Հաղորդակցության տիպերն՝ ըստ Ռ. Բարտի

Արմինե Խանանյան
armine.khananyan@gmail.com

«Պատկերի լեզուն ոչ միայն ինչոր մեկի կողմից (օրինակ սուբյեկտի, ով համադրում է նշանները և ստեղծում հաղորդագրություն) փոխանցվող խոսքն է, այլև խոսքը, որը ինչոր մեկի կողմից ստացվում, ընդունվում է…»

Ռոլան Բարտը առաջարկում է պատկերի սեմիոտիկ վերլուծության լուսաբանման համար դիմել գովազդային պատկերի օրինակին, քանի որ, «եթե ցանկացած պատկեր իր մեջ կրում է այս կամ այն նշանները, ապա անտարակույս է, որ գովազդային պատկերի մեջ այդ նշանները տիրապետում են առանձնահատուկ լիակատարությամբ. դրանք կազմված են այնպես, որ հնարավոր լինի ընթեռնել»՝ հնարավորինս միանշանակ: 1964 թ. իրականացված Panzani ֆիրմայի ահա այս գովազդի վերլուծությունը դարձել է թերևս դասական:

(more…)

Read More