Նոր ամառային դպրոց «Քարոզչության անատոմիա»

Երևան, հուլիսի 6 — օգոստոսի 7, 2010 Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը հունիսի երեսունն է։ Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները; ծանոթանալ քարոզչության ու հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձին; ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։

ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՅԻ ԱՐՎԵՍՏԸ

Ամենաընդհանրական իմաստով ցանկացած պրեզենտացիա փորձ է վաճառելու այս կամ այն սեփականությունը, լինի դա ինտելեկտուալ (գաղափար, նախագիծ, բացահայտում), թե նյութական (նոր ապրանքներ, արտադրանք): ՈՒստի և հաջող պրեզենտացիայի համար գործում են մարքեթինգի բոլոր կանոնները: Պրեզենտացիայի արվեստը բացառիկ դեր ունի կյանքի ցանկացած ասպեկտում, քանի որ նրա հաջողությունից է կախված նախագծի, ապրանքի, ծառայության, ինչու չէ նաև զեկուցողի հետագա ճակատագիրը:

Ուր է նայում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան???

Չորս տարի սովորելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, և ստանալով սոցիոլոգի կոչում ուսումնական տարիների ընթացքում և դրանցից հետո շատերս մասնակցում ենք տարբեր գիտական և հասարակական միջոցառումների, աշխատում տարբեր հետազոություններում և մասնակցում սոցիոլոգիական վերլուծունների, հրավիրվում զանազան քննարկումների և բանավեճերի, աշխատանքի ենք ընդունվում տարբեր ոլորտներում և կառույցներում: Մի խոսքով ընդունվում ենք որպես մասնագետներ: