ՄԱՔՍ ՎԵԲԵՐ

ՄԱՔՍ ՎԵԲԵՐ

1864-1920

Էմիլ Մաքսիմիլիան Վեբերը գերմանացի սոցիոլոգ, տնտեսագետ և մշակութային պատմաբան է: Ծնվել է 1864թ.-ի ապրիլի 21-ին Էրֆուրտում, ազատական կողմորոշում ունեցող քաղաքական գործչի ընտանիքում: Մանկությունը և պատանեկությունը անց է կացրել Բեռլինում: Սովորել է Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում և իր վրա զգացել ու կրել է Բաումգարտենի ազդեցությունը: 1890-ականների սկզբերին մասնակցել է ռեֆորմների ազատական-բողոքական շարժմանը և զբաղեցրել է այսպես կոչված «լիբերալ իմպերիալիզմի» դիրքը: 1894 նշանակվեց Ֆրայբուրգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, որից երկու տարի անց զբաղեցրեց այդ նույն դիրքը Հայդելբերգի համալսարանում: 1904-ին Վեբերը դարձավ «Սոցիալական գիտության և սոցիալական քաղաքականության արխիվի» («Archiv für Sozialwissenschaft und Sozialpolitik ) խմբագիր, որտեղ էլ հրատարակեց իր «Բողոքականության էթիկան և կապիտալիզմի ոգին» (Die protestantische Ethik und der Geist des Kapitalismus, 1904–1905) աշխատությունը, իսկ արդեն 1909-ից դարձավ նաև «Սոցիալական տնտեսության ակնարկներ» («Grundriss der Socialökonomik») բազմահատորյակի խմբագիր, որոնց համար գրել է «Տնտեսություն և հասրակություն» (Wirtschaft und Gesellschaft, 1922) և «համաշխարհային կրոնների տնտեսական էթիկա» (Die Wirtschaftsethik der Weltreligionen, 1916–1917) աշխատությունները:

Առաջին աշխարհամարտի ընթացքում Վեբերը հանդիսացավ կառավարության ամենաթեժ քննադատներից մեկը տպագրության ոլորտում, հատկապես «Ֆրանկֆուրտեր ցայտունգ» թերթում: Գերմանիայի պարտությունից հետո նա նպաստել է Գերմանական դեմոկրատական կուսակցության ստեղծմանը: 1919-ին Վեբերը ընդունել է Մյունխենի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր դառնալու հրավերը: Վեբերը մահացել է 1920-ի հունիսի 14-ին 56 տարեկան հասակում:

Վեբերի հիմանկան աշխատություններն են.

  • Հասկացող սոցիոլոգիայի մի շարք կատեգորիաների մասին
  • Գիտությունը որպես կոչում և մասնագիտություն
  • Հիմանական սոցիոլոգիական հասկացություններ Քաղաքագիտության քրեստոմատիա
  • Սոցիալ-գիտական և սոցիալ-քաղաքական գիտակցության ճանաչողության «օբյեկտիվությունը» Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն
  • Քաղաքը
  • Բողոքականության էթիկան և կապիտալիզմի ոգին
  • “Ազատություն գնահատականից”-ի իմաստը սոցիոլոգիական և տնտեսական գիտությունում:

Թարգմանեց` Աստղիկ Օսյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *