիլում, հայերի ընտանիքում: Թիրյաքյանը հայտնի հատկապես իր ներդրումով ինքնության և նացիոնալիզմի հիմնահարցերում իր ուսումնասիրություններով:

Թիրաքյանի ինքնակենսագրությունից հայտնի է, որ նա ուսումը ստացել է ԱՄՆ-ում  և Ֆրանսիայում:  Սոցիոլոգիայի բակալավրի կոչումը ստացել է Պրինսետոն համալասարանում, որտեղ նա պարգևատևրվել է Ֆի Բետտա Կապպա բանալիով, որը գիտությունների և արվեստի ոլորտում շատ հեղինակավոր պարգև է: Նման “բանալիով” պարգևտրվելը մեծ պատիվ է: Մագիստրոսի կոչումը Թիրաքյանը ստացել է Հարվարդի համալսարանում 1956 թվականին: 1954-1956 թվականները ստացել է Ֆուլբրիտի դրամաշնորհ և սովորել է Ֆիլիպիններում:

1956–ին Թիրաքյանը սկսում է աշխատել Դյուկի համալսարանում իբրև դոցենտ, և երկու տարի հետո ստանում է պրոֆեսսորի կոչում: 1969-1971 թվականներին Թիրաքյանը զբաղեցնում էր Դյուկի համալսարանի Սոցիոլոգիայի և Անտրոպոլոգիայի բաժնի վարիչի պաշտոնը:

(more…)

Read More

Իրականության սոցիալական կառուցակցումը ըստ Պ. Բեռգեռի և Թ. Լուկմանի

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սույն ակնարկը նվիրված է Պիտեր Բեռգեռի և Թոմաս Լուկմանի «իրականության սոցիալական կառուցակցման» կոնցեպցիայի ուսումնասիրությանը, որը ներկայացված է համանուն գրքում: Բեռգեռը հանդիսանում է ամերիկյան սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ում աշխատանքների մեծ մասը նվիրված են կրոնի սոցիոլոգիայի ուսումնասիրությանը ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում: Լուկմանը համարվում է գերմանական սոցիոլոգիայի ներկայացուցիչ: Հիմնական աշխատանքները ինքնության թեմայով են, որոնք նույնպես արվել են ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում:

(more…)

Read More

Թուրք ազգային ինքնության ճգնաժամը` որպես ծայրահեղ ազգայնականության դրսևորման հիմք

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ինքնին հասարակությունում իրականացնում է կառուցողական գործառույթ, այնուամենայնիվ ոչ միշտ է հնարավոր լինում “վերահսկել” սոցիալական այս կամ այն հանրույթների կողմից ազգայնակնության ընկալումները և արձագանքները, ինչն էլ երբեմն, այսպես կոչված, ծայրահեղ ազգայնակնության դրսևորումների առաջացման պատճառ է դառնում: Ազգայնականության ծայրահեղ դրսևորումները դիսֆունկցիոնալ են հանդիսանում հասարակությունների համար, քանի որ դրանցից բխող մշակութային և էթնիկ սահմանների առանձնացումը նպաստում է «մենք»-ի և «նրանք»-ի սահմանազատմանը` որպես թշնամի և բարեկամ: (more…)

Read More