Պիեռ Բուրդիե. “Միասեռական զանցառություն”

78319304_2191592584475957_3297983495426539520_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի և Ժան- Ֆիլիպ Պիզանիայի հետ, Télérama (3), no. 2535, 12/08/1998
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

 Յուրաքանչյուր շաբաթ, իր հաջորդ աշխատանքի՝ Տղամարդկային գերակայության,  (Seuil հրատ., գրախանութում` օգոստոսի 26-ից) նախնական ծանոթացմամբ, սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն մեզ վերծանում է տղամարդկանց ու կանանց միջև փոխհարաբերությունները: Այսօր, չորրորդ դրվագում կխոսենք նույնասեռական զույգի «ծայրահեղ դեպքի» մասին: Այս տարի, Ֆրանսիայում սույն հարցը ընտանեկան օրենսգրքի բարեփոխման ծրագրերի, սոցիալական միության[1] պայմանագրի հետ միասին, հետո նաև Իռեն Տերիի [2] ընդդիմադիր առաջարկներ պարունակող զեկույցի շրջանակներում հատուկ քննարկման էր դրված: Պիեռ Բուրդիեն՝ աչալուրջ սոցիալական կարգում խառնաշփոթ առաջացնող ամեն բանին, և որի դետերմինիզմը նա փորձում է նկարագրել, տարիներ շարունակ ուշադիր հետևում է նույնասեռականների սոցիալական շարժումներին՝ հույսով, հուսահատությամբերբեմն էլ երկակիությամբ ու վարանելով: Հնչող գոռգոռոցներն ուղղված էին դատապարտելու նրան վերագրվող քաղաքական նկրտումներըՏղամարդկային գերակայության մասին գրքի հավելվածում իր զետեղած տեքստը, ու այստեղ տված իր մեկնաբանությունները կվրդովվեցնեն ինչպես բարոյական կարգի պահպանման կողմնակիցներին, այնպես էլ անկարգություն հրահրողներին: (more…)

Read More