“Հավատքի սոցիոլոգիան իր սահմանագծերով”

Շառլ-Հենրի Կյուիի հոդվածը ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

Բնագրի աղբյուրը տե’ս հղումով

Սույն հոդվածը «Սոցիոլոգիան իր սահմանագծերում: Միջգիտակարգային նպատակներ և փակուղիներ» «Սոցիոլոգիա» ամսագրի տարեկան սիմպոզիումի ներկայացման արդյունքն է կազմակերպված 2012թ., մայիսի 25-ին, Բորդոյի համալսարանի Էմիլ Դյուրկհեյմ կենտրոնի համագործակցության շնորհիվ: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ամսագրի հեղինակներին` ընդունելու համար մեր հրավերը` հրատարակելու շնորհանդեսի նույնանման տարբերակը մերBilan critiqueբաժնում: Հոդվածը պարզաբանում է կրոնական հավատի հասկացությունն` ինչպես որ այն սահմանվում է սոցիոլոգների կողմից, շարադրում ժամանակակից հետազոտության մեծ դիրքորոշումները (մշակութաբանական, տնտեսագիտական կամ ռացիոնալիսատական տեսակներով) և ընդգծում մեր միջգիտակարգայնության հետաքրքրությունը պատմաբանների, փիլիսոփաների, մարդաբանների, լեզվաբանների, հոգեբանների ու տնտեսագետների հետ երկխոսության միջոցով: Հարցը, որը պահպանում ու բացատրում է այս միջգիտակարգայնությունը, դա իմանալ` ինչ նկատի ունի անհատը, երբ ասում է, որ հավատում է ինչոր բանի կամ անգամ երբ չի հավատում:

(more…)

Read More

Սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան

Հեղինակ` Արևիկ Համբարձումյան

Սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի փիլիսոփա Օ. Կոնտը, 1842  թվականին,   իր “պոզիտիվ փիլիսոփայության կուրս” աշխատությունում: Կոնտի հասկացմամբ սոցիոլոգիան հավասարազոր է հասարակագիտությանը, և ներառում է իր մեջ   հասարակությանը վերաբերող ամենը, կարծես գումարելով հասարակության մասին մասնավոր գիտությունների եզրահանգումները: Այնուամենայնիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում սոցիոլոգիայի առարկան նեղանում է, և ուղղվում հասարակական զարգացման միայն սոցիալական կողմերի հետազոտությանը:

(more…)

Read More

«Կոմունիկատիվ գործողության տեսությունն» ըստ Յուրգեն Հաբերմասի

Հեղինակ` Արմինե Վարդանյան

armine.va@gmail.com

Հաբերմասի «Կոմունիկատիվ գործողության տեսություն» աշխատության տրամաբանությունը կարելի է ներկայացնել հետևյալ փոխկապակցված դատողություններով.

  1. Զարգացնել ռացիոնալության այնպիսի հայեցակարգ, որն այլևս սահմանափակված և կշռադատված չէ զուտ արդի փիլիսոփայության և այլ սոցիալական տեսությունների սուբյեկտիվ նախադրյալներով,
  2. Կառուցել հասարակության երկաստիճան հայեցակարգ, որը միավորում է կենսաշխարհի և համակարգի պարադիգմաները,
  3. Ուրվագծել արդի շրջանի քննադատական տեսություն, որը կբացատրի հասարակության սոցիալական պաթոլոգիաները նոր դիտանկյունից: (more…)

Read More

Հայաստանի վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի կազմավորման մի քանի սկզբունքների մասին

մշակութային լանդշաֆտՀեղինակ՝ Էվիյա Հովհաննիսյան

eviahovhannisyan@yahoo.com

Վաղմիջնադարյան Հայաստանի մշակութային լանդշաֆտը խիստ ուշագրավ, հարուստ ու խոսուն երևույթ է, որի բովանդակալից ուսումնասիրությունը, նրա իրական ու երևակայական մակարդակների վերլուծությունը կնպաստի լանդշաֆտի կազմակերպման գործոնների և տարածքի մշակութայնացման փոխառնչությունների վերհանմանը:

Վերջին տարիները հայագիտության մեջ ակնհայտ տեղաշարժ է զգացվում վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի ուսումնասիրության ուղղությամբ (Ն. Ղարիբյան, Հ. Պետրոսյան, Ա. Ղազարյան): Վաղմիջնադարյան քրիստոնեական լանդշաֆտի ուսումնասիրությունը ենթադրում է մի շարք կարևոր հարցերի լուծում. թե որտեղ և ինչ պայմաններում առաջ եկան նոր` քրիստոնեական սրբությամբ օժտված վայրեր, և ինչպես էր Ավետյաց երկիր կատարվող ուխտագնացությունների արդյունքում ձևավորվում նոր տիպի պատմական հիշողություն, որը նպաստում էր քրիստոնեական գաղափարախոսության և լանդշաֆտի կազմակերպման ձևերի տեղական մեկնությունների ի հայտ գալուն:

(more…)

Read More

Կրթական էմիգրացիայի պոտենցիալը ԵՊՀ ուսանողների շրջանում

Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան

mariamkhalatyan1992@gmail.com

Ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում միգրացիոն հոսքերը  մեծ ծավալ են ձեռք բերել՝ ընդգրկելով կյանքի տարբեր ոլորտներ: Կրթական էմիգրացիան միգրացիոն գործընթացներում էական նշանակություն ունի: Մարդկային կապիտալը յուրաքանչյուր  հասարակության համար  կարևորագույն արժեք է ներկայացնում և մարդկային կապիտալի կորուստը տվյալ հասարակության համար լուրջ դեմոգրաֆիական փոփոխություններ կարող է առաջացնել: Մարդկային կապիտալի ձևավորման մեջ յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ՝ այդ թվում նաև կրթական ինստիտուտը, իր ներդումն ունի: (more…)

Read More

“Բառեր և իրեր”

Հեղինակ` Մարինա Գալստյան

galstyanmarina@gmail.com

Միշել Ֆուկոն ֆրանսիացի տեսաբան է, որին դասում են կառուցվածքաբանության կամ, ավելի ճիշտ, պոստկառուցվածքաբանության ներկայացուցիչների շարքերին: Սակայն ինքը Ֆուկոն իրեն չէր համարում կառուցվածքաբան: Իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասում է, որ կառուցվածքաբանության շարքին հեղինակներին դասում են կողքից դիտարկողները, այսինքն` դա գնահատական է, որ տրվում է այս կամ այն հեղինակին: Սույն Էսսեն փորձ է համառոտ ներկայացնել ֆուկոյի հիմնական գաղափարները, որոնք տեղ են գտել «Բառեր և իրեր» գրքում:

(more…)

Read More

Գիտելիքի սոցիոլոգիայի հիմնախնդիրը ըստ Պ. Բերգերի և Թ. Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատության

 Հեղինակ` Մելինե Ասլանյան

meline14@gmail.com

“Գիտելիքի սոցիոլոգիա” հասկացությունը ներմուծել է Մարքս Շիլլեռը 1920 թվականին Գերմանիայում, իսկ այնուհետև զարգացրել Կ. Մանհեյմն իր աշխատություններում:

Ի սկզբանե հարկ է նշել, որ Պիտեր Բերգերի և Թոմաս Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատությունը մտածված է եղել որպես գիտելիքի սոցիոլոգիայի համար համակարգային տեսական աշխատություն: (more…)

Read More

Նորաձևության սոցիալական գործառույթները

 Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ‎ֆենոմեն կատարում է  որոշակի կարևոր մշայութային, սոցիալական ‎‎‎գործառույթներ:

Ընդհանուր առմամբ նշելով, որ նորաձևության սոցիալական դերին վերաբերող հարցը դեռ չի ստացել սպառիչ պատասխան, հետևյալ կերպ կարելի է ամփոփել դրա սոցիալական ‎‎‎‎գործառույթների առավել տիպիկ մեկնաբանությունները. (more…)

Read More

Մասնագիտական կրթության որակի արդի հիմնախնդիրները. դիսկուրս վերլուծություն

Հեղինակ` Մարինա Գալստյան

galstyanmarina@gmail.com


Հայաստանում այսօր կրթական քաղաքականություն մշակողները և իրականացնողները անընդհատ բախվում են “կրթության որակ” հասկացության և երևույթի ոչ միանշանակ մեկնաբանման և կիրառման հիմնախնդրի հետ: Սոցիալական տարբեր խմբեր տալիս են կրթության որակի տարբեր մեկնաբանություններ` ստեղծելով կրթության որակի իրենց դիսկուրսը: Այդ խմբերի միջև փոխհամաձայնությունը հնարավոր է միայն նրանց կողմից ստեղծված և թելադրվող դիսկուրսը փոխադարձորեն հասկանալու պարագայում: Կրթության քաղաքականություն իրականացնողների կողմից շրջանառվում է կրթության որակի հետևյալ մեկնաբանությունը` համապատասխանություն պետական կրթական չափորոշիչներին, ուսումնական հաստատությունների ղեկավարները, կախված հաստատության մասնավոր և պետական լինելուց, համաձայնվել են հետևալ երկու մեկնաբանությունների շուրջ. մասնավոր բուհերի ղեկավար անձնակազմը շեշտադրում է պետական հավատարմագրի առկայությունը` որպես իրենց տրամադրած կրթության որակի երաշխիք, պետական բուհերի դեպքում պետական նմուշի դիպլոմը: Ուսանողները որպես սոցիալական խումբը կրթության որակը մեկնաբանում է որպես համապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, իսկ գործատուները` որպես աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետություն: Նման իրավիճակի սոցիոլոգիական վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու կրթության որակի վերաբերյալ ստեղծված դիսկուրսի դաշտերի բնույթը, առանձնահատկությունները և նրանց միջև ներդաշնակության հնարավորությունները:

(more…)

Read More

Ընտրական համակարգերի Հարովկովկասյան տիպօրինակներն ու դրանց կատարելագործման հեռանկարները

Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան

gevorgterhovhannisyan@gmail.com

Ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրների իմաստավորման համատեքստում առանձնակի կարևորություն է ձեռք բերում ընտրությունների և ընտրական համակարգերի համակարգային ուսումնասիրությունն ու այդ հիմքով կիրառական հետազոտությունների կատարումը` հիմք ընդունելով այն համոզմունքն, որ ընտրություններն ու դրանց անցկացման գերնպատակին ուղղված կայացած ընտրական համակարգերն են ժողովրդավարության և դրա հուսալի գրավական հանդիսացող ներկայացուցչական ինստիտուտների ձևավորման և անխափան գործառնության գլխավոր նախապայմանը:

(more…)

Read More