Գիտելիքի սոցիոլոգիայի հիմնախնդիրը ըստ Պ. Բերգերի և Թ. Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատության

 Հեղինակ` Մելինե Ասլանյան meline14@gmail.com “Գիտելիքի սոցիոլոգիա” հասկացությունը ներմուծել է Մարքս Շիլլեռը 1920 թվականին Գերմանիայում, իսկ այնուհետև զարգացրել Կ. Մանհեյմն իր աշխատություններում: Ի սկզբանե հարկ է նշել, որ Պիտեր Բերգերի և Թոմաս Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատությունը մտածված է եղել որպես գիտելիքի սոցիոլոգիայի համար համակարգային տեսական աշխատություն: