Ակումբ

Հայկական սոցիոլոգիական ակումբը հիմնադրվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ակտիվ ուսանողների համագործակցությամբ`  2010 թ.: Ակումբի հիմնական նպատակներն են`

  • Հայալեզու մասնագիտական գրականության ստեղծում,
  • Գիտական միջոցառումների կազմակերպում` հանդիպումներ, դասընթացներ, կոնֆերանսներ և այլն,
  • Մասնագիտական քննարկումների և խորհրդատվության իրականացում,
  • Հայ սոցիոլոգների միավորում և կապի պահպանում,
  • Մասնագիտական փորձի փոխանակում և նորությունների տրամադրում.

Ակումբը և ակումբի հիմնադիրները համագործակցում են մի շարք հասարակական կազմակերպությունների, փորձագետների, գիտական և վերլուծական կազմակերպությունների հետ:

Ակումբի հիմնադիրներ

(հերթականությունն ըստ այբբենական կարգի)

Արփինե Աղջոյան

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավր է, մագիստրատուրա ընդունվել է 2011-ին, Սովորում է սոցիոլոգիա մասնագիտությամբ:
Այժմ աշխատում է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում:
Գիտական հետաքրքրություններ` ինֆորմացիոն հասարակություն, գիտության մեթոդաբանություն, ընտրանք:
էլ. փոստ` yoeala@gmail.com

Գայանե Հարությունյան

2011-ից հանդիսանում է ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական Սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ: Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը` 2009թ.- ին ընդունվել է ԵՊՀ-ի սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն և PR-ի բաժին մագիստրատուրա:  Աշխատել է մի շարք կազմակերպություններում որպես որակական հետազոտությունների հարցազրուցավար, այդ թվում` AMA, IPSC, ICHD, ինչպես նաև հանդիսացել է սոցիոլոգիական հետազոտությունների կոորդինատոր մի շարք կազմակերպություններում : Ներկա պահին աշխատում է Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամում:  Գիտական հետաքրքրություններ` որակական մեթոդաբանություն, սոցիալական ցանցեր, սոցիալական կապիտալ:

Էլ.հասցե` gayane.harutyunyan@gmail.com

Էդուարդ Լ. Լևանյան

2009թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը` ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա` սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն և PR բաժին:

2006-2008թթ. աշխատել է Հայկական սոցիալ-քաղաքական խորհրդատվական ինստիտուտում` սոցիոլոգիական հետազոտությունների հարցազրուցավար: 2009թ-ից աշխատում է Դիիմ Քոմյունիքեյշնզ ընկերությունում` որպես PR ծրագրերի ղեկավար:

Էլ.հասցե` edlevanyan@gmail.com

Հակոբ Մաթևոսյան

2011-ից հանդիսանում է ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետի  ասպիրանտ: 2009 թվականին ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրա` արդեն ունենալով սոցիոլոգիայի բակալավրի կոչում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է “Ապագան քոնն է” ԲՍՀԿ-ից, որից հետո տարբեր հետազոտական նախագծերում աշխատել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում (CRRC, ADB, UNDP, IPSC և այլն):
Գիտական հետաքրքրություններ` տեղեկատվության հավաքման մեթոդներ, գիտության մեթոդաբանություն, հետազոտական արդի մեթոդաբանություններ, մասնակցային հետազոտություններ, մասնակցային զարգացում  և այլն:
էլ. փոստ` hakob_mt@yahoo.com

Սոնա Նահապետյան

2012թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի Սոցիոլոգիա բաժինը: 2006-2011 թթ.-ին աշխատել է մի շարք սոցիոլոգիական կազմակերպություններում` որպես որակական հարցազրուցավար, այդ թվում` Socioscope, ICHD և IPSC: 2011-2012թթ.-ին աշխատել է Andava Marketing կազմակերպությունում` որպես կայքերի բովանդակային պատասխանատու: 2010թ.-ից «Ծիրանի» երիտասարդական, մշակութային ՀԿ-ի անդամ է, իսկ 2012թ.-ից հանդիսանում է «Կրթական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի քարտուղար: Աշխատել է որպես ավագ փորձագետ կրթական ոլորտում:

 Ակումբի կամավորներ

(հերթականությունն ըստ այբբենական կարգի)

Արևիկ Համբարձումյան

2010 Ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրը: Մի  շարք սոցիոլոգիական ընկերություններում աշխատել է որպես քանակական հարցազրուցավար, այդ թվում` IMR, մարքեթինգի հայկական ասոցիացիա, մասնակցել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կայացած exit poll-ին, որպես լրագրող աշխատում է taghinfo.am էլեկտրոնային լրատվականում:  Հանդիսանում է Հայկական Սոցիոլոգիական Ակումբի կամավոր 2013 թվականից:

Լուսինե Սաֆարյան

  2012-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ստանալով բակալավրի կոչում: Ակտիվ հասրակական գործունեություն է ծավալում, մի շարք կազմակերպություններում աշխատում է որպես կամավոր: 2011 թ-ից հանդիսանում է «Հայֆոն» երիտասարդական շարժման հիմնադիր անդամներից:  Հանդիսանում է Հայկական Սոցիոլոգիական Ակումբի կամավոր 2013 թվականից:

 

.