Բերնար- Անրի Լևի «Բժշկական իշխանության» վտանգը (կորոնավիրուսի ժամանակագրություն, 2)

Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
le-praticien-disposait-d-un-matelas-gonflable-au-cabinet-pour-pouvoir-soulager-ses-problemes-de-dos-a-t-il-explique-a-l-ordre-des-medecins-photo-d-illustration-pierre-heckler-1553010274-392x250hp.dayan@rambler.ru

Կյանքի վերջում Միշել Ֆուկոն տարված էր «բժշկական իշխանության» ու հասարակության համատարած «բժշկակականացման» գաղափարով: Գրեթե քառասուն տարի անց մենք հասանք դրան՝ թագավարակով: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. Սոցիոլոգիա և ժողովրդավարություն

bourdieIԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Համոզված եմ, ինչպես յուրաքանչյուր հետազոտող, որ սոցիոլոգիան կարող է նպաստել իրական ժողովրդավարական քաղաքական գործունեությանը՝  քաղաքացիների այնպիսի կառավարմանը, որը կապահովի բոլոր քաղաքացիների երջանկությունը: Այս համոզմունքը ես կցանկանայի փորձել կիսել, նույնիսկ եթե այն մի փոքր ինքնապարծ է գնահատում իմ ուժեղ կողմերը և, ամենից առաջ, թերագնահատում սոցիոլոգիայի ընդունման անխուսափելի խոչընդոտներն ու դիմադրությունները, որոնց մասին սոցիոլոգիան քաջատեղյակ է:
(more…)

Read More

Բերնար- Անրի Լևի «Ֆրանսիական այս հասարակությունն ինձ վախեցնում է»

Բնօրինակը տե՛ս հղումով
130200625_2476482069328358_859411212163324717_nԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

 

Ներգաղթյալների ճգնաժամ, համաշխարհային կոնֆլիկտներ, ամբոխավարական արմատականացում, ատելություն առ էլիտան, կապիտալիզմի չճանաչումը. «Echos»-ին տված հարցազրույցում Բերնար- Անրի Լևին արտահայտվում է պահի ճգնաժամի շուրջ: (more…)

Read More

Բրունո Լատուր. «Խնդիրը ոչ թե հետընթաց ապրելը կամ սահմանափակվելն է, այլ վերահետընթաց ապրելը»

Հարցազրույցը  Էթիեն Բաստինի հետ, բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

latourԲրունո Լատուր՝ սոցիոլոգ, մարդաբան և գիտությունների փիլիսոփա, Փարիզի Science Po[1]-ի պրոֆեսոր: Տևական ժամանակ սուր ձևով նա անդրադառնում է քաղաքական էկոլոգիայի խնդրին: Իր վերջին գրքում[2] Լատուրը վերլուծում է, թե ինչպես է կլիմայի փոփոխության ժխտումը հանգեցնում «վերևից» տարվող տնտեսության ու քաղաքականության կործանման: Նա նաև առաջարկում է այլ կերպ դատել լոկալի ու գլոբալի, դրանց փոխհարաբերությունների մասին՝ ամբողջությամբ ընդունելու մեր վիճակը որպես Երկիր մոլորակի բնակիչներ:

(more…)

Read More

Ալեն Ֆինկելկրաուտ. «Հանկարծ ինձ դարձավ միևնույն, որ ես մոդեռն չեմ»

(լույս է տեսել  Rue Descartes 2001/4 (n° 34), էջ 87- 92)
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

finkelkrautԱյսօր ես որոշեցի ձեզ հետ խոսել մի նախադասության շուրջ, որը կարելի է գտնել Բարտի՝ 1979-ին Tel Quel ամսագրում տպագրված մի խիստ անձնական էսսեում, որի վերնագրված է «Délibération»: Ահա նախադասությունը. «Հանկարծ ինձ դարձավ միևնույն, որ ես մոդեռն չեմ»: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե․ “Տղամարդկային գերակայություն”

74889325_2432333977039224_430441407656755200_n Սույն տեքստը 1998 թվականի հոկտեմբերին
Փարիզում, “Seuil” հրատարակչության կողմից
լույս տեսած «Տղամարդկային գերակայություն»
գրքի նախաբանն է:

Պիեռ Բուրդիե

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Տղամարդկային գերակայությունն այնպես է խարսխված մեր ենթագիտակցությանը, որ մենք այն այլևս չենք նկատում, այնպես է համապատասխանեցված մեր սպասումներին, որ դժվարանում ենք այն կասկածի տակ դնել: Ավելին, քան երբևէ անհրաժեշտ է վերացնել ապացույցները և ուսումնասիրել անգիտակցականի տղամարդակենտրոն (androcentrique) խորհրդանշային կառուցվածքները, որոնք պահպանվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ինչպիսի՞ն է «հավերժորեն տղամարդկայինի» մեխանիզմներն ու ինստիտուտներն ամբողջացնող վերարտադրման գործընթացը: Հնարավո՞ր է դրանք չեզոքացնել՝ ազատություն տալու այն փոփոխման ուժերին, որոնց դրանք կարող են խանգարել:   (more…)

Read More

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՐԴԻԵԻ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՇՏ» ԵՎ «ՀԱԲԻՏՈՒՍ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ղար161104_SF_voting-slate.jpg.CROP.thumbnail-smallիբյան Անահիտ
anahit-gharibyan@rambler.ru

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018 Հաս, 1.2 (25),  Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 243-251

Հետընտրական գործընթացները Հայաստանում: Պատմական ակնարկ. Հայաստանում նախորդ երկու տարիների ընթացքում Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, կազմակերպվեցին մի շարք ընտրություններ՝ սահմանադրական հանրաքվեից ընդհուպ ՏԻՄ ընտրություններ: (more…)

Read More

Սոցիալական մեդիայի ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա

downloadՍարոյան Վահագն
vahagn.saroyan@gmail.com

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018քՀաս, 1.2 (25),  Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 254-259

 Արդի պայմաններում սոցիալական մեդիայի (սոցիալական ցանցեր, բլոգոսֆերա) միջոցով մարդկանց հաղորդակցման և տեղեկատվության փոխանցման գործընթացն աննախադեպ ծավալների է հասել: Միևնույն ժամանակ, քանակական իմաստով սոցիալական ցանցերի ընդլայնման և դրանցում մարդկանց շփման երևույթի քանակական կողմը հաճախակի ստվերում է այդ երևույթի որակական հատկանիշներն ու հետևանքները, այն է` սոցիալական մեդիայի ազդեցության արդյունքում հանրային կարծիքի ձևավորումն ու փոփոխումը, ավանդական ԶԼՄ-նների հետ սոցիալական ցանցերի մրցակցումն ու որոշ առումներով ավելի արդյունավետ գործառնումը: (more…)

Read More

Սոցիոլեզվաբանությանը առնչվող գաղափարները հայաստանյան գիտական խոսույթում

illustration3Օֆելիա Գրիգորյան
ofelia.grigoryan1993@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 78-85

­Սո­ցի­ո­լեզվաբանությունը՝ որ­պես ի­նք­նու­րույն միջ­գի­տա­կար­գային ո­ւղ­ղու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան դաշ­տը գտն­վում է սո­ցի­ո­լո­գի­այի և լեզ­վա­բա­նու­թյան հատ­ման տի­րույ­թում. այս գա­ղա­փարն ի­նք­նին բե­րում է ան­հրա­ժեշ­տու­թյուն՝ դի­տար­կե­լու հե­տա­զո­տա­կան տա­րա­տե­սակ հար­ցեր ա­ռնչ­վող եր­կու գի­տու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում: Լայ­նո­րեն սահ­մա­նե­լով՝ գի­տա­կար­գը նպա­տակ ու­նի հաս­կա­նալ լե­զու – հա­սա­րա­կու­թյուն փո­խառն­չու­թյուն­ներն ու փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը՝ չնա­յած նրան, որ լեզ­վա­բան­նե­րը և սո­ցի­ո­լոգ­ներն այս եր­կու գա­ղա­փար­նե­րին գի­տա­կա­նո­րեն տա­­լիս են ու­րույն մեկ­նա­բա­նում­ներ և տար­բեր կերպ դի­տար­կում փո­խա­դարձ ներ­գործ­ման հար­ցը քն­նե­լիս:

(more…)

Read More

Ծնողների դերը երեվանաբնակ բուհ դիմորդների՝ մասնագիտության ընտրության գործընթացում

downloadԼիլիթ Իսկանդարյան
lilit.xd@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 50-58

Հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան պատ­մա­կան և սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րը կապ­ված են հա­սա­րա­կու­թյան տրան­զի­տային բնույ­թի՝ ի­նս­տի­տու­ցի­ո­նալ փո­փո­խու­թյուն­նե­րի և զար­գաց­ման հետ. վեր­ջին քսան­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր, տե­ղի են ու­նե­ցել ի­նս­տի­տու­ցի­ո­նալ և տն­տե­սա­կան մասշ­տա­բային փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք ան­դրա­դարձ են ու­նե­ցել նաև կր­թու­թյան ի­նս­տի­տու­տի վրա: (more…)

Read More