“Պատերազմի պոռնոգրաֆիան”

Ժ. Բոդրիարի “Պատերազմի պոռնոգրֆիան” տպագրվել է “Libération” թերթում, 19.05.2004թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Համաշխարհային առևտրի կենտրոն` արտաքինից իշխանությանը հասցված ցնցում, նվաստացնող մի հարված: Բաղդադի բանտերի պատկերի հետ միասին այդ նվաստացումը վատագույնն էր, որը նույնքան սիմվոլիկ կերպով մահաբեր է, ինչպես և իր վրա տարածելը, նույն` տվյալ դեպքում ամերիկացիների համաշխարհային իշխանությունը, ամոթի ու ոչ մաքուր խղճի ցնցումը: Ահա, թե ինչում այդ երկու իրադարձությունները կապվեցին:

(more…)

Read More

“Ահաբեկչության ոգին”

Ժ. Բոդրիար “Ահաբեկչության ոգին”, տպագրվել է “Le Monde” օրաթերթում 02.11.2001թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Մենք ականատես էինք լինում մի շարք համաշխարհային իրադարձությունների՝ արքայադուստր Դիանայի մահից մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնություն, կամ էլ մի շարք այլ կատաղի և իրական իրադարձությունների, պատերազմների՝ ի դեմս ցեղասպանության: Սակայն չէր լինի համաշխարհային նշանակություն ունեցող և որևէ սիմվոլիկ իրադարձություն, ընդ որում ոչ միայն բոլորին հայտնի դարձած, այլև այնպիսին, որն անհաջողության կմատներ ինքնին համաշխարհայնացմանը:1990-ականներից ձգվող լճացումը՝ «իրադարձությունների գործադուլ»-ն էր (համաձայն արգենտինացի գրող Մակեդոնիո Ֆերնանդեսի): Դե ինչ, գործադուլն ավարտված է: Իրադարձություններն այլևս դադարեցին հանդես գալ որպես գործադուլ: Աբսոլյուտ իրադարձության դեպքում՝ Համաշխարհային Առևտրի կենտրոնի ու Նյու Յորքի վրա հարձակման հետ միասին, մենք միևնույն խնդիրն ունենք՝ իրադարձությունների «սկզբնաղբյուրը», բուն իրադարձությունը, որն իր մեջ կենտրոնացնում է երբևէ տեղի ունեցած բոլոր եղելությունները:

(more…)

Read More

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականության համեմատական վերլուծություն

Գևորգ Գասպարյան

gevor.gasparyan@yandex.ru

Դարասկզբին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և տարածումը հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտներում թույլ է տալիս խոսելու մարդկության զարգացման որակական նոր փուլի սկսման մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ արմատական վերակառուցումների է ենթարկվում սոցիալական իրականությունը, քաղաքական ու տնտեսական սուբյեկտների գործունեությունը, ինչպես նաև հասարակական զարգացման և գործառնության մի շարք օրինաչափություններ: Տեղեկատվական հեղափոխության արդյունքում էականորեն փոփոխվում են սոցիալական կապերի և փոխազդեցությունների կազմակերպման ձևերը, ինտենսիվանում է սոցիալական փոխազդեցությունների գործընթացը:

(more…)

Read More

1988թ-ի Սումգաիթի ցեղասպանության ուսումնասիրության մեթոդաբանական հարցերի շուրջ

Հեղինակներ`

Վարդուհի Գաբոյան ,Արշալույս Հակոբյան

varduhi_gaboyan92@mail.ru ; aka-aka92@mail.ru

Սումգայիթը ցույց տվեց, որ բազմազգ պետությունում, որտեղ ազգերի միջև բարեկամությունը հավերժ սուրբ էր համարվում, մարդկանց կարող են սպանել միայն նրա համար, որ նրանք այլ ազգ են ներկայացնում:  

Սումգայիթի դեպքերը իրենց դրսևորումը գտան ԽՍՀՄ փլուզման մայրամուտին: 1980-ականներին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով սրվել էին ազգային հարցերը, ուժգնացել հանրապետությունների անջատողական ձգտումները:

(more…)

Read More

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնապատաճառները

    Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան

gevorgterhovhannisyan@gmail.com

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը և դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն  առանձնակի կարևորություն է ներկայացնում ոչ միայն պատմական և քաղաքագիտական, այլև միջազգային իրավունքի շրջանակներում: (more…)

Read More

Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը. զգացմունքային և ճանաչողական մակարդակներ

կոնֆլիկտի հոգեբանական տիրույթՀեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները: (more…)

Read More

Կոնֆլիկտների մաթեմատիկական մոդելավորում

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru


Կոնֆլիկտների մոդելավորումը պետք է մշտապես գտնվի կառավարողների և այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր ձգտում են կոնֆլիկտում մաքսիմալ շահել: Կոնֆլիկտի մոդելավորումը թույլ է տալիս բացահայտել նոր բովանդակություններ, որոնք սովորաբար գրավում են բոլոր սուբյեկտներին, թե ինչ սցենարով է զարգանալու կոնֆլիկտը հետագայում և թե ինչ հնարավոր փոխազդեցություններ կան կոնֆլիկտում:

(more…)

Read More

Պաղեստինա-իսրաելական բանակցությունների ժամանակակից փուլը

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Արաբաիսրաելական կոնֆլիկտն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որոնց կենտրոնում գտնվում է Իսրաել պետությունը: Արաբաիսրաելական կոնֆլիկտի ուսումնասիրության համար շատ կարևոն է առանձնացնել այն կենտրոնական հիմնախնդիրները, որոնք ընկած են այս բարդ և խորը արմատավորված կոնֆլիկտում:

  • Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտ` արաբաիսրաելական կոնֆլիկտի սկզբնապատճառը և միջուկը
  • Իսրաելի կոնֆլիկտը արաբական երկրների հետ, որոնց շարքում առաջին հերթին Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սիրիան և Լիբանանն են:
  • Իսրաելի կոնֆլիկտը տարածաշրջանի այլ պետությունների առանձին խմբավորումների միջև, այնպիսիք, ինչպիսիք էին, օրինակ, “Թալիբանը” և այլն:

(more…)

Read More

Միջուկային անվտանգության խնդիրը գլոբալ անվտանգության պահպանման հարցում. Ճապոնիայի միջուկային հիմնահարցերը

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.r

Գլոբալ անվտանգության խնդիրը կենտրոնական տեղ է զբաղեցնում միջազգային հարաբերությունների համակարգում: Դրա հետ այսպես, թե այնպես առնչվում է նաև միջազգային քաղաքականության ցանկացած հարց: Ազգերը, էթնիկ խմբերը, կայսրություններն ու պետությունները մարդկության պատմության ընթացքում մշտապես թշնամացել են միմյանց նկատմամբ ու կործանել են իրար: Այդ իսկ պատճառով մասնագետները փորձել են ստեղծել պաշտպանության և հակազդեցության տարատեսակ միջոցներ:

(more…)

Read More

Էթնիկ կոնֆլիկտներ ու էթնիկ ռիսկեր. թուրք հասարակության օրինակով

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սույն աշխտանքը նվիրված է էթնիկ ռիսկերի և էթնիկ կոֆլիկտների ուսումնասիրությանը: Աշխատնաքում էթնիկ ռիսկն ու էթնիկ կոնֆլիկտը դիտարկվել է իբրև էթնիկ հիմնախնդրի դրսևորման ձև: Նյութում առկա են հիմնախնդրի վերաբերյալ ինչպես տեսական դրույթներ, այնպես էլ դրանցից բխող կոնկրետ օրինակներ : (more…)

Read More