Հեղինակ` Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
Արաբաիսրաելական կոնֆլիկտն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որոնց կենտրոնում գտնվում է Իսրաել պետությունը: Արաբաիսրաելական կոնֆլիկտի ուսումնասիրության համար շատ կարևոն է առանձնացնել այն կենտրոնական հիմնախնդիրները, որոնք ընկած են այս բարդ և խորը արմատավորված կոնֆլիկտում:
- Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտ` արաբաիսրաելական կոնֆլիկտի սկզբնապատճառը և միջուկը
- Իսրաելի կոնֆլիկտը արաբական երկրների հետ, որոնց շարքում առաջին հերթին Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սիրիան և Լիբանանն են:
- Իսրաելի կոնֆլիկտը տարածաշրջանի այլ պետությունների առանձին խմբավորումների միջև, այնպիսիք, ինչպիսիք էին, օրինակ, “Թալիբանը” և այլն: