Թրաֆիքինգի ընդհանուր բնութագիրը

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են և կան մի շարք հարցեր, որոնք մտահուզել են մարդկությանը: Այդպիսի խնդիրներից է մարկանց վաճառքը` թրաֆիքինգը: Թրաֆիքինգ բառն անգլերեն trafficking բառն է, որը թարգմանաբար նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):

(more…)

Read More

Կանանց ինտեգրացիան և բանտերը

Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան

ines_yan@yahoo.com

Այս էսսեի շրջանակներում կներկայացնենք Եվրոպայի 6 երկրներում իրականացրած MIP / Minimum Integration Program/ հետազոտության արդյունքների մասին, որոնք վերաբերում են ազատազրկված կանանց բանտից դուրս գալուց հետո կյանքի նկարագրին: Բացի այդ, հետազոտությունը անդրադարձել է նաև բանտում և բանտից հետո միջավայրում կանանց ներառման չափանիշների գնահատմանը, ինչպես նաև բանտային կյանքի ազդեցությանը կանանց վրա բանտից դուրս գալուց հետո:

Եվ չանայած որ հետազոտվող երկրներից Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ուելսում, Իտալիայում, Ֆրանսիայում և Հունգարիայում էական տարբերություններ կան արդարադատության համակարգում, բանտերի կառավարման համակարգում այնուամենայնիվ հետազոտության համեմատական մասի միջոցով փորձ է կատարվել դուրս բերել այն հիմանկան առանձնահատկությունները, որոնք գործել են բոլոր երկրներում: Այսպիսով այս հետազոտությունը ներկայացնում է ընդհանրացված վերլուծություն` հենված տարբեր երկրներից ստացված ազգային զեկույցների վրա, որոնք վերաբերում են բանտից դուրս գալուց հետո կանանց ներառման/վերաինտեգրման հարցերին:

MIP հետազոտության շրջանակներում «սոցիալական վտարումը/ մեկուսացումը» սահմանվել է հետևյալ կերպ` (more…)

Read More

Մարտի 15-ը Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

Մարտի 15-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր կլոր-սեղան` հետևյալ թեմայով` ՙԾառայությունների ինտեգրումը` որպես արդի սոցիալական քաղաքականության գերակա խնդիր. սոցիալական աշխատանքի մարտահրավերները՚:

Կլոր-սեղանը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Հրավիրված էին հյուրեր Ֆրանսիայի սոցիալական աշխատանքի ասոցիացիայից, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ` պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններից, պրակտիկ և ակադեմիական շրջանակներից: (more…)

Read More

Սոցիալական աշխատողի դերը առողջապահության ոլորտում` բժշկասոցիալական աշխատանքի առանձնահատկությունները

Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան

inesadilkhanian@rambler.ru

Մարդկության բոլոր խնդիրների շարքում առողջության խնդիրը կարևորագույններից մեկն է: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է նշանակում առողջություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է իբրև լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ: Կհամաձայնեք հավանաբար, որ առողջության և առողջապահության հարցերը փոփոխվում են համամարդկային մշակույթի զարգացմանը զուգահեռ` մնալով շատ ակտուալ մարդու կյանքի ողջ փուլերի ընթացքում` ծնունդից մինչև մահ: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ դեր ունի սոցիալական աշխատողը առողջ ապրելակերպի և առողջության պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծման ապահովման գործում:

(more…)

Read More

Ինչ է սոցիալական աշխատանքը

Սոցիալական աշխատանքը հասարակության խիղճն է…

Չ. Թաուել

Սոցիալական աշխատանքի դրսևորումները կարելի է տեսնել պատմության տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր մշակույթներում: Սոցիալական աշխատանքի մասին առաջին անգամ նշվել է Ք.ա. 1750թ.ին: Այդ ժամանակ Բաբելոնում ստեղծվել են արդարության կոդեր` քաղաքացիական ակտեր, որոնք կոչ էին անում մարդկանց սիրել մերձավորներին, հոգ տանել աղքատների մասին: Սոցիալական աշխատանքը տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր մշակույթներում ունեցել է տարբեր անուններ, բայց միևնունն է ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել քրիստոնեական գաղափարները, որոնցում քննարկվում են սոցիալական հավասարությունը և անհավասարությունը, մերձավորի հանդեպ սիրո, մարդասիրության գաղափարները: Հին Հունաստանում սոցիալական աշխատանքը հայտնի էր որպես «ֆիլանտրոպիա», Հռոմում` «ազգային ավանդույթ»: Արդեն 20-րդ դարի սկզբին «Սոցիալական աշխատանք» հասկացությունը` որպես մասնագիտություն ի հայտ եկավ ԱՄՆ-ում: (more…)

Read More