Ծնողների դերը երեվանաբնակ բուհ դիմորդների՝ մասնագիտության ընտրության գործընթացում

downloadԼիլիթ Իսկանդարյան
lilit.xd@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 50-58

Հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան պատ­մա­կան և սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րը կապ­ված են հա­սա­րա­կու­թյան տրան­զի­տային բնույ­թի՝ ի­նս­տի­տու­ցի­ո­նալ փո­փո­խու­թյուն­նե­րի և զար­գաց­ման հետ. վեր­ջին քսան­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր, տե­ղի են ու­նե­ցել ի­նս­տի­տու­ցի­ո­նալ և տն­տե­սա­կան մասշ­տա­բային փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք ան­դրա­դարձ են ու­նե­ցել նաև կր­թու­թյան ի­նս­տի­տու­տի վրա: (more…)

Read More

Մասնագիտական կրթության որակի արդի հիմնախնդիրները. դիսկուրս վերլուծություն

Հեղինակ` Մարինա Գալստյան

galstyanmarina@gmail.com


Հայաստանում այսօր կրթական քաղաքականություն մշակողները և իրականացնողները անընդհատ բախվում են “կրթության որակ” հասկացության և երևույթի ոչ միանշանակ մեկնաբանման և կիրառման հիմնախնդրի հետ: Սոցիալական տարբեր խմբեր տալիս են կրթության որակի տարբեր մեկնաբանություններ` ստեղծելով կրթության որակի իրենց դիսկուրսը: Այդ խմբերի միջև փոխհամաձայնությունը հնարավոր է միայն նրանց կողմից ստեղծված և թելադրվող դիսկուրսը փոխադարձորեն հասկանալու պարագայում: Կրթության քաղաքականություն իրականացնողների կողմից շրջանառվում է կրթության որակի հետևյալ մեկնաբանությունը` համապատասխանություն պետական կրթական չափորոշիչներին, ուսումնական հաստատությունների ղեկավարները, կախված հաստատության մասնավոր և պետական լինելուց, համաձայնվել են հետևալ երկու մեկնաբանությունների շուրջ. մասնավոր բուհերի ղեկավար անձնակազմը շեշտադրում է պետական հավատարմագրի առկայությունը` որպես իրենց տրամադրած կրթության որակի երաշխիք, պետական բուհերի դեպքում պետական նմուշի դիպլոմը: Ուսանողները որպես սոցիալական խումբը կրթության որակը մեկնաբանում է որպես համապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, իսկ գործատուները` որպես աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետություն: Նման իրավիճակի սոցիոլոգիական վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու կրթության որակի վերաբերյալ ստեղծված դիսկուրսի դաշտերի բնույթը, առանձնահատկությունները և նրանց միջև ներդաշնակության հնարավորությունները:

(more…)

Read More