ԱԳՐԵՍԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հեղինակ` Վահրամ Միրաքյան

vmiraqyan@gmail.com

Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ [1, c. 106]: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները: Դիտման միջոցով ագրեսիվ սոցիալական մոդելների ընդօրինակման գործընթացն առաջադրվում և մեկնաբանվում է սոցիալական ուսուցման տեսությամբ, որը վերջնական ձևակերպում ստացել է Ա.Բանդուրայի կողմից 1997թ. [2, c. 456]: Ըստ Բանդուրայի տեսության` մենք ագրեսիվ վարքագիծ ենք յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում տեսնելով, որ ագրեսիան կարող է դրական արդյունք ունենալ, այլև այլոց ագրեսիվ վարքը դիտելով, կրկնօրինակելով: Ըստ Բանդուրայի տեսության` ագրեսիան մենք սովորում ենք այլ սոցիալական ունակությունների նմանությամբ: Բոլոր այն անձինք, որոնք որոշակի խմբի (երեխաներ, պատանիներ կամ երիտասարդներ) համար հեղինակություն են հանդիսանում, դառնում են տվյալ խմբի համար կրկնօրինակման մոդել [3, c. 300]: Բանդուրայի կարծիքով` ագրեսիայի կրկնօրինակման հիմնական մոդելներն են ենթամշակույթները, լրատվամիջոցները և ընտանիքը [2, c. 457]: Այս պատճառով հանրության առողջ զարգացման համար վտանգավոր է լրատվամիջոցներում ագրեսիվ, ապասոցիալական, անբարոյական սոցիալական մոդելների առկայությունը: Հեռուստատեսության դարաշրջանում այդպիսի բացասական սոցիալական մոդելներ կարող են լինել այսպես կոչված աստղերը կամ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, բացասական վարքով մարզիկները կամ քաղաքական գործիչները և ընդհանրապես նրանք, ովքեր հայտնի են հանրությանը, սակայն տվյալ հանրության զարգացումն ապահովող հոգևոր, մշակութային արժեքների կրողներ չեն:

(more…)

Read More

«Կանանց հարցի» սկզբնավորումը հայ պարբերական մամուլում

Հեղինակ` Աննա Բաբայան

annasona.babayan@yandex.ru

Այսօր գենդերային հիմնախնդիրը բավական մեծ տարածում է ստացել սոցիալական ուսումնասիրություններում, մասնավորապես սոցիալական հարաբերությունների և փոխգործողությունների համատեքստում: Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ հենց սոցիոմշակութային պայմաններն են ձևավորում վարքային առանձնահատկությունները: Իսկ վերը նշված պայմանների, ինչպես նաև գենդերային կերպարների արտադրության, դրանք հասարակության լայն զանգվածներին ներկայացնելու առավել ներգործուն ու հզոր միջոց են հանդիսանում ԶԼՄ-ները: (more…)

Read More

ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի գործառնության վրա: Այն ինչ գտնվում է համակարգից` հասրակությունից, դուրս տվյալ դեպքում հանդիսանում է միջավայր: Կոնկրետ հասարակության և արտաքին միջավայրի` այլ հասրակությունների, փոխազդեցությունների բնույթը կարող է շատ տարբեր լինել, ինչը բացատրվում է իրավիճակային գործոններով: Ուստի յուրաքանչյուր սոցիում պետք է և մշակում է ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարբեր մեխանիզմներ: Այս մեխանիզմները տարբեր դրսևորումներ են ստանում, և միմյանցից տարբերվում են ֆորմալության աստիճանով ազդեցության ձևերով, բայց այդ մեխանիզմների վերջնական նպատակը նույնն է` պաշտպանել հասարակությունը բոլոր հնարավոր վտանգներից` լինի պատերազմ, թե մշակութային դիֆուզիա: Նման մեխանիզմներից մեկը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որի նպատակն է պահպանել ազգային անվտանգությունը թե ներքին թե արտաքին թշնամուց: (more…)

Read More