Կոգնիտիվ դիսոնանսը որպես ճանաչողական կառուցվածքի կոնֆլիկտ

Հեղինակ Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոգնիտիվ դիսոնանսը (անգլ. cognitive `«ճանաչողական» և  dissonance `«համերաշխության բացակայություն») անհատի սոցիալ հոգեբանական վիճակ է, որը բնութագրվոմ է  անհատի գիտակցությունում հակասական բնույթի տեղեկատվության բախումով` որևիցե երևույթի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների առաջացումով, ինչը իր հերթին հոգեբանական անհարմարության զգացում է առաջացնում անհատի մոտ:  Այլ կերպ ասած` կոգնիտիվ դիսոնանսը մի սոցիալ հոգեբանական ևրևույթ է, երբ անհատի կողմից սոցիալական իրականության ճանաչողության ժամանակ տեղի է ունենում անհամապատասխանելիության սպասելիքների և իրականության միջև: (more…)

Read More

Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Է.Ֆրոմմի

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

  1. Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը

 Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկա են ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով,  որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մարդկության ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների և անձի ուսումնասիրության նկատմամբ:

(more…)

Read More

Հուզական այրման համախտանիշ

 Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

“Հուզական այրման համախտանիշ” կամ “սպառման սինդրոմ” տերմինը առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվեց 1974 թվականին ամերիկացի հոգեբան Ֆրեդենբերգի կողմից: Ի սկզբանե տերմինը օգտագործվում էր այնպիսի անձանց հոգեբանական վիճակի բնութագրման համար, ում աշխատանքը ինտենսիվորեն և սերտորեն կապված էր մարդկանց հետ, ինչն էլ ենթադրում էր հուզական գերլարված վիճակ, որի արդյունքում անհատի մոտ առաջանում են բազմաթիվ սոցիալհոգեբանական խնդիրներ: Սինդրոմի ուսումնասիրման սկզբնական ժամանակահատվածում իբրև ռիսկային խմումբ սահմանվել էին սոցիալական աշխատողները, բժիշկները, ուսուցիչները, քահանաները և այլն: Թերևս, աշխատանքի բաժանման դիֆերենցացիայի արդյունքում մասնագիտական ռիսկային խումբը ավելի ընդլայնվեց` ներառելով ցանկացած մասնագիտության տեր անձանց, ում զբաղվածությունը ենթադրում է անմիջական աշխատանք մարդկանց հետ:

(more…)

Read More

Էրիկ Բեռնի տրանսակցիոն վերլուծությունը

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Տրանսակցիոն անալիզը հոգեբանության ժամանակակից ուղղություն է, որը հիմնադրվել է 1950-ական թվականներին Էրիկ Բեռնի կողմից: Էրիկ Բեռնը ամերիկացի ժամանակակից հոգեբան և հոգեբույժ է: Ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

(more…)

Read More

Սոցիալական փոքր խմբեր

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Փոքր խմբի խնդիրը հանդիսանում է ավանդական և լավ մշակված խնդիրներից մեկը մի շարք սոցիալական դիսցիպլինաներում: Հետաքրքրությունը փոքր խմբերի ուսումնասիրության նկատմամբ առաջացել է բավականին վաղուց, ըստ էության, երբ սկսվեց քննարկվել անձի և հասարակության փոխհարաբերության խնդիրը, մասնավորապես անձի և նրա ձևավորման միջավայրի փոխհարաբերության հարցը: Առաջին հարցը, որն անհրաժեշտ է լուծել, փոքր խմբերի ուսումնասիրությանն անցնելիս, դա այն հարցն է, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր խումբը, որոնք են նրա հատկանիշները և սահմանները:

(more…)

Read More

ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ`Բազոյան Ֆենյա

fen.bazoyan@gmail.com

Այսօր Հայաստանում օրեցօր ընդլայնվող աղանդավորների թիվը մեծ վտանգ է ներկայացնում ազգային ինքնությանն ու կայունությանը: Մեր հասարակության մեջ տեղի ունեցող տարբեր սոցիալական, տնտեսական բարեփոխումները, տեղեկատվական հոսքերի անկառավարելի մեծ ծավալը տարրերային կերպով ստեղծում են անկայունության ինքնատիպ մթնոլորտ: Դա իր հերթին արժեքային համակարգի ճգնաժամ և անվստահության գերխնդիր է առաջ բերում, որը դրսևորվում է սոցիալ-հոգեբանական հարաբերությունների բոլոր մակարդակներում: Թերևս, սոցիալ-հոգեբանական
անկայունության այս պայմաններում է, որ մարդկանց գայթակղում, գրավում է աղանդավորական կազմակերպությունների կողմից խոստացվող «նոր ու անբիծ աշխարհը»:
(more…)

Read More

ԱԳՐԵՍԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հեղինակ` Վահրամ Միրաքյան

vmiraqyan@gmail.com

Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ [1, c. 106]: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները: Դիտման միջոցով ագրեսիվ սոցիալական մոդելների ընդօրինակման գործընթացն առաջադրվում և մեկնաբանվում է սոցիալական ուսուցման տեսությամբ, որը վերջնական ձևակերպում ստացել է Ա.Բանդուրայի կողմից 1997թ. [2, c. 456]: Ըստ Բանդուրայի տեսության` մենք ագրեսիվ վարքագիծ ենք յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում տեսնելով, որ ագրեսիան կարող է դրական արդյունք ունենալ, այլև այլոց ագրեսիվ վարքը դիտելով, կրկնօրինակելով: Ըստ Բանդուրայի տեսության` ագրեսիան մենք սովորում ենք այլ սոցիալական ունակությունների նմանությամբ: Բոլոր այն անձինք, որոնք որոշակի խմբի (երեխաներ, պատանիներ կամ երիտասարդներ) համար հեղինակություն են հանդիսանում, դառնում են տվյալ խմբի համար կրկնօրինակման մոդել [3, c. 300]: Բանդուրայի կարծիքով` ագրեսիայի կրկնօրինակման հիմնական մոդելներն են ենթամշակույթները, լրատվամիջոցները և ընտանիքը [2, c. 457]: Այս պատճառով հանրության առողջ զարգացման համար վտանգավոր է լրատվամիջոցներում ագրեսիվ, ապասոցիալական, անբարոյական սոցիալական մոդելների առկայությունը: Հեռուստատեսության դարաշրջանում այդպիսի բացասական սոցիալական մոդելներ կարող են լինել այսպես կոչված աստղերը կամ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, բացասական վարքով մարզիկները կամ քաղաքական գործիչները և ընդհանրապես նրանք, ովքեր հայտնի են հանրությանը, սակայն տվյալ հանրության զարգացումն ապահովող հոգևոր, մշակութային արժեքների կրողներ չեն:

(more…)

Read More

Ֆուտբոլային ինքնությունը որպես այլ սոցիալական ինքնությունների շրջանառման միջոց

Առհասարակ խոսելով ֆուտբոլային ինքնության սոցիալական կողմի մասին առաջին հերթին անհրաժեշտ է տարանջատել բոլոր այն խմբերը, որոնք հանդիսանում են տվյալ սպորտաձևի ոչ անմիջական մասնակիցները դիտորդները: Այս համախմբությունը կրում է ոչ համասեռ բնույթ և բաղկացած է երեք  խմբերից:

Դրանք են (more…)

Read More