Հարցազրույց Պիեռ Բուրդիեի հետ

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 «Անհրաժեշտ է, որպեսզի մտավորականը խոսքի հնարավորություն տա նրանց, ովքեր դա չունեն»

 Այն պահին, երբ Պիեռ Բուրդիեն հրատարակում էր իր նոր էսսեն` «Արվեստի կանոնները» (Les régles d’art), միևնույն ժամանակ նա դեմ է հանդես գալիս արվեստի կրոնին և միջնորդ մտավորականներին. թող որ հանդես գա, բայց առավել համեստ, էֆեկտիվ և քննադատական ոգով:

(more…)

Read More

Սոցիոլոգիա`  վերհառնված  գրականությամբ

Պիեռ Բուրդիեի հարցազրույցը
(
հարցազրույցը վարեց ՊիեռՄարկ դը Բիազին)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 1930թ. օգոստոսի մեկին Բեարում ծնված Պիեռ Բուրդիեն` լավ սովորող աշակերտ էր: Իր ուղու սկզբը` դա փայլուն ուսում ստացած մի գավառացի երիտասարդի ուղի էր: Պոյի վարժարանից հետո` հասնում է Փարիզ, նախապատրաստական դասեր տալիս Louis-Grand վարժարանում և 1951թ. ընդունվում École normal (բարձրագույն դպրոց): Այն ավարտում է որպես փիլիսոփա, որոշ ժամանակ դասավանդում Մուլենի հանրային դպրոցում, այնուհետև`1958-1960թթ. ասիստենտ Ալժիրագիտության ֆակուլտետում: Բեկումնային պահ. այդ ժամանակաշրջանից սկսած նրա ճակատագիրը փոխվում է: Իր համալսարանական կարիերան փայլուն զարգացում է ապրում (ասիստենտ Փարիզում, հետո` կոնֆերանսի ղեկավար Լիզում, որից հետո 1964թ. ավարտին` հետազոտության ղեկավար EHEP-ում (Քաղաքական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցներում), սակայն գիտական նպատակներն այլևս առաջվանը չեն.  նա դարձավ ազգագրագետ, հետո` սոցիոլոգ: (more…)

Read More

ՊԻԵՐ ԲՈՒՐԴՅԵ

1930-2002

Պիեր Բուրդյեն  հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ է:

Պիեր Բուրդյեն ծնվել է 1930 թվականի օգոստոսի 1-ին՝ Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանում գտնվող մի գյուղում: 1955 թվականին Փարիզում ավարտել է բարձրագույն մանկավարժական դպրոցը և դրանից հետո սկսել է դասավանդել Մուլենի լիցեյում:

1958 թվականին տեղափոխվում է Ալժիր: Ալժիրում ընթացող պատերազմի ժամանակ նա իրականացնում էր էթնոգրաֆիկ հետազոտություններ, որոնց հիման վրա նա հետագայում գրեց իր «Ալժիրի սոցիոլոգիա» գիրքը:

(more…)

Read More