ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՅԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ “ՕՏԱՐԻ” ԵՎ “ՅՈւՐԱՅԻՆԻ” ՀԱՄԱՏԵՔՍՏՈւՄ


ԷԴՈՒԱՐԴ ԼԵՎՈՆԻ ԼԵՎԱՆՅԱՆ
Գիտական ղեկավար` ս.գ.թ. Բ. Հարությունյան

Հոդվածը նվիրված է մշակութային և էթնիկ ինտեգրացիոն գործընթացների, անծանոթ մշակույթում հայտնված միգրանտների վարքն ու հարմարման և ադապտացման գործընթացի ուսումնաjavaxqսիրությանը` Հայաստանում բնակվող ջավախքահայերի օրինակով: Հետազոտության արդյունքում բացահայտվեցին Ջավախքից հեռանալու և Հայստանում բնակություն հաստատելու պատճառները, ջավախքահայերի ինքնաընկալումը, հայ աստանյան հայերի և ջավախքահայերի փոխհարաբերությունների բնույթն ու ոլորտները, ինչպես նաև սուբէթնիկ խմբերի մշակութային բացահայտումներն ու մշակութային դիֆուզիան: Այս ամենը մեկաբանվում է ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ կոնտեքստում:

Ներածություն (more…)

Read More

Ս. Մոսկովիչի «Ամբոխների դարաշրջան». Առաջնորդի սկզբունքը. Խարիզմատիկ առաջնորդի հոգեբանությունը

Երևանի պետական համալսարան

Սոցիոլոգիայի ֆակուլտետ

Մագիստրատուրա I կուրս

Հայրապետյան Սոնա

Առաջնորդի սկզբունքը

Ամբոխի հոգեբանության պարադոքսը

Հեղինակն այս  գլխում իր հայացքները սկսում է շարադրել Տարդի և Լե Բոնի ամբոխի ուսումնասիրություններից: Տարդը իր ուսումնասիրություններում շարժվում է  Լե Բոնի ճանապարհով: Նա սկսում է ամբոխի ուսումնասիրություններից, որն էլ ըստ նրա համարվում էր հասարակական կյանքի տարրերային, անարխիստական, բնական և տիպիկ երևույթ: Սակայն Տարդին թվում է, որ վերջնական տեսքով ամբոխն ավելի կարևոր է, քան արհեստական ամբոխները, որոնք կազմակերպված են, կարգավորված, օրինակ` քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները և այլն: (more…)

Read More

Լսարան.ազդեցության մեխանիզմներ և ձևեր, ներկայացվող կարծիքին հակվելու միջոցներ


Արուս Հարությունյան

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ


…որպեսզի կարողանաս հաջողությամբ գործել, պետք է իմանալ այն մատերիալը, որի վրա պետք է ազդել:

Կ. Մարքս

Ելնելով մարքսյան այս բնորոշումից`անհրաժեշտություն է առաջանում մի փոքր պարզաբանում մտցնել այն հարցում, թե խոսքը ինչ գործունեության մասին է, հետևաբար ինչիպիսի ենթադրվող հաջողություն կարելի է ակնկալել նյութի ուսումնասիրության և վերլուծության միջոցով վերջինիս վրա ներգործելու արդյունքում: Խոսքը, իհարկե, հանրային ելույթի մասին է, հետևաբար գործողությունների այս շղթայում, որպես հիմնական դերակատարներ են հանդիսանում լսարանը և հռետորը, ուստի աշխատանքի ողջ տրամաբանական շարադրանքը կկառուցվի հենց այս երկու բաղադրիչների շուրջ: Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրի սահմանմանը` բնութագրական հատկանիշների, փոխազդեցության ձևերի և  իրականացրած ֆունկցիաների տեսանկյունից:

Անկախ նրանից, թե ներկայացվող ելույթը հանդես կգա պրոպագանդայի, ագիտացիայի, դասախոսության, թե պարզապես սովորական զրույցի տեսքով, այնուամենայնիվ, բոլոր դեպքերում էլ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, ում վերջիվերջո ուղղված է մեր նպատակային ուղերձը. խոսքը, իհարկե, լսարանի մասին է:

անմիջականորեն ազդելով միմյանց վրա ժամանակի և տարածության կոնկրետ պայմաններում>>[1]:

Համաձայն հեղինակի կողմից օգտագործված մեկ այլ հեղինակի`Յ. Շեպանսկու սահմանման`<<լսարանը որոշակի թվով մարդկանց կույտ է, ովքեր որոշակի ապրումներից ունեն համանման սպասումներ կամ հետաքրքրված են միևնույն առարկայով>>[2]:

Սակայն այն կարևորագույն հատկանիշը, որն ամբողջացնում է և բնութագրական է դարձնում լսարանը, բևեռացումն է, որը երկակի գործընթաց է, ունկնդիրների և հռետորի միջև փոխազդեցության արդյունք` վերջինիս ղեկավարող դերի ընդգծմամբ: (more…)

Read More