“Իսկ եթե, ի վերջո, վերանայեինք սեպտեմբերի 11-ը”. զրույց Ժակ Դերիդայի և Ժան Բրենբաումի հետ

2603608239_575d84c5a4Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով

2001թ. սեպտեմբերի 11-ին ականատես եղանք եռակի կործանման՝ երկվորյակ աշտարակների, սառը պատերազմի հետևանքով առաջացած աշխարհի, ավանդական սահմանների, տարածքների, ազգերի աշխարհաքաղաքականության… այս ամենին է անդրադառնում Ժակ Դերիդայի և Ժան Բրենբաումի զրույցը:

Սույն տարվա փետրվարի 12-ին Հրեականության Արվեստի ու Պատմության թանգարանում Ժան Բրենբաումի հրավերով Ժակ Դերիդան ընդունեց հանրայնորեն մասնակցելու իր վերջին՝ սեպտեմբերի 11-ի «Կոնցեպցիան» աշխատության շուրջ ծավալված զրույցին: Հանպատրաստից հորինած խոսք. վայրն ու ժամանակը՝ Նյու Յորքի ու Վաշինգտոնի վրա իրականացրած հարձակումներից երկու տարի անց, և Ալ-Քաիդայի կողմից կազմակերպվելիք Իսպանիայի ահաբեկչությունից մեկ ամիս առաջ. հրատարակման տեսանկյունից այս ամենը մեզ թվացին առանձնապես կարևոր: Երրորդ անձինք և թանգարանն ընդունեցին այդ առաջարկը:

 Ժան Բրենբաում. Որպես Ձեր մտորման արդյունք, այն, ինչ կոչում եք «այդ անվանն արժանի իրադարձություն», այսինքն այլակերպության արմատական իրադարձություն՝ անկանխատեսելի և առանց հեռանկարի, հրատարակեցիք (Յուրգեն Հաբերմասի հետ միասին) «Սեպտեմբերի 11-ի կոնցեպտը» վերնագրով աշխատությունը: Վերջինումս Դուք խորհրդածում եք սեպտեմբրի 11-ի հարձակումների երևութական իսկության շուրջ՝ ոչ միայն ինքնիշխան իշխանությունների նախկին աշխարհաքաղաքական գրագիտության հիմնական սխալների (իր ավանդական կատեգորիաներում, պատերազմի, տարածքային, ազգային), բայց նաև ու միգուցե, հատկապես «ավտո իմունային քայքայման», ինքնակործան ազդակի, որոնք չեն դադարում հետամուտ լինել մեր ժամանկակից ժողովրդավարությանը, և որոնք կարող էին իրականացվել միայն ինքնալիկվիդացվելով:

Ժակ Դերիդա. Մինչ Ձեր հարցերի լաբիրինթոս մտնելը, թույլ տվեք երկու խոսք ասել այս գրքի գրման պայմանների մասին: Անկասկած տեղյակ եք, որ Հաբերմասի և իմ միջև, իհարկե միջնորդների կողմից, առկա է շատ էական փիլիսոփայական անտագոնիզմի պես մի բան: Մինչդեռ, արդեն քանի տարի է, կարևորապես քաղաքական պատճառներից ելնելով, զգացինք մտերմանալու, միավորման հրատապ անհրաժեշտությունը՝ գոնե որոշ ծրագրերի, տեսակետների, հատկապես միջազգային իրավունքի և Եվրոպայի հարցերի շուրջ: Առաջին հանրային քայլը եղավ Ֆրանսիայում, Liberation թերթում հայտնված, նրա հետ միասին ստորագրած մի նամակ, որը վերաբերում էր Եվրոպայի պատասխանատու պաշտոնների առաջ Իրաքի դեմ՝ ամերիկյան փութաջանության ներքո իրականացվող ռազմական գործողություններին: Երկուսիս անհանգստությունը կայանում էր նրանում, որ Եվրոպան պետք էր գտվեր այնպիսի իրավիճակում, աշխարհաքաղաքական խաղում և ուժերի հարաբերակցությունում, որոնք կստիպեին ցնցել աշխարհը: Մեզ միավորեց հենց միջազգային իրավունքի նկատմամբ ունեցած հարգանքի մտահոգությունը, ինչպես նաև դրա և այն միջազգային կառույցների բարեփոխման անհրաժեշտությունը, որոնց վրա հիմնվում է իրավունքը՝  ՄԱԿը և իր Անվտանգության Խորհուրդը: Բայց վերադառնանք սեպտեմբերի 11-ի մասին գրված աշխատությանը: Այնպես պատահեց, որ Հաբերմասն ու ես 2001թ. սեպտեմբերի 11-ին հաջորդող օրերին Նյու Յորքում էինք: Ջիովաննա Բորադորին՝ Միացյալ Նահանգներում դասավանդող իտալացի փիլիսոփան, ով մեզ երկուսիս էլ ճանաչում էր, առաջարկեց այդ «կարևոր», ինչպես ինքը որակեց, իրադարձության շուրջ համատեղ զրույցներ ունենալ: Սկզբում գիրքը հրատարակվեց Միացյալ Նահանգներում «Փիլիսոփայությունը ահաբեկչության ժամանակ»[1] վերնագրով,  սակայն ֆրանսիական տարբերակի համար փորձեցի փոփոխել վերնագիրը՝ սեպտեմբերի 11-ի «Կոնցեպտը»: Չակերտներով արտահայտած կոնցեպտ բառով ցանկանում էի ընդգծել, որ, ըստ էության, սեպտեմբերի 11-ն ամբողջովին մնում է չհստակեցված. խոսքը գնում է մշակել փիլիսոփայական, վերլուծական, ճշգրիտ գաղափար` չզիջելով շաբլոններին, ահաբեկություներին, հռետորական, մեդիա, աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներին: Սեպտեմբերի 11. չգիտեն, չեն խորհում, չեն հասկանում, չեն ցանկանում հասկանալ, թե ինչ կատարվեց այդ պահին: Արդ, ինչպես ասում էի, Ջիովաննա Բորադորին, և ոչ միայն նա, սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածը որակեց որպես իրադարձություն, անգամ՝ նշանակալից իրադարձություն: Երկակի դժվարություն, երկակի հարցադրում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի մահափորձերը, ըստ էության, իրադարձություննե՞ր էին: Ծայրահեղ դեպքում՝  կարո՞ղ ենք այս իրադարձությունը որակել որպես նշանակալից: Համառոտ անդրադարձ, վերադարձ մահափորձերի թվաքանակին, որից, համաշխարհային մասշտաբով, ինչպես և զոհերի քանակով, տառապում են մեր հասարակությունները, շատ արագ ի հայտ է գալիս, որ ես ինքնին մահափորձի կարգավիճակը չեմ, չխոսելով դրա կանխատեսելիության մասին, ոչ էլ նրանց զոհերի թվաքանակն եմ, որը թույլ է տալիս նշանակալից իրադարձության երկակի որակավորում: Եթե այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին կարող էր կոչվել իրադարձություն, նշանակալից իրադարձություն, ապա այն կախված չէր սադրիչ վախից, այլ գտնվում էր այն վտանգի առջև, որ այդ մահափորձերը ստիպում են ծանրանալ բոլորիս վրա: Դա վաղվա օրվա նկատմամբ ունեցած վախն է և ոչ թե, բացարձակապես, սարսափն առ այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ, ինչը սահմանում է իրադարձություն ասվածը: Ինչ վերաբերում է այս իրադարձության ուռճացմանը, ապա մենք պարտական ենք իր մեդիա շահագործմանը: Ուշադրություն, ես չեմ հերքում այս փաստերի կարևորությունը, ես չեմ հրաժարվում զոհերի ու իրենց ընտանիքների նկատմամբ ունեցած իմ կարեկցանքից, այլ համարում, որ սա մեզ չպետք է խանգարի հասկանալ ու վերլուծել: Այսպիսով, Ձեր նշած ավտո իմունային գործընթացը, բժշկական տեսակետից, ինչպես գիտեք, ճշգրտորեն նշանակում է օրգանիզմի իմունային պաշտպանության ինքնակործան գործընթաց: Ինքնասպանության մի ձև: Այսօր այդ գործընթացն ես այնքան եմ ընդհանրացնում, որ տեսնում եմ՝ այն գործում է ամենուր և մասնավորապես քաղաքականության դաշտում:

Ժան Բրենբաում. Բայց առկա չէ՞ արդյոք ինչ-որ հակասություն, ինչպես անում եք այստեղ, «սեպտեմբերի 11-ի» իրադարձության «նշանակալիության» և նրա, ինչ Դուք, մյուս կողմից, անվանում եք, այդ ամսաթվի ահռելի «մեդիա-թատերականացման» միջև, չնայած որ Դուք ինքներդ ենք ընտրում ահաբեկման օրը, և դա, եթե միայն մտածելու համար ժողովրդավարական անկայունությունը գլոբալիզացված ահաբեկչության բռնկման նկատմամբ տեսանկյունից…

Ժակ Դերիդա. Ես չեմ ասում, որ իրադարձություն չի եղել: Սեպտեմբերի 11-ը միանգամայն կարևոր իրադարձություն էր: Եվ որպես այդպիսին, այն անհերքելի մերկացնող ֆունկցիա ուներ: Պարզապես խոսքիս մեջ նշում եմ, որ դա արձանագրվեց աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակում, ինչը դա հավանական դարձրեց, ու փորձեցի ցույց տալ, որ ինքնիշխանության հարցը ոչ միայն օտար չէ այս իրավիճակին, այլև բավական երկար ժամանակ քննադատական ձևով է առաջ քաշվում: «Սեպտեմբերի 11-ի» նորությունը, եթե այն գոյություն ունի, քողարկված էր բոլոր գործիքներով, որոնց մասին ես անմիջապես նշեցի: Նորությունն այն է, որ ագրեսորը մեկ պետության ձևով ներկայացվող ագրեսոր չէ: Այլ կերպ ասած, երբ Բուշը հայտարարեց պատերազմ ահաբեկչությանը, միջազգային իրավունքի հին կանոնների համաձայն նա պատերազմ չհայտարարեց. նա չուներ պետական թշնամի և պատերազմ կարող էր հայտարարվել միայն բավարարելով այդ պարտադիր պայմանը. Կարլ Շմիդտին մտաբերելով կարող էինք ասել՝ կողմնակիցների հիշատակած պատերա՞զմը: Խոսքը չի գնում կողմնակիցների պատերազմի մասին, որովհետև նմանատիպ պատերազմը պահանջում է նպատակ՝ կապ ունենալով պետության կառուցման հետ՝ սահմանադրություն,  ազատություն կամ վերականգնում: Ոչ մի նման բան տվյալ իրավիճակում: Բացի այդ, չենք կարող անգամ խոսել ո՛չ ահաբեկչությունից, ո՛չ էլ ահաբեկիչներից՝ մատնանշելու Բուշի հայտարարած պատերազմի հակառակորդին: Պետք է հիշեցնել, որ բառը սերում է պետության կողմից  իրականացրած ահաբեկչությունից: Հոբսի մոտ «ահաբեկչությունը» (terror), անգամ քաղաքական իշխանությանը լծակն է: Եվ եթե վերցնենք ահաբեկչության ժամանակակից նշանակությունը՝ քաղաքացիական հասարակությանը վախեցնելու նպատակային գործողություն, որպեսզի այն փոխեր պետական քաղաքականությունը, երբեք որևէ այլ բան չեն գտնում, ինչը կարդարացներ խոսել ահաբեկչությանից: Սա կկանխաենթադրեր նախնական տարբերակում զինվորականների ու քաղաքացիականների միջև, որն այսօր այլևս քոնը չէ: Ահաբեկչություն բառն այլևս միայն պատերազմ ասվածը չէ: Վերջապես, ասել, որ այս ամենը հանգում է բառապաշարային կարևորության չափազանցության, նշանակում է քիչ արագ մոռանալ, որ անգամ բառամթերքը մանիպուլացվում է պետական իշխանության կողմից` մոռացնել տալու համաշխարհային հանրության կարծիքը: Այն դեկոնստրուկտիվ քայլը, որում արձանագրված է սեպտեմբերի 11-ի «Կոնցեպտը» անհետաձգելի քայլ է, և առկա էր անհետաձգելիություն, որի նպատակն է, եթե դեկոնստրուկտիվ աչալրջությունը տրամաբանական է, այն դարձնել լսելի, հասկանալ դրա իմաստը: Ու հարկադրել գիտակցել, որի կարիքը քաղաքականը, բարոյականն ու իրավականն այդքան ունեն:

 Հարցազրույցը պատրաստեց Ժերոմ-Ալեքսանդր Նիելսբերգը

[1] Philosophy in the Time of Terror (թարգմ.)

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *